Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Օգոստոսի 13–ով սկսվող շաբաթը
Երգ 20
15 ր. Տեղական հայտարարություններ։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել օգոստոսի 15–ի «Դիտարանը»։ Ցուցադրման մեջ քարոզիչը, օգտվելով «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2007 թ. ապրիլ ամսվա համարի 3–րդ էջի 3–րդ պարբերության մեջ տրված խորհուրդներից, մի հարց է տալիս, որին խոստանում է պատասխանել վերայցելության ժամանակ։ Քննարկիր «Նոր շրջանային համաժողովի ծրագիրը» հոդվածը։ Հայտարարիր նոր շրջանային համաժողովի ամսաթիվը, եթե արդեն հայտնի է։
15 ր. Աստվածապետական կարգին հնազանդվելը օգուտներ է բերում։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի 15–րդ գլխի վրա։
15 ր. «Երկրպագենք Եհովային ընտանյոք հանդերձ»։a Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչ օգուտներ են ստացել՝ ընտանիքի անդամների հետ միասին ծառայությանը մասնակցելով։ Մեկ կամ երկու մատուցում կարելի է նախօրոք պատրաստել։
Երգ 48 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 20–ով սկսվող շաբաթը
Երգ 100
10 ր. Տեղական հայտարարություններ։ Քննարկիր «Մեկօրյա հատուկ համաժողովի ծրագիրը» հոդվածը և հայտարարիր մեկօրյա հատուկ համաժողովի ամսաթիվը, եթե արդեն հայտնի է։
15 ր. Ձգտենք սեպտեմբեր ամսին Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել առաջին այցելության ժամանակ։ Քննարկում ունկնդիրների հետ։ Սեպտեմբեր ամսին կտարածենք «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը և ջանքեր կգործադրենք, որ առաջին այցելության ժամանակ տանտիրոջ հետ գրքից մի քանի պարբերություն քննարկենք։ Կրկնիր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2006 թ. հունվարի համարի ներդիրում տրված խորհուրդները։ Ներկայացվում է մեկ կամ երկու ցուցադրում, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել առաջին այցելության ժամանակ։
20 ր. «Ինչ օգուտներ ենք ստանում ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպումից»։b 5–րդ պարբերությունը քննարկելիս ընդգրկիր մեկնաբանություններ «Կազմակերպված ենք» գրքի 40–րդ էջի 3–րդ պարբերությունից։
Երգ 6 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 27–ով սկսվող շաբաթը
Երգ 98
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրաբերությունների համար գրասենյակի շնորհակալական նամակը։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել «Դիտարանի» սեպտեմբերի 1–ի համարը։
10 ր. «Անիրաւ Մամոնայէն Բարեկամներ Ըրէք»։ Երեցի ելույթը՝ հիմնված «Դիտարանի» 1995 թ. ապրիլի 1–ի համարի վրա (էջ 13–18, արևմտ.) [«Դիտարան», 1994 թ., դեկտեմբերի 1, էջ 13–18, ռուս.]։
25 ր. «Արժեքավոր նպատակ նոր ծառայողական տարվա համար»։c Հարցազրույց անցկացրու մեկ կամ երկու քարոզիչների հետ, որոնք վերջին ամիսներին ծառայել են որպես ենթառահվիրա։ Ի՞նչ փոփոխություններ են նրանք արել իրենց գրաֆիկում։ Ի՞նչ օգուտներ են ստացել։ Եթե հնարավոր է, հարցազրույց անցկացրու այնպիսի քարոզչի հետ, որը կարողացել է ծառայել որպես ենթառահվիրա, քանի որ նրան օգնել և աջակցել են իր ընտանիքի մյուս անդամները։ 9–րդ պարբերությունը քննարկելիս հիշատակիր շրջանային վերակացուի հաջորդ այցելության ամսաթիվը, եթե արդեն հայտնի է։
Երգ 196 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 3–ով սկսվող շաբաթը
Երգ 50
10 ր. Տեղական հայտարարություններ և ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Հիշեցրու քարոզիչներին օգոստոս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։
15 ր. «Մենք բարձր ենք գնահատում մեր առանձնաշնորհումները»։d Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ բերված սուրբգրային համարների վերաբերյալ։
20 ր. «Ուսումնասիրում ենք «Երբևէ ապրած մեծագույն մարդը» գիրքը»։ Հարց ու պատասխանով քննարկում։ Խնդրում ենք, նախօրոք պատրաստիր մտածելու տեղիք տվող հարցեր։ Խանդավառություն առաջացրու այս գիրքը ուսումնասիրելու հանդեպ, որի քննարկումը սկսվելու է 2008 թ. հունվարի 21–ով սկսվող շաբաթից։
Երգ 2 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
d Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։