Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Նոյեմբերի 13–ով սկսվող շաբաթը
Երգ 152
10 ր. Տեղական հայտարարություններ։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ տվյալ տարածքի համար կիրառելի ուրիշ մատուցումների օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել նոյեմբերի 15–ի «Դիտարանը»։ Ցուցադրման մեջ ներկայացվում է, թե ինչպես կարելի է պատասխանել խոսակցությունն ընդհատող այսպիսի առարկության՝ «ես արդեն բավականին ծանոթ եմ ձեր գործունեությանը» (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 12)։
20 ր. Բարի լուրի քարոզիչներ։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի վրա (77–րդ էջից մինչև 83–րդ էջի ենթավերնագիրը)։
15 ր. «Համարձակ, բայց նաև խաղաղարար»։a Ընդգրկիր մտքեր «Ծառայության դպրոց» գրքից («Երբ է հարկավոր զիջել» ենթավերնագիրը, էջ 252, 253)։
Երգ 39 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 20–ով սկսվող շաբաթը
Երգ 132
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. «Գնահատո՞ւմ ես Թագավորության սրահը»։ Հարց ու պատասխան։ Անցկացնում է երեցը։ Ընդգծիր հոդվածի այն մտքերը, որոնք հատկապես կիրառելի են ձեր տարածքի համար։
Երգ 203 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 27–ով սկսվող շաբաթը
Երգ 111
5 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրատվությունների համար մասնաճյուղի շնորհակալական նամակը։
10 ր. Միաբանված կառուցում ենք Աստծուն փառաբանելու համար։ Երեցի ելույթը՝ հիմնված «Դիտարանի» 2006 թ. նոյեմբերի 1–ի համարի վրա, էջ 17–21։
15 ր. «Ինչպես պարբերագրերի մատուցումներ նախապատրաստել»։b Ընդգրկիր 3 րոպե տևողությամբ մի ցուցադրում։ Երկու քարոզիչներ, թերևս ամուսիններ, ընտրում են 8–րդ էջում տրված մատուցումներից որևէ մեկը և մտածում, թե ինչպես կարող են այն ասել իրենց բառերով։ Ապա հոդվածում տրված խորհուրդների հիման վրա նրանք նախապատրաստվում են ու ցուցադրում, թե ինչպես կարելի է ներկայացնել առաջարկվող պարբերագրի մեկ այլ հոդված, որն առավել ժամանակահարմար է իրենց տարածքի համար։
15 ր. «Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը արյան մանր բաղադրամասերի և այն բժշկական պրոցեդուրաների նկատմամբ, որոնց ժամանակ կարող է գործածվել իմ սեփական արյունը»։c Հարց ու պատասխանով քննարկում և ցուցադրում։ Այս բաժինը ներկայացնող երեցը պետք է սերտորեն հետևի երկրի գրասենյակից ստացած ելույթի պլանին։
Երգ 120 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 4–ով սկսվող շաբաթը
Երգ 155
10 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. Հարցերի արկղ։ Երեցի ելույթը։ Նրբանկատորեն նշիր, թե ինչպես կարելի է տրված խորհուրդները կիրառել ձեր տարածքում։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ։
20 ր. Գործածիր Աստվածաշունչը, երբ պատասխանում ես մարդկանց հարցերին։ Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Դիտարանի» 2002 թ. օգոստոսի 15–ի համարի վրա («Սեր այն ճշմարտությունների հանդեպ, որ ուսուցանում ենք» ենթավերնագիրը, էջ 17, 18)։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ։ Օգտվելով «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2000 թ. դեկտեմբեր ամսվա համարից (էջ 7, ռուս.)՝ քարոզիչը ցուցադրում է, թե ինչպես կարելի է Աստվածաշնչի հիման վրա պատասխանել գործընկերոջ հարցին, որն ասում է իրեն. «Ինչո՞ւ Նոր տարի չեք տոնում»։
Երգ 168 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։