Ծառայողական Հանդիպումների Ծրագիրը
Դեկտեմբերի 11–ով սկսվող շաբաթը
Երգ 174
10 ր. Տեղական հայտարարություններ։ 8–րդ էջում տրված մատուցումների կամ տվյալ տարածքի համար կիրառելի ուրիշ մատուցումների օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել դեկտեմբերի 15–ի «Դիտարանը» և «Արթնացե՛ք»–ի հունվար–մարտ համարը։ Ցուցադրումներից մեկում ցույց է տրվում, թե ինչպես կարելի է պատասխանել խոսակցությունն ընդհատող առարկությանը, ինչպես օրինակ՝ «դա ինձ չի հետաքրքրում» (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 8)։
15 ր. 2007 թ. Աստվածապետական ծառայության դպրոցը։ Ելույթ և հարցազրույցներ, որոնք անցկացնում է դպրոցի վերակացուն։ 2006 թ. հոկտեմբեր ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրից ընդգծիր տեղի կարիքներին համապատասխան մտքերը։ Բացատրիր, որ դպրոցի վերակացուն չպետք է նախապես հայտարարի, թե որ դասի վրա է աշխատում դպրոցում սովորողը։ Քանի որ 2007 թ. ընթացքում ընթերցելու ենք Եսայիա 24–րդ գլխից մինչև Մաղաքիա մարգարեի գիրքը և ավարտելու ենք Եբրայերեն Գրությունների ընթերցանությունը, այն եղբայրները, որոնք Աստվածաշնչի ուշագրավ մտքեր են ներկայացնելու, ինչպես նաև նրանք, ովքեր մեկնաբանություններ են տալու, կարող են օգտագործել այն հրատարակությունները, որոնցում քննարկվում են այդ մարգարեական գրքերը։ Հարցազրույցի հրավիրիր երկու կամ երեք քարոզիչների հետ՝ նորերս դպրոցին ցուցակագրված անհատի, երիտասարդ սովորողի, որը լավ առաջադիմություններ է անում, և փորձառու սովորողի։ Նրանք պատմում են, թե ինչպես է դպրոցն օգնել իրենց ծառայության մեջ և նպաստել իրենց հոգևոր աճին։ Խրախուսիր բոլորին ջերմեռանդորեն կատարել իրենց տրված առաջադրանքները, մասնակցել Աստվածաշնչի ուշագրավ մտքերի քննարկմանը և կիրառել այն խորհուրդները, որոնք ամեն շաբաթ տրվում են «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» դասագրքից։
20 ր. «Մի կորցրու քո առաջին սերը»։a Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ նշված սուրբգրային համարների վերաբերյալ։
Երգ 193 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 18–ով սկսվող շաբաթը
Երգ 150
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Քննարկիր «Հարցերի արկղը»։ Նշիր քարոզչական ծառայության հետ կապված հատուկ միջոցառումների մասին, որոնք ծրագրված են հունվար 1–ի համար։
15 ր. «Վերայցելիր նրանց, ովքեր ինչ–որ չափով հետաքրքրություն են ցույց տալիս»։b Հրավիրիր ունկնդիրներին պատմել, թե ինչպես է իրենց հաջողվել վերցնել այն անհատների կոորդինատները, որոնց քարոզել են ոչ պաշտոնական վկայություն տալիս կամ փողոցում ծառայելիս։ Նաև խնդրիր նրանց պատմել հետաքրքիր դեպքեր, որոնք տեղի են ունեցել, երբ այցելել են այդ մարդկանց։ Մեկ կամ երկու մեկնաբանություններ կարելի է նախօրոք պատրաստել։
20 ր. «Պատրաստակամության ոգի ունենալը օրհնություններ է բերում»։c Հարցազրույց անցկացրու մեկ կամ երկու քարոզիչների հետ, որոնք աչքի են ընկնում իրենց պատրաստակամության ոգով։ Ինչպե՞ս են նրանք պատրաստակամության ոգի դրսևորում։ Ինչպիսի՞ փոփոխություններ է պետք եղել անել, և ինչպե՞ս են նրանք արել դրանք։ Ի՞նչ օրհնություններ են ստացել արդյունքում։
Երգ 108 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 25–ով սկսվող շաբաթը
Երգ 210
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրատվությունների համար մասնաճյուղի շնորհակալական նամակը։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ տվյալ տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել հունվարի 1–ի «Դիտարանը»։ Մատուցման վերջում մտածելու տեղիք տվող հարց է բարձրացվում, որի պատասխանը կտրվի հաջորդ այցելության ժամանակ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի օգնությամբ։
15 ր. Հունվար ամսին տարածելու ենք «Ցարդ Ապրած Մեծագոյն Մարդը» գիրքը։ Քննարկում ունկնդիրների հետ։ Հրավիրիր նրանց մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչն է իրենց դուր գալիս «Մեծագոյն Մարդը» գրքում, նաև խնդրիր պատմել դեպքեր, որոնք տեղի են ունեցել անցյալում, երբ նրանք առաջարկել են այս գիրքը։ Կրկնիր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. հունվար ամսվա ներդիրում տրված մատուցումները։ Ցուցադրումով ներկայացվում է, թե ինչպես կարելի է առաջարկել գիրքը այդ մատուցումներից որևէ մեկի կամ ձեր տարածքի համար կիրառելի մեկ այլ մատուցման օգնությամբ։
20 ր. «Քարոզչական ծառայության տարածք ունե՞ս»։d Ընդգրկիր ծառայողական վերակացուի մեկնաբանություններն այն մասին, թե ինչ մեծության տարածք է նշանակված ժողովին, որքան հաճախ է մշակվում ժողովի տարածքը, և անձամբ տարածք վերցնելու ինչ հնարավորություններ կան։
Երգ 219 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 1–ով սկսվող շաբաթը
Երգ 158
5 ր. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու դեկտեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։
15 ր. Հաշվետվություններ ծառայության առաջընթացի մասին։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի վրա (83–րդ էջի ենթավերնագրից մինչև գլխի վերջը)։
15 ր. Տեղական կարիքներ։
10 ր. «Եհովայի վկաների 2007 թվականի՝ «Հետևե՛ք Քրիստոսին» անվանումը կրող մարզային համաժողովը»։e Անցկացնում է ժողովի քարտուղարը։ Նախքան ներդիրը քննարկելը կարդա 2006 թ. դեկտեմբերի 15–ի՝ մարզային համաժողովի նշանակման մասին նամակը։ Խրախուսիր բոլորին հնարավորին չափ շուտ լուծել մարզային համաժողովին ներկա լինելու հետ կապված հարցերը։
Երգ 65 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
d Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
e Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։