Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Սեպտեմբերի 10–ով սկսվող շաբաթը
Երգ 225
10 ր. Տեղական հայտարարություններ։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ձեր ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել սեպտեմբերի 15–ի «Դիտարանը»։
15 ր. Հարցերի արկղ։ Քննարկում ունկնդիրների հետ, որն անցկացնում է երեցը։ Եթե ժամանակը ներում է, կարդա և քննարկիր տրված սուրբգրային համարները։
20 ր. «Հետևենք Հիսուսի թողած օրինակին»։a Հրավիրիր ունկնդիրներին պատմել, թե ինչ օգուտներ են նրանք քաղել՝ տեսնելով ուրիշների լավ օրինակը։
Երգ 130 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 17–ով սկսվող շաբաթը
Երգ 60
10 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. Ի՞նչ կարող ենք ասել նախորդ տարվա մեր գործունեության մասին։ Ծառայողական վերակացուն ներկայացնում է նախորդ ծառայողական տարվա գործունեությունը՝ ընդգծելով այն հաջողությունները, որ ունեցել է ժողովը ծառայության մեջ։ Գովասանքի տեղին խոսքեր ուղղիր ժողովին։ Հիշատակիր մեկ կամ երկու ոլորտ, որոնց վրա ժողովը կարող է ուշադրություն դարձնել նոր ծառայողական տարվա ընթացքում։ Նշիր ռահվիրաների եռանդուն ծառայության մասին՝ նրանց ուղղելով գովասանքի խոսքեր նախանձախնդրությամբ կատարած գործի համար։ Պատմիր, թե ինչ լավ արդյունքներ են եղել ոչ ակտիվ քարոզիչներին օգնելու շնորհիվ։
20 ր. Միասնական եղբայրություն։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի 16–րդ գլխի վրա։
Երգ 74 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 24–ով սկսվող շաբաթը
Երգ 162
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրաբերությունների համար գրասենյակի շնորհակալական նամակը։
15 ր. Տեղական հայտարարություններ։
20 ր. Գործածենք «Իմանալ Աստվածաշունչը» թերթիկը՝ հոկտեմբեր ամսին Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու համար։ Հոկտեմբեր ամսին տարածելու ենք «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Հետաքրքրություն նկատելու դեպքում կարելի է գործածել «Իմանալ Աստվածաշունչը» թերթիկը Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու համար։ Եթե ժողովում կա թերթիկը, ապա բոլոր ներկաներին մեկական օրինակ բաժանելուց հետո հակիրճորեն քննարկիր այն։ Բացատրիր, որ թերթիկը կարելի է ամբողջությամբ կամ մասամբ քննարկել տանտիրոջ հետ՝ լինի դա առաջին այցելության, թե վերայցելության ժամանակ։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ձեր ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցումների օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել հոկտեմբերի 1–ի «Դիտարանը» և «Արթնացե՛ք»–ի հոկտեմբեր–դեկտեմբեր համարը։ Ցուցադրումներից մեկում տանտերը չի ցանկանում վերցնել պարբերագրերը, և քարոզիչը նրան առաջարկում է թերթիկը։ Հաջորդ ցուցադրման մեջ տանտերը վերցնում է պարբերագրերը, և քարոզիչը նրան տալիս է նաև թերթիկը։ Նա քննարկում է նրա հետ 5–րդ էջը, ցույց է տալիս 6–րդ էջում գտնվող կտրոնը «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի համար և առաջարկում է կրկին այցելել ու բերել գիրքը։
Երգ 222 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 1–ով սկսվող շաբաթը
Երգ 88
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Քարոզիչներին հիշեցրու սեպտեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։
15 ր. Գրասենյակի նամակը։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված գրասենյակի նամակի վրա, որը գտնվում է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի այս համարի առաջին էջում։
20 ր. «Ձգտենք ավելին անել մեր ծառայության մեջ»։b Ընդգրկիր այն եղբայրների և քույրերի մեկնաբանությունները, ովքեր ձգտում են ավելին անել իրենց ծառայության մեջ։ Թող նրանք բացատրեն, թե ինչպես են կերպեր փնտրում ավելին անելու իրենց ծառայության մեջ։ Մեկ կամ երկու քարոզչի կարելի է նախօրոք խնդրել, որ պատրաստեն իրենց մեկնաբանությունները։
Երգ 102 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։