Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 մայ.
«Երբևիցե մտածե՞լ եք՝ արդյոք Աստծո զգացմունքների վրա ազդո՞ւմ է այն, թե ինչ գործեր են անում մարդիկ երկրի վրա։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե մեր գործերն ինչպես կարող են ազդել Աստծո զգացմունքներին։ [Կարդա՛ Առակաց 27։11–ը։] Այս պարբերագրում բերվում են մի քանի մարդկանց օրինակներ, ովքեր ուրախացրել են Աստծո սիրտը, նաև ցույց է տրվում, թե ինչպես կարող ենք մենք էլ նույնը անել»։
Դիտարան 1 հուն.
«Ոմանք կարծում են, որ Աստծուն երկրպագելու համար պարտադիր չէ ինչ–որ կրոնի հարել։ Երբևիցե մտածե՞լ եք այս մասին։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում խոսվում է այն մասին, թե հին ժամանակներում ինչպես է Աստված վերաբերվել մարդկանց, նաև քննարկվում է, թե ինչ է նշանակում երկրպագել Աստծուն ճշմարտությամբ»։ Կարդա՛ Յովհաննէս 4։24–ը։