Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հունիսի 11–ով սկսվող շաբաթը
Երգ 153
10 ր. Տեղական հայտարարություններ։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ձեր ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել հունիսի 15–ի «Դիտարանը»։
15 ր. Լիովին պատրաստված ենք՝ որպես Աստծու Խոսքի ուսուցիչներ։ Ելույթ՝ հիմնված «Դիտարանի» 2002 թ. փետրվարի 15–ի համարի վրա (էջ 24–28)։ Որոշ քրիստոնյաներ վարանում են հետաքրքրություն ցույց տվող անհատներին Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկել, քանի որ, իրենց կարծիքով, իրենք ուսումնասիրություն անցկացնելու համար համապատասխան որակումներ չունեն։ Սակայն Եհովան կրթում է մեզ որպես ուսուցիչներ իր Խոսքի, սուրբ ոգու և իր կազմակերպության միջոցով։ Մեր նպատակը պարզապես գրականություն տարածելը չէ։ Մենք պետք է ձգտենք սովորեցնել մարդկանց (Մատթ. 28։19, 20)։ Հորդորիր քարոզիչներին նպատակ ունենալ Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել։
20 ր. «Ամեն բան Աստուծոյ փառքի համար արէք»։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի 13–րդ գլխի վրա։
Երգ 144 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 18–ով սկսվող շաբաթը
Երգ 217
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
15 ր. Հիշո՞ւմ եք։ Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Դիտարանի» 2007 թ. ապրիլի 15–ի համարի վրա (էջ 19)։
20 ր. «Մենք ուրախությամբ ամեն ջանք գործադրում ենք Եհովային ծառայելիս»։a Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություն տալ բերված սուրբգրային համարների վերաբերյալ։
Երգ 82 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 25–ով սկսվող շաբաթը
Երգ 15
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրաբերությունների համար գրասենյակի շնորհակալական նամակը։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել «Դիտարանի» հուլիսի 1–ի համարը և «Արթնացե՛ք»–ի հուլիս–սեպտեմբեր համարը։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. «Կարո՞ղ ես մտնել «գործունեության առաջնորդող լայն դռնով»»։b Կարճ հարցազրույց անցկացրու մեկ կամ երկու ընդհանուր ռահվիրաների հետ։ Ի՞նչ փոփոխություններ են կատարել նրանք ընդհանուր ռահվիրա ծառայելու համար։ Ի՞նչ օրհնություններ են նրանք ստացել։
Երգ 138 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 2–ով սկսվող շաբաթը
Երգ 208
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին հունիս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Հիշատակիր հուլիս ամսին տարածելու համար նախատեսված գրականության մասին։ Ցուցադրումով ներկայացվում է մի մատուցում։
15 ր. Ոչ պաշտոնական վկայությունը բարի լուրը քարոզելու կարևոր միջոց է։ Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի վրա (էջ 101, 102)։ Նշիր ոչ պաշտոնական վկայություն տալու մի քանի գործնական կերպեր։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել քաջալերական դեպքեր, որոնք տեղի են ունեցել ոչ պաշտոնական վկայություն տալիս։
20 ր. «Շարունակիր «շատ պտուղ բերել»»։c 4–րդ պարբերությունը քննարկելիս ընդգրկիր մտքեր «Դիտարանի» 2003 թ. փետրվարի 1–ի համարի՝ «Ինչպես ‘համբերությունով պտուղ տալ’» վերնագրով շրջանակից (էջ 21)։
Երգ 69 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։