Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Փետրվարի 12–ով սկսվող շաբաթը
Երգ 52
10 ր. Տեղական հայտարարություններ։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել փետրվարի 15–ի «Դիտարանը»։ Մատուցման մեջ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է պատասխանել խոսակցությունն ընդհատող հետևյալ առարկությանը՝ «Ինձ չի հետաքրքրում կրոնը» (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 9)։
35 ր. «Հռչակենք Եհովայի գերազանց հատկությունները»։a Ներկայացնում է ծառայողական վերակացուն։ Քննարկման ժամանակ համապատասխան տեղերում հայտարարիր Հիշատակի երեկոյի ժամի ու անցկացման վայրի մասին, քարոզչական ծառայության լրացուցիչ հանդիպումների համար ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաև այն մասին, թե ժողովն ապրիլ ամսվա համար ինչ նպատակ ունի ենթառահվիրաների թվի հետ կապված։
Երգ 147 և եզրափակիչ աղոթք։
Փետրվարի 19–ով սկսվող շաբաթը
Երգ 198
5 ր. Տեղական հայտարարություններ։
20 ր. «Ընդօրինակիր Մեծ Ուսուցչին «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը գործածելիս»։b 6–րդ պարբերությունը քննարկելիս կարճ ցուցադրում է ներկայացվում, որում ցույց է տրվում, թե ինչպես է քարոզիչը գործածում «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի 6–րդ գլխի վերջում գտնվող շրջանակը, որպեսզի ուսումնասիրողի հետ միասին կրկնի անցած նյութը։
20 ր. Կարո՞ղ ես Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել մարտ ամսին։ Քննարկում ունկնդիրների հետ։ Մարտ ամսվա առաջին կեսին առաջարկելու ենք «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը՝ նպատակ ունենալով Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Կրկնիր այն խորհուրդները, որոնք տրված են «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2006 թ. հունվար ամսվա ներդիրում (էջ 3–5)։ 4–րդ և 5–րդ էջերում տրված մատուցումներից որևէ մեկի կամ քարոզչական տարածքի համար կիրառելի մեկ այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել առաջին այցելության ժամանակ։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել հետաքրքիր դեպքեր, որոնք տեղի են ունեցել գիրքը գործածելիս, հատկապես եթե Աստվածաշնչի ուսումնասիրություններ են սկսել։
Երգ 220 և եզրափակիչ աղոթք։
Փետրվարի 26–ով սկսվող շաբաթը
Երգ 29
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրաբերությունների համար մասնաճյուղի շնորհակալական նամակը։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցումների օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել մարտի 1–ի «Դիտարանը»։ Մատուցման մեջ քարոզիչը վկայություն է տալիս գործարար տարածքում։
15 ր. «Մի մոռացիր ոչ ակտիվ քարոզիչներին»։c Ընդգրկիր մտքեր «Դիտարանի» 2004 թ. մայիսի 1–ի համարից (էջ 21, 22, պարբ. 13–16)։
20 ր. «Ընդօրինակիր Քրիստոսին քո ծառայության մեջ»։d Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրիր ունկնդիրներին կարդալ և մեկնաբանել բերված սուրբգրային համարները։
Երգ 18 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 5–ով սկսվող շաբաթը
Երգ 32
15 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Հիշատակի երեկոյի հատուկ հրավիրատոմսերի մեկական օրինակ տուր ներկաներից յուրաքանչյուրին և նշիր, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկված՝ դրանք ժողովի քարոզչական տարածքում տարածելու համար։ Բոլորին հորդորիր լիարժեք մասնակցություն ունենալ։ Ընդգրկիր ցուցադրում, թե ինչպես գործածել հրավիրատոմսը։
15 ր. Բարի լուրը քարոզում ենք կազմակերպված ձևով։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի վրա (102–րդ էջի ենթավերնագրից մինչև գլխի վերջը)։
15 ր. «Մեզ գանձ է վստահված»։e Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրիր մեկ կամ երկու քարոզիչների մեկնաբանություն տալ բերված սուրբգրային համարների վերաբերյալ։
Երգ 104 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
d Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
e Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։