Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2007 թ. օգոստոսի 27–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է 2007 թ. հուլիսի 2–ով սկսվող շաբաթից մինչև օգոստոսի 27–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։
ԴԱՍԵՐ
1. Ինչպե՞ս կարող ենք հարգանք ցուցաբերել ուրիշների հանդեպ ծառայության ժամանակ և ժողովում։ [be, էջ 192, պարբ. 2–4]
2. Ի՞նչ է հարկավոր անել, որ խոսքը համոզվածություն արտահայտի։ [be, էջ 196, պարբ. 1–3]
3. Որո՞նք են այն խորհուրդներից մի քանիսը, որ կօգնեն մեզ լինել նրբանկատ մարդկանց վկայություն տալիս։ [be, էջ 198, պարբ. 1–5]
4. Ինչո՞ւ է նրբանկատ լինելը հաճախ նշանակում հասկանալ, թե երբ է տեղին վկայություն տալ (Առակ. 25։11)։ [be, էջ 199, պարբ. 1–3]
5. Ի՞նչը կօգնի մեզ մեր ելույթները մատուցել այնպես, որ դրանք քաջալերական լինեն։ [be, էջ 203, պարբ. 3–ից մինչև էջ 204, պարբ. 2]
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ո՞վ է գրել «Եզեկիէլ» գիրքը, և ի՞նչ կարելի է ասել այդ գիրքը կանոնի մեջ ընդգրկելու, ինչպես նաև նրա վավերականության մասին։ [bsi07, էջ 6, պարբ. 3]
7. Ի՞նչ հատկություն է անհրաժեշտ անարդարությանը դիմանալու համար։ [w05 01.06, էջ 29, պարբ. 4]
8. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես Հիսուսը պատասխանեց սադուկեցիների տված հարցին, որը վերաբերում էր հարությանը (Ղուկ. 20։37, 38)։ [be, էջ 66, պարբ. 4]
9. Երբ Աստվածաշունչ ուսումնասիրողը կամ քո հավատակիցը հարցնում է, թե ինչ պետք է անի ինչ–որ պարագայում, ինչպե՞ս պետք է պատասխանես։ [be, էջ 69, պարբ. 4–ից մինչև էջ 70, պարբ. 1]
10. Ինչպե՞ս կարելի է «մտքի հոգովը նորոգվել» (Եփես. 4։23)։ [be, էջ 74, պարբ. 4]
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Եզեկիէլ 9։2–4 համարներում ո՞ւմ է ներկայացնում «քթանի հագուստ հագած» մարդը, և ի՞նչ է նշանակում ճակատներին դրված նշանը։ [w89-U 15.02, էջ 11, պարբ. 18 [w88-E 15.09, էջ 14, պարբ. 18]]
12. Ի՞նչ իմաստով են քրիստոնեական աշխարհի կրոնական առաջնորդները նման այն «անզգամ մարգարէներուն, որոնք իրենց հոգիին ետեւէն կ’երթան», ինչի մասին կարդում ենք Եզեկիէլ 13։3–ում (ԱԱ)։ [w99 10.01, էջ 24]
13. Ի՞նչ էին փորձում անել իսրայելացիները, երբ ասում էին Եզեկիէլ 18։2–ում արձանագրված «առակը», և ի՞նչ կարևոր դաս է ընդգծվում պատասխանատվություն ունենալու վերաբերյալ։ [w89-U 15.02, էջ 15, պարբ. 10 [w88-E 15.09, էջ 18, պարբ. 10]]
14. Ի՞նչ իմաստով Եզեկիելը «համր» դարձավ Երուսաղեմի պաշարման ու կործանման ժամանակ (Եզեկ. 24։27; 33։22)։ [w03 01.12, էջ 29]
15. Ո՞վ է Մագոգի երկրի Գոգը, և ե՞րբ է նա փորձելու ոչնչացնել Եհովայի ժողովրդին (Եզեկ. 38։2, 16)։ [w97-R 01.06, էջ 12, պարբ. 1–ից էջ 13, պարբ. 3 [w97-U 01.03, էջ 14, պարբ. 1–ից էջ 15, պարբ. 3]]