Օգուտներ քաղենք «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի ուսումնասիրությունից
1 «Աստվածահաճո հնազանդություն» մարզային համաժողովի հուզիչ իրադարձություններից էր «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը ստանալը։ Շուտով մենք կսկսենք հաճախակի գործածել այն քարոզչական ծառայության մեջ, հատկապես Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ անցկացնելիս։ Ուստի պետք է քաջ ծանոթ լինենք այս հրատարակությանը։ Դա հնարավոր կլինի, քանի շուտով՝ 2006 թ. ապրիլի 17–ով սկսվող շաբաթից, ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպմանը քննարկելու ենք այդ գիրքը։
2 Ժողովի Գրքի ուսումնասիրության վերակացուն ներկաների ուշադրությունը կհրավիրի յուրաքանչյուր գլխի սկզբում եղած հարցերին։ Ապա կանցկացվի ուսումնասիրությունը պարբերությունների տակ տրված հարցերի օգնությամբ։ Հիմնական սուրբգրային համարները հարկավոր է կարդալ և քննարկել։ Իսկ յուրաքանչյուր գլխի վերջում գտնվող «Ահա թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը» շրջանակը օգտակար կլինի քննարկել նյութը կրկնելու նպատակով, քանի որ շրջանակում բերվում են գլխի սկզբում տրված հարցերի սուրբգրային պատասխանները։ Քեզ համար հաճելի կլինի մեկնաբանություններ տալը, քանի որ գրքում թեմաները ներկայացված են պարզ, հստակ ու հետաքրքիր ոճով։
3 Գրքի հավելվածում ընդգրկված են մանրամասնություններ տարբեր թեմաների վերաբերյալ։ Այդ նյութը մենք կարող ենք օգտագործել, եթե Աստվածաշունչը ուսումնասիրողը ավելի շատ տեղեկություն է ցանկանում իմանալ կոնկրետ ինչ–որ թեմայի վերաբերյալ։ Հավելվածի որոշ հատվածներ երբեմն կքննարկվեն ժողովի Գրքի ուսումնասիրության ժամանակ։ Քննարկվող թեմայի վերաբերյալ հավելվածը պետք է կարդա Գրքի ուսումնասիրության ընթերցողը։ Երկար հոդվածները կարելի է քննարկել մաս–մաս։ Այնտեղ քննարկման համար հարցեր չեն տրված։ Սակայն վերակացուն կարող է հրավիրել ներկաներին մեկնաբանություններ տալ՝ ուղղելով հարցեր հիմնական մտքերի վերաբերյալ։
4 «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը ժողովի Գրքի ուսումնասիրության ժամանակ հարկավոր է անցնել բավական արագ։ Սակայն չի ակնկալվում, որ առանձին անհատների հետ այդ գիրքը ուսումնասիրելիս այդպիսի արագությամբ քննարկվի այն, հատկապես այն դեպքում, երբ նրանք շատ քիչ գիտելիքներ ունեն Աստվածաշնչի մասին կամ ընդհանրապես չունեն (Գործք 26։28, 29)։ Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելիս հարկավոր է ավելի մանրամասնորեն քննարկել սուրբգրային համարները, բացատրել օրինակները և այլն։ Ուստի նպատակ դիր ամեն շաբաթ ներկա լինել Գրքի ուսումնասիրության հանդիպմանը և լիարժեք մասնակցություն ունենալ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի քննարկմանը։