Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Ծանոթագրություն։ Ամառվա ամիսներին յուրաքանչյուր շաբաթվա համար «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում կտպագրվի Ծառայողական հանդիպման ծրագիրը։ Ժողովներն անհրաժեշտության դեպքում կարող են փոփոխություններ մտցնել Ծառայողական հանդիպման ծրագրում, որպեսզի կարողանան ներկա լինել «Հետևե՛ք Քրիստոսին» անվանումը կրող մարզային համաժողովին։ Եթե տեղին է, համաժողովին նախորդող շաբաթվա Ծառայողական հանդիպմանը 15 րոպե հատկացրեք քննարկելու համար այս ամսվա թերթիկի ներդիրում տեղ գտած խորհուրդները, որոնք կիրառելի են ձեր ժողովի համար։ Համաժողովից մեկ կամ երկու ամիս անց Ծառայողական հանդիպումներից մեկի ժամանակ 15 կամ 20 րոպե (թերևս «Տեղական կարիքներ» բաժնին հատկացված ժամանակը) տրամադրեք կրկնելու համար համաժողովի ծրագրի ուշագրավ մտքերը, որոնք արդյունավետ են եղել քարոզիչների համար ծառայության մեջ։ Կրկնությունն անցկացնում է ծառայողական վերակացուն։ Հրավիրիր ներկաներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչպես են նրանք իրենց ծառայության մեջ կիրառում կամ պատրաստվում կիրառել համաժողովի ժամանակ ստացած տեղեկությունները։
Ապրիլի 9–ով սկսվող շաբաթը
Երգ 201
10 ր. Տեղական հայտարարություններ։ 8–րդ էջում տրված մատուցումների կամ ձեր ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցումների օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել ապրիլի 15–ի «Դիտարանը» և «Արթնացե՛ք»–ի ապրիլ–հունիս համարը։ Ցուցադրումներից մեկի ժամանակ քարոզիչը բարձրացնում է մի հարց, որին պատասխանելու է վերայցելության ժամանակ։
15 ր. «Նոր աշակերտներ պատրաստելու գործին կարող են մասնակցել ժողովի բոլոր անդամները»։a 4–րդ պարբերությունը քննարկելիս հրավիրիր քարոզիչներին մեկնաբանություն տալ այն մասին, թե ինչպես են ժողովի անդամները քաջալերել իրենց մկրտությունից առաջ։ Մեկ կամ երկու մեկնաբանություն կարելի է նախօրոք պատրաստել։
20 ր. «Ինչպե՞ս կարող ենք պարբերագրերով վերայցելությունները դարձնել Աստվածաշնչի ուսումնասիրություններ»։b Ընդգրկիր կարճ ցուցադրում 2–րդ պարբերության մեջ տրված մատուցումներից մեկով։ Հիշեցրու քարոզիչներին, որ Աստվածաշնչի ուսումնասիրությունը կարելի է ընդգրկել հաշվետվության մեջ, եթե ցույց է տրվել, թե ինչպես է անցկացվում ուսումնասիրությունը և դրանից հետո երկու անգամ ուսումնասիրել եք, և եթե հիմքեր կան մտածելու, որ ուսումնասիրությունը կշարունակվի։
Երգ 43 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 16–ով սկսվող շաբաթը
Երգ 161
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
15 ր. «Անվախորեն խոսենք Աստծու խոսքը»։c Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություն տալ բերված սուրբգրային համարների վերաբերյալ։
20 ր. «Երբ մարդիկ տանը չեն լինում»։d Անցկացնում է ծառայողական վերակացուն։
Երգ 92 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 23–ով սկսվող շաբաթը
Երգ 215
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրաբերությունների համար գրասենյակի շնորհակալական նամակը։ Հորդորիր բոլորին դիտել «Երիտասարդները հարցնում են. ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում» տեսաֆիլմը թվային տեսասկավառակի վրա (ռուս.), որի քննարկումը կանցկացվի հաջորդ շաբաթ՝ Ծառայողական հանդիպմանը։ Նշիր, թե ինչպես կարելի է օգտվել «Գլխավոր ցանկից» և ինչպես կարելի է դիտել տեսաֆիլմի տարբեր բաժինները։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ձեր ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել մայիսի 1–ի «Դիտարանը»։
10 ր. Հարցազրույցներ և դեպքեր ծառայությունից։ Պատմիր, թե ինչ արդյունքներ է ունեցել այն, որ հատուկ ջանքեր ենք գործադրել մարդկանց Հիշատակի երեկոյին և հատուկ ելույթին հրավիրելու համար։ Նախօրոք ընտրիր դեպքերը։ Դրանք կարող են պատմել քարոզիչները, կամ կարելի է ներկայացնել հարցազրույցի միջոցով։ Խրախուսիր բոլորին օգտագործել այդպիսի առիթները հրավիրելու համար մարդկանց ծանոթանալ բարի լուրին, ինչը նրանք կարող են անել՝ ժողովի հանդիպումներին ներկա լինելով։
25 ր. «Հետևիր Քրիստոսին՝ արժանապատվություն դրսևորելով»։e Անցկացնում է ժողովի քարտուղարը։ Նշիր, թե որ համաժողովին է հրավիրված ժողովը։ Կրկնիր «Մարզային համաժողովի հետ կապված հիշեցումներ» շրջանակը։
Երգ 126 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 30–ով սկսվող շաբաթը
Երգ 186
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին ապրիլ ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. «Ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում»— Մաս 1։* 1–ին և 2–րդ պարբերությունների վերաբերյալ կարճ մեկնաբանություններ տալուց հետո անմիջապես անցիր 3–րդ և 4–րդ պարբերություններում տեղ գտած յուրաքանչյուր հարցի քննարկմանը։ 3–րդ պարբերության 4–րդ հարցը քննարկելիս հարկավոր է կարդալ այնտեղ նշված երկու սուրբգրային համարները։ Քննարկման վերջում ներկայացրու «Գլխավոր ցանկ» շրջանակը, որը կա տեսասկավառակի վրա։ Հորդորիր բոլորին դիտել «Հարցազրույցները» և «Լրացուցիչ նյութը», որոնք քննարկվելու են հաջորդ շաբաթվա Ծառայողական հանդիպմանը։
Երգ 44 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 7–ով սկսվող շաբաթը
Երգ 164
5 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. Երկրպագության համար նախատեսված վայրեր։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի 11–րդ գլխի վրա։
25 ր. «Ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում»— Մաս 2։* Անմիջապես սկսիր 5–7-րդ պարբերություններում տրված հարցերից յուրաքանչյուրի քննարկումը։ Եզրափակիր՝ ունկնդիրներին ուղղելով 8–րդ պարբերության մեջ գրված ջերմ հորդորը։
Երգ 178 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
d Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
e Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։