Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 մայ.
«Կցանկանայի՞ք ապրել այստեղ նկարագրված պայմաններում։ [Կարդա՛ Բ Պետրոս 3։13–ը։ Ապա թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում բացատրվում է, թե ինչ նոր երկնքի և նոր երկրի մասին է խոսքը։ Նաև այստեղ բացատրվում է, թե ինչպիսին է լինելու կյանքը, երբ Աստված իրագործի իր նպատակը երկրի առնչությամբ»։
Դիտարան 1 հուն.
«Շատ մշակույթներում մի ժամանակ մարդիկ հարգանքով էին վերաբերվում տարեցներին, ինչպես երևում է այս հին օրենքից։ [Կարդա՛ Ղեւտացոց 19։32–ը։] Ի՞նչ եք կարծում, այսօր այդպիսի հարգանք ցույց տրվո՞ւմ է տարեցների հանդեպ։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում քննարկվում է այն հարցը, թե ինչպես է Աստված հոգ տանում տարեցների մասին, և թե մենք ինչպես կարող ենք անել դա»։