Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 6/06 էջ 3
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2006 Մեր թագավորական ծառայությունը
2006 Մեր թագավորական ծառայությունը
km 6/06 էջ 3

Հայտարարություններ

◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. հունիս. առաջարկում ենք «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Եթե անհատն ասում է, որ երեխաներ չունի, առաջարկիր «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը։ Հուլիս և օգոստոս. 32–էջանոց ցանկացած գրքույկ, որ կա ժողովի պահեստում։ Սեպտեմբեր. տարածելու ենք «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Հատուկ ջանքեր պետք է գործադրենք առաջին այցելության ժամանակ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու համար։ Պետք է հետևենք, որ վերայցելենք բոլոր նրանց, ում տվել ենք «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը՝ նպատակ ունենալով ուսումնասիրություն սկսել։

◼ Քանի որ հուլիսն ունի հինգ շաբաթ–​կիրակի օր, այն կարող է ենթառահվիրայության հրաշալի ամիս լինել։

◼ «Երիտասարդների հարցերը. ինչպե՞ս իսկական ընկերներ գտնեմ» (ռուս.) տեսաֆիլմը կքննարկվի սեպտեմբեր ամսվա Ծառայողական հանդիպումներից մեկի ժամանակ։ Անհրաժեշտության դեպքում հարկավոր է ժողովի միջոցով պատվիրել տեսաֆիլմը, որքան հնարավոր է շուտ։

◼ Խնդրում ենք, որ ժողովներն ու հեռավոր տարածքներում գործող խմբերը 2007 թ. «Օրացույցի», «Տարեգրքի» և «Գրությունները քննենք ամեն օր» գրքույկի պատվերներն ուղարկեն 2006 թ. հուլիսի 1–ից ոչ ուշ։ Նոր հրատարակությունների ցանկը կարելի է գտնել նաև 2006 թ. ապրիլի 10–ով թվագրված՝ «Հայտարարություն՝ բոլոր ժողովներին» նամակում։

◼ Ուրախությամբ տեղեկացնում ենք մեր մասնաճյուղի հսկողության տակ գտնվող երկրներում վերջին մի քանի ամիսներին ծառայության մեջ ունեցած հաջողությունների մասին։ 2006 թ. փետրվարին Հայաստանում ընդհանուր ռահվիրաների բարձրագույն թիվ է գրանցվել՝ 1 251, ինչը նշանակում է, որ գրեթե յուրաքանչյուր յոթերորդ քարոզիչ այս երկրում ծառայում է որպես ընդհանուր ռահվիրա։ Ադրբեջանում փետրվար ամսին Աստվածաշնչի ուսումնասիրությունների բարձրագույն թիվ է գրանցվել՝ 903, դա կազմում է յուրաքանչյուր քարոզչի համար 1,7 Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Բելառուսում փետրվարին գրանցվել է Թագավորության քարոզիչների բարձրագույն թիվ՝ 3 910. սա այս երկրում արդեն քարոզիչների երկրորդ հերթական բարձրագույն թիվն է։ Վրաստանում փետրվարին նույնպես քարոզիչների բարձրագույն թիվ է գրանցվել՝ 15 761, և բացի այդ, հոկտեմբեր ամսից սկսած՝ այստեղ ամսեամիս ավելանում է ընդհանուր ռահվիրաների թիվը, իսկ փետրվարին այն կազմել է 1 934։ Ղազախստանում քարոզիչների և ընդհանուր ռահվիրաների նոր բարձրագույն թվեր են գրանցվել՝ 14 889 քարոզիչ և 1 614 ռահվիրա։ Ղրղզստանը փետրվարին մեզ ուրախացրեց ընդհանուր ռահվիրաների նոր թվով՝ 564, ինչը նշանակում է, որ այս երկրում քարոզիչներից յուրաքանչյուր յոթերորդը ծառայում է որպես ընդհանուր ռահվիրա։ Ռուսաստանում 2005 թ. նոյեմբերից սկսած՝ ամեն ամիս ընդհանուր ռահվիրաների բարձրագույն թիվ է գրանցվել, իսկ 2006 թ. փետրվարին որպես ընդհանուր ռահվիրա ծառայել է 17 333 քարոզիչ։ Մեր տարածքի մյուս երկրներում նույնպես առաջընթաց է նկատվում։ Դա ցույց է տալիս, որ այս վերջին օրերում Եհովան առատապես օրհնում է իր ժողովրդի ծառայությունը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը