Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 օգոս.
«Մենք կցանկանայինք ձեր կարծիքը իմանալ Հիսուսի հետևյալ խոսքերի վերաբերյալ։ [Կարդա՛ Մատթէոս 5։5–ը։] Ի՞նչ եք կարծում, երբ այս խոստումը կատարվի, երկրի վրա իրավիճակները նո՞ւյնը կլինեն, ինչ որ հիմա են։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում Աստվածաշնչի հիման վրա ցույց է տրվում, թե ինչպես է Հիսուսը փոխելու երկրի իրավիճակը։ Այստեղ նաև բացատրվում է, թե ովքեր կժառանգեն երկիրը»։
Դիտարան 1 սեպտ.
«Շատերն այսօր կորցրել են կրոնի հանդեպ հետաքրքրությունը։ Ի՞նչ եք կարծում, կրոնը օգնո՞ւմ է մարդուն ավելի լավ անձնավորություն լինել։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե ինչ է նախագուշակել Աստվածաշունչը այն մասին, թե ոմանց վերջին օրերում ինչն է հետաքրքրելու կրոնի մեջ։ [Կարդա՛ Բ Տիմոթեոս 4։3, 4–ը։] Այս պարբերագրում խոսվում է այն մասին, թե ինչպես է ճշմարիտ երկրպագությունը պատիվ բերում Աստծուն և օգուտներ բերում մեզ»։
Արթնացե՛ք հոկ.–դեկ.
«Շատերը մտածում են, թե արդյոք Աստծու հանդեպ հավատը չի՞ հակասում գիտությանը։ Ի՞նչ եք կարծում։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Եբրայեցիս 3։4–ը։] «Արթնացե՛ք»–ի այս հատուկ թողարկման մեջ քննարկվում է մի փաստ, որը որոշ գիտնականների մղել է հավատալու Արարչի գոյությանը»։