Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. օգոստոս. կարելի է առաջարկել հետևյալ 32–էջանոց գրքույկները՝ «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա», «Արթո՛ւն կացեք», «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո», «Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել» և «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը»։ Սեպտեմբեր. տարածելու ենք «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Հատուկ ջանքեր պետք է գործադրենք առաջին այցելության ժամանակ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու համար։ Եթե անհատը արդեն ունի այս հրատարակությունը, ցույց տուր նրան, թե ինչպես կարող է օգուտներ քաղել գրքից, ինչը կարող ես անել՝ հակիրճորեն ցույց տալով, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Հոկտեմբեր. առաջարկելու ենք «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի առանձին համարներ։ Հետաքրքրություն նկատելու դեպքում առաջարկիր «Արթուն կացե՛ք» գրքույկը՝ նպատակ ունենալով հետաքրքրություն զարգացնել Աստվածաշնչի հանդեպ։ Նոյեմբեր. առաջարկում ենք «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Եթե տանտերն ասում է, որ երեխաներ չունի, առաջարկիր «Արթո՛ւն կացեք» գրքույկը։
◼ Քանի որ սեպտեմբեր ամիսն ունի հինգ շաբաթ–կիրակի, այն կարող է ենթառահվիրայության հրաշալի ամիս լինել։
◼ Երեցներին հիշեցում է տրվում, որ հետևեն «Դիտարանի» 1991 թ. հուլիսի 1–ի (էջ 21, 22, արևմտ.) [«Դիտարան», 1991 թ., ապրիլի 15, էջ 21, 22, ռուս.] համարում տրված հրահանգներին, որոնք վերաբերում են ընկերակցությունից զրկված կամ ընկերակցությունից հրաժարված անհատներին, որոնք գուցե ցանկություն ունեն վերականգնվելու։
◼ Սկսած 2008 թ. հունվարի 21–ով սկսվող շաբաթից՝ ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպմանը ուսումնասիրելու ենք «Երբևէ ապրած մեծագույն մարդը» գիրքը։ Հարկավոր է հոգ տանել, որ մինչև այդ ժամանակը ժողովում բավական քանակությամբ լինի այդ գրքից։