Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 7/07 էջ 3
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2007 Մեր թագավորական ծառայությունը
2007 Մեր թագավորական ծառայությունը
km 7/07 էջ 3

Հայտարարություններ

◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. հունիս. առաջարկելու ենք «Ստեղծիչ» կամ «Ընտանեկան երջանկություն» գրքերը։ Հուլիս և օգոստոս. կարելի է առաջարկել հետևյալ 32–էջանոց գրքույկները՝ «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա», «Արթո՛ւն կացեք», «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո», «Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել» և «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը»։ Սեպտեմբեր. տարածելու ենք «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Հատուկ ջանքեր պետք է գործադրենք առաջին այցելության ժամանակ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու համար։ Եթե անհատը արդեն ունի այս հրատարակությունը, ցույց տուր նրան, թե ինչպես կարող է օգուտներ քաղել գրքից, ինչը կարող ես անել՝ հակիրճորեն ցույց տալով, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Հոկտեմբեր. առաջարկելու ենք «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի առանձին համարներ։ Հետաքրքրություն նկատելու դեպքում առաջարկիր «Արթուն կացե՛ք» գրքույկը՝ նպատակ ունենալով հետաքրքրություն զարգացնել Աստվածաշնչի հանդեպ։

◼ Քանի որ սեպտեմբեր ամիսն ունի հինգ շաբաթ–կիրակի, այն կարող է ենթառահվիրայության հրաշալի ամիս լինել։

◼ Սեպտեմբեր ամսից սկսած՝ շրջանային վերակացուները կներկայացնեն «Ի՞նչն է ցույց տալիս, որ Աստվածաշունչը վավերական է» վերնագրով հանրային ելույթը։

◼ Խորհուրդ է տրվում, որ ընդհանուր ռահվիրայության դիմումները մասնաճյուղ ուղարկվեն ռահվիրայական ծառայությունը սկսելու ամսաթվից առնվազն 30 օր առաջ։ Ժողովի քարտուղարը պետք է ստուգի, որ բլանկներն ամբողջությամբ լրացված լինեն։ Եթե դիմումը լրացնողը չի հիշում իր մկրտության ճշգրիտ ամիս–ամսաթիվը, նա պետք է մոտավորապես հաշվի և գրի առնի այն։ Քարտուղարը պետք է այդ ամսաթիվը նշի «Քարոզչի հաշվետվության քարտում» (S-21)։

◼ Ժողովում առկա ողջ գրականության ու պարբերագրերի տարեկան հաշվառումը պետք է անել 2007 թ. օգոստոսի 31–ին կամ այդ ամսաթվին մոտ օրերին։ Հաշվառումն անցկացվում է այնպես, ինչպես սովորաբար ամսական հաշվառումը, որն արվում է գրականությունը կոորդինացնող եղբոր կողմից։ Հաշվառման արդյունքները հարկավոր է անցկացնել «Գրականության հաշվառում» (S-18) բլանկ։ Պարբերագրերի ընդհանուր թիվը պետք է իմանալ պարբերագրերի համար պատասխանատու եղբորից (եղբայրներից)։ Կոորդինացնող ժողովի քարտուղարը պետք է հետևի հաշվառման ընթացքին։ Բլանկը ստորագրում են կոորդինացնող ժողովի քարտուղարը և նախագահող վերակացուն։ Յուրաքանչյուր կոորդինացնող ժողով կստանա «Գրականության հաշվառում» (S-18) բլանկի երեք օրինակ։ Խնդրում ենք, բլանկի բնօրինակը ուղարկել մասնաճյուղ սեպտեմբերի 6–ից ոչ ուշ։ Մեկ օրինակը պահեք ժողովի քարտարկղում։ Իսկ երրորդ օրինակը կարող եք գործածել որպես սևագիր։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը