Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Մայիսի 8–ով սկսվող շաբաթը
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ տվյալ տարածքի համար կիրառելի ուրիշ մատուցումների օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել մայիսի 15–ի «Դիտարանը»։ Մատուցման մեջ քարոզիչն առաջարկում է մայիսի 1–ի և մայիսի 15–ի «Դիտարանը» պարբերագրերի մատակարարման երթուղու մեջ ընդգրկված անհատին, որը չունի մայիսի 1–ի «Դիտարանը»։ Երկու պարբերագրերը առաջարկելիս ներկայացրու միայն մեկը։ Քարոզիչներին խորհուրդ է տրվում պարբերագրերի մատակարարման երթուղում ընդգրկված անհատներին այցելել ամիսը մեկ կամ երկու անգամ։
20 ր. «Իմ ետևից եկ»։a Կարճ հարցազրույց անցկացրու մի օրինակելի քարոզչի հետ, որը ձգտում է պարզ կյանքով ապրել և չփնտրել սեփական շահերը, որպեսզի կարողանա ավելի շատ ջանքեր ներդնել Թագավորության շահերն առաջ տանելու և ուրիշներին ծառայելու համար։ Քարոզիչը նշում է, թե ինչ օգուտներ է ստանում՝ այդպես վարվելով։
15 ր. Դեպքեր ծառայությունից։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչ արդյունքների են հասել նրանք՝ մարտ և ապրիլ ամիսներին ակտիվորեն մասնակցելով ծառայությանը։ Նշիր, թե ինչ հաջողությունների է հասել ժողովը Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու հարցում, նաև նորերս հետաքրքրություն ցույց տված անհատներին օգնելու հարցում, որ նրանք ներկա լինեն Հիշատակի երեկոյին։ Մեկ կամ երկու հետաքրքիր դեպքեր կարելի է բեմականացնել։
Երգ 91 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 15–ով սկսվող շաբաթը
Երգ 9
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հորդորիր բոլորին մայիսի 29–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպմանը պատրաստվելիս դիտել «Նոյ. նա քայլեց Աստծու հետ» տեսաֆիլմը (ռուս.)։
10 ր. Ծառայենք միասին Քրիստոսի գլխավորության ներքո։ Ելույթ՝ հիմնված «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի 13–15-րդ էջերում գտնվող նյութի վրա՝ «Ինչ է նշանակում հասկանալ և ընդունել նրա դերը» ենթավերնագրի տակ։
25 ր. «Թագավորության սրահների շինարարությունը՝ սուրբ ծառայության կարևոր մաս»։b 2–րդ պարբերությունը քննարկելիս ցույց տուր «Թագավորության սրահների շինարարության ծրագրին մասնակցելու՝ կամավորի դիմումը» (A-3) և բացատրիր, թե ինչպես կարելի է ստանալ այն։ Հարցազրույց անցկացրու մի քանի քարոզիչների հետ, ովքեր մասնակցել են Թագավորության սրահների շինարարության կամ վերանորոգման գործին։
Երգ 33 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 22–ով սկսվող շաբաթը
Երգ 86
12 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրատվությունների համար մասնաճյուղի շնորհակալական նամակը։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել հունիսի 1–ի «Դիտարանը»։ Ցուցադրման համար որպես իրադրություն է ընտրվում այն, որ ընտանիքի անդամները միասին կրկնում են մատուցումը։
15 ր. «Անձնական հետաքրքրություն ցույց տանք՝ գթառատություն ցուցաբերելով»։c 4–րդ պարբերությունը քննարկելիս հակիրճորեն ներկայացրու «Ի՞նչ կարելի է ասել, երբ հեռախոսով վկայություն տալիս ավտոմատ պատասխանող սարք է միանում» շրջանակը (էջ 3)։
18 ր. Արտաքին լավ տեսք ունենանք։ Քննարկում ունկնդիրների հետ հիմնված «Ծառայության դպրոց» գրքի վրա (էջ 131–133)։ Քննարկիր հինգ սկզբունքներ, որոնք վերաբերում են մեր հագուստին ու հարդարանքին։ Նշիր, որ մենք կարող ենք նրբանկատորեն գործածել այս նյութը՝ օգնելու համար Աստվածաշունչն ուսումնասիրողներին հասկանալ, թե ինչպիսի հագուստն է պատշաճ ժողովի հանդիպումների համար։
Երգ 215 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 29–ով սկսվող շաբաթը
Երգ 42
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին մայիս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։
10 ր. Հունիս ամսին տարածելու ենք «Մեծ Ուսուցիչ» գիրքը։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. հունվարի համարում տեղ գտած մատուցումների կամ ձեր տարածքի համար կիրառելի այլ մատուցումների օգնությամբ ցուցադրվում է, թե ինչպես կարելի է առաջարկել «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրիր ունկնդիրներին պատմել, թե ինչ լավ արդյունքների են հասել՝ այս հրատարակությունը քարոզչական ծառայության մեջ կամ իրենց ընտանիքում օգտագործելիս։
25 ր. «Լավ օրինակ բոլոր տարիքի մարդկանց համար»։ Մեկ րոպեից քիչ տևող նախաբանից հետո անմիջապես սկսիր Նոյի մասին տեսաֆիլմի քննարկումը 2–րդ պարբերության մեջ տրված հարցերի օգնությամբ։ Ապա խնդրիր ընտանիքներին պատմել, թե ինչ օգուտներ են քաղել՝ հետևելով այն խորհուրդներին, որոնք կան թվային տեսասկավառակի վրա՝ «Ուսանելի առաջադրանքներ» վերնագրի տակ։ Ապա քննարկիր 3–րդ պարբերության մեջ տրված հարցը և սուրբգրային համարները։
Երգ 9 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 5–ով սկսվող շաբաթը
Երգ 176
10 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. Ինչպես արդյունավետ վերայցելություններ կատարել։ Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Դիտարանի» 2003 թ. նոյեմբերի 15–ի համարի 16–րդ էջում տեղ գտած շրջանակի վրա։ Քննարկիր տրված յոթ խորհուրդներից յուրաքանչյուրը և հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչպես կարելի է այդ խորհուրդները կիրառել ձեր տեղանքում։ Խրախուսիր քարոզիչներին վերայցելություններ կատարել՝ նպատակ ունենալով Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել բոլոր նրանց հետ, ովքեր վերցնում են գրականությունը կամ հետաքրքրություն են ցույց տալիս։ Օգտվելով «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2006 թ. հունվարի համարի 6–րդ էջում տրված խորհուրդներից՝ ցուցադրվում է, թե ինչպես կարելի է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել վերայցելության ժամանակ։
Երգ 57 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։