Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Մարտի 13–ով սկսվող շաբաթը
Երգ 41
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել մարտի 15–ի «Դիտարանը»։ Մատուցման վերջում քարոզիչը հրավիրում է անհատին Հիշատակի երեկոյին՝ օգտվելով առաջարկվող պարբերագրի վերջին էջից։
15 ր. «Օգնենք մարդկանց օգուտներ քաղել փրկանքից»։a Այս քննարկմանը հաջորդող բաժնում ավելի մանրամասնորեն կքննարկվի այն հարցը, թե ինչպես կարելի է «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի 206–208-րդ էջերում տրված նյութի օգնությամբ մարդկանց հրավիրել Հիշատակի երեկոյին։
20 ր. Տիրոջ ընթրիք. հիշարժան օր, որը պատիվ է բերում Աստծուն։ Հարց ու պատասխանով քննարկում՝ հիմնված «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի 206–208-րդ էջերի վրա։ Ներածական խոսքերում, որը պետք է տևի ամենաշատը մեկ րոպե, նշիր, թե ինչպես կարելի է այդ նյութի մասին զրուցել տանտիրոջ հետ՝ կարդալով առաջին պարբերությունը։ Այնուհետև, առանց պարբերությունները կարդալու, հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ հետևյալ հարցերի վերաբերյալ. (պարբ. 2) ե՞րբ Հիսուսը հաստատեց իր մահվան Հիշատակի օրը. (պարբ. 3) որքա՞ն հաճախ պետք է նշել Տիրոջ ընթրիքը. (պարբ. 4) ինչպե՞ս է Աստվածաշունչը նկարագրում Հիշատակի երեկոյի արարողությունը. (պարբ. 5) որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսը չի վերածել հացը իր ֆիզիկական մարմնին, իսկ գինին իր արյանը. (պարբ. 6) ի՞նչ է խորհրդանշում անթթխմոր հացը. (պարբ. 7) ի՞նչ է խորհրդանշում կարմիր գինին. (պարբ. 8) միայն ո՞վ կարող է օգտվել հացից և գինուց. (պարբ. 9) տարվա ո՞ր ժամանակին է նշվում Հիշատակի երեկոն, և ինչո՞ւ մենք պետք է ներկա լինենք։ Եթե ժամանակը թույլ է տալիս, քննարկիր գլխավոր համարները։ Քաջալերիր բոլորին քննել այս նյութը բոլոր Աստվածաշունչ ուսումնասիրողների և այն անհատների հետ, որոնց հրավիրում են Հիշատակի երեկոյին։ Դա կարելի է անել՝ կարդալով պարբերությունները, քննարկելով գլխավոր մտքերը և տալով պարզ հարցեր, ինչպիսիք այս բաժնում տրվածներն են։
Երգ 134 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 20–ով սկսվող շաբաթը
Երգ 18
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կրկնիր «Հիշեցումներ Հիշատակի երեկոյի համար» շրջանակի գլխավոր մտքերը։
23 ր. Քրիստոսի դերը Աստծու կառույցի մեջ։ Ելույթ՝ հիմնված «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի վրա, էջ 10–13 (ռուս.)։ «Ո՞րն է Քրիստոսի դերը» ենթավերնագրի առաջին երկու պարբերությունները քննարկելիս երեք կամ չորս րոպե տրամադրիր ներկայացնելու և ցուցադրելու համար մի քանի կերպեր Հիշատակի երեկոյի հրավիրատոմսերը գործածելու վերաբերյալ։ Կրկնիր այն խորհուրդները, որ տրված են «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2006 թ. փետրվարի համարում (էջ 3, պարբ. 3)։
12 ր. Զորանում ենք՝ Գրությունները ամեն օր քննելով։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված 2006 թ. «Գրությունները քննենք ամեն օր» գրքույկի նախաբանի վրա։ Ներկայացվում է ցուցադրում, որում ընտանիքի անդամները միասին քննարկում են այդ օրվա խոսքն ու մեկնաբանությունը։
Երգ 103 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 27–ով սկսվող շաբաթը
Երգ 44
15 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին մարտ ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրատվությունների համար մասնաճյուղի շնորհակալական նամակը։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ձեր ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցումների օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել ապրիլի 1–ի «Դիտարանը»։ Նաև ցույց է տրվում, թե ինչպես կարելի է օգտվել այնտեղ տպագրված հրավերից՝ հետաքրքրություն ցույց տվող անհատներին Հիշատակի երեկոյին հրավիրելու համար։
10 ր. Արդյո՞ք Աստված դեռ իշխանություն ունի երկրի վրա։ Ելույթ և ցուցադրում՝ հիմնված «Դիտարանի» 2006 թ. ապրիլի 1–ի համարի վերջին էջի վրա։ Ամեն առիթ օգտագործիր, որ մարդկանց հրավիրես հատուկ հանրային ելույթին։ Հրավիրիր Աստվածաշունչ ուսումնասիրող յուրաքանչյուր անհատի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամներին, ովքեր չեն մասնակցում ուսումնասիրությանը։ Այս հատուկ հրավերը պետք է տալ հետաքրքրություն ցույց տվող բոլոր անհատներին և նրանց, ում հանդիպում ենք ծառայության ժամանակ։ Ներկայացվում է ցուցադրում, որում ցույց է տրվում, թե ինչպես կարելի է օգտագործել «Դիտարանի» ապրիլի 1–ի համարը, երբ հրավիրատոմս ենք տալիս ոչ ակտիվ քարոզչի կամ մեկին, ով դադարել է հաճախել հանդիպումներին։
20 ր. Դեպքեր, որոնք տեղի են ունեցել ձեր տարածքում։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել դեպքեր, որոնք տեղի են ունեցել մարտ ամսին «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքն առաջարկելիս։ Եթե Աստվածաշնչի ուսումնասիրություններ են սկսվել, նշիր այդ մասին։ Կարելի է բեմականացնել մեկ–երկու հետաքրքիր դեպքեր։
Երգ 170 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 3–ով սկսվող շաբաթը
Երգ 199
15 ր. Տեղական հայտարարություններ։ Հակիրճորեն կրկնիր «Օգուտներ քաղենք «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի ուսումնասիրությունից» վերնագրով հոդվածը, որ գտնվում է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2006 թ. փետրվարի համարում (էջ 6)։ Ներկաների ուշադրությունը հրավիրիր «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի ուսումնասիրության ծրագրի վրա։
10 ր. Տեղական կարիքներ։
20 ր. «Սովորեցնենք հեզ անհատներին քայլել Աստծու ճանապարհով»։b Ընդգրկիր մտքեր «Դիտարանի» 2004 թ. հուլիսի 1–ի համարից (էջ 16, պարբ. 9)։
Երգ 93 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։