Մեկօրյա հատուկ համաժողովի ծրագիրը
2008 թ. ծառայողական տարվա մեկօրյա հատուկ համաժողովի թեման է՝ «Մենք կավ ենք, Եհովան՝ մեր Բրուտը», որը հիմնված է Եսայիա 64։8–ի վրա։ Այս համաժողովի ժամանակ կտրվեն Աստվածաշնչի վրա հիմնված հորդորներ, որոնք կօգնեն մեզ ավելի խորությամբ հասկանալ և գնահատել Եհովայի՝ Մեծ Բրուտի իմաստությունը, արդարությունը, զորությունը և սերը։
Շրջանային վերակացուի ելույթում, որի վերնագիրն է՝ «Ծառայում ենք որպես պատվավոր անոթներ քարոզչական գործում», կնշվի, որ գնալով ավելի շատ մարդիկ են ստանում այն առատ օրհնությունները, որ գալիս են ճշմարտությունն իմանալուց և դրա մասին ուրիշներին պատմելուց։ «Խորհրդածությունը կպաշտպանի քեզ» վերնագրով ելույթում ցույց կտրվի, թե ինչպես է Եհովայի արդար սկզբունքների շուրջ խորհրդածելը պաշտպանում մեզ։ Հրավիրված հռետորը ունկնդիրներին կներկայացնի՝ «Մենք չենք «ընդունում իրերի այս համակարգի կերպարանքը»» և «Թող որ Մեծ Բրուտը ձևավորի քեզ» վերնագրերով ելույթները։ Ծնողները և երիտասարդները քաջալերություն կստանան հետևյալ ելույթներից՝ «Պատանիներ, որոնց Եհովան օգտագործում է» և «Ծնողների կարևոր դերը երեխաներին ձևավորելու գործում»։ Ցուցադրումներում և հարցազրույցներում մենք հաճույքով կլսենք ու կտեսնենք, թե ինչպես են մեր եղբայրներն ու քույրերը կատարում իրենց ծառայությունը։ Նրանք, ովքեր ցանկանում են իրենց նվիրումն Աստծուն խորհրդանշել ջրի մկրտությամբ, պետք է այդ մասին որքան հնարավոր է շուտ տեղեկացնեն նախագահող վերակացուին։ Չմոռանաս վերցնել «Դիտարանի» այն համարը, որը պետք է քննարկվի մեկօրյա հատուկ համաժողովի անցկացման շաբաթվա ընթացքում։
Մեծ Բրուտը իրականացնում է այն ամենը, ինչ որ նպատակադրել է։ Սակայն մեզանից յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե թույլ կտա արդյոք, որ Եհովան ձևավորի իրեն։ Նրանք, ովքեր, իմաստություն դրսևորելով, ապրում են Եհովայի չափանիշներով ու խորհուրդներով, որպես կավ Բրուտի ձեռքում՝ կարող են ձևավորվել, հղկվել և դառնալ օգտակար անոթներ։ Համագործակցելով Եհովայի հետ՝ մենք փառաբանում ենք նրա գերիշխանությունը և բազում օրհնություններ ստանում։