Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը բանավոր կերպով քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2006 թ. հունիսի 26–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է 2006 թ. մայիսի 1–ով սկսվող շաբաթից մինչև հունիսի 26–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։ [Ծանոթագրություն. եթե հարցից հետո ոչ մի աղբյուր չի նշված, պատասխանը գտնելու համար հարկավոր է ինքնուրույն փնտրտուքներ կատարել (տե՛ս «Ծառայության դպրոց» գիրքը, էջ 36, 37)։]
ԴԱՍԵՐ
1. Ի՞նչ է հնչերանգի փոփոխումը, և ինչո՞ւ է դա կարևոր։ [be, էջ 111, շրջանակներ]
2. Ինչպե՞ս կարող ենք փոփոխել ձայնի տեմպը ելույթ ներկայացնելիս։ [be, էջ 112, պարբ. 3–6, շրջանակ]
3. Ինչպե՞ս կարող ենք ոգևորությամբ ներկայացնել ելույթը, և ինչո՞ւ է դա կարևոր։ [be, էջ 115, պարբ. 1–էջ 116, պարբ. 2, շրջանակներ]
4. Մարդկանց ուսուցանելիս ինչո՞ւ է կարևոր ջերմություն արտահայտել, և ի՞նչը կարող է օգնել մեզ արտահայտել այդ զգացմունքը։ [be, էջ 118, պարբ. 2–էջ 119, պարբ. 4]
5. Բացատրի՛ր ժեստերի և դեմքի արտահայտության կարևորությունը մարդկանց հետ հաղորդակցվելիս (Մատթ. 12։48, 49)։ [be, էջ 121, շրջանակներ]
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ինչպե՞ս է «Յոբ» գիրքը գովաբանում Եհովային և շեշտում նրա արդար չափանիշները։ [bsi06, էջ 13, պարբ. 39, 41]
7. Ի՞նչն է փաստում «Սաղմոսների» վավերականությունը։ [bsi06, էջ 16, պարբ. 10, էջ 17, պարբ. 11]
8. Արդյո՞ք Առակաց 13։16–ում գրված «խորագէտ» բառը վերաբերում է խորամանկ անձնավորությանը։ Բացատրի՛ր։ [w04 15.07, էջ 28, պարբ. 3, 4]
9. Ինչպե՞ս է սուրբ ոգին գործում որպես օգնական, և այս բանն իմանալը պետք է խրախուսի մեզ ի՞նչ անել (Յովհ. 14։25, 26)։ [be, էջ 19, պարբ. 2, 3]
10. Ի՞նչ իմաստով է Հիսուսը ‘գալիս’, և նա ի՞նչ նկատի ուներ՝ խոսելով ‘գալու’ մասին, ինչպես նշվում է Մատթէոս 16։28–ում։ [w04 01.03, էջ 16, շրջանակ]
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե ինչ պատասխանեց Հոբը Եհովային, ինչպես որ գրված է Յոբ 42։1–6-ում։
12. Ի՞նչ «ունայն» բան են ազգերը մտածում (Սաղ. 2։1, 2)։
13. Ի՞նչ ‘հիմունքի’ քանդվելու մասին է խոսվում Սաղմոս 11։3–ում։
14. Ինչպե՞ս է ամբարտավան անձնավորությունը ‘ավելությունով հատուցում’ ստանում (Սաղ. 31։23)։
15. Ի՞նչ մխիթարական խոսքեր են գրված 40–րդ սաղմոսում, որոնք կարող են օգնել մեզ պայքարելու մեղավոր մարմնի և իրերի այս համակարգի տարբեր չարիքների դեմ (Սաղ. 40։1, 2, 5, 12)։