«Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը. Աստվածաշնչի ուսումնասիրության մեր հիմնական ձեռնարկը
1 Որքա՜ն հուզիչ էր «Աստվածահաճո հնազանդություն» մարզային համաժողովին իմանալ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի լույս ընծայման մասին։ Պատվիրակներն անչափ ուրախ էին, որ շաբաթ օրվա ծրագրից հետո ստացան գիրքը։ Ինչպե՞ս է օգտագործվելու այս նոր ձեռնարկը։ Այն ծառայելու է որպես հիմնական ձեռնարկ Աստվածաշունչը ուսումնասիրելու համար։ Թեև այս նոր գիրքը առաջին անգամ տարածելու ենք մարտ ամսին, սակայն քարոզիչներին հորդորում ենք արդեն հիմա սկսել օգտագործել այն՝ Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու և անցկացնելու համար։
2 Աստվածաշնչի ընթացիկ ուսումնասիրությունները։ Այն քարոզիչները, ովքեր Աստվածաշնչի ուսումնասիրություններ են անցկացնում «Գիտություն» գրքով կամ «Աստված պահանջում է» գրքույկով, խորաթափանցություն գործի դնելով, պետք է որոշեն, թե ինչպես և երբ կարող են սկսել օգտագործել նոր ձեռնարկը։ Եթե ուսումնասիրությունը վերջերս է սկսվել, կարելի է անցել նոր գրքին՝ ուսումնասիրելով այն հենց սկզբից։ Եթե «Գիտություն» գրքից արդեն բավականաչափ գլուխներ ուսումնասիրել եք, ապա ուսումնասիրությունը կարելի է շարունակել «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի համապատասխան գլխից։ Իսկ եթե արդեն ավարտում եք «Գիտություն» գրքի ուսումնասիրությունը, գուցե որոշեք մինչև վերջ ուսումնասիրել այն։
3 Անկասկած, բոլորս էլ գիտենք շատ մարդկանց, որոնք օգուտներ կքաղեին «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի ուսումնասիրությունից։ Այդ դեպքում չարժե՞ արդյոք յուրաքանչյուր անհատի առաջարկել ուսումնասիրել Աստվածաշունչը այս ձեռնարկով, որտեղ թեմաները ներկայացվում են հաջորդական կարգով։ Օրինակ՝ նրանք, ովքեր ուսումնասիրել են «Աստված պահանջում է» գրքույկը կամ «Գիտություն» գիրքը, սակայն դեռ չեն նվիրվել ու մկրտվել, գուցե ցանկանան վերսկսել իրենց ուսումնասիրությունը այս նոր գրքով։ Ծնողները միգուցե որոշեն գործածել այն՝ իրենց երեխաներին Աստծու կամքի ճշգրիտ գիտությունը սովորեցնելիս (Կող. 1։9, 10)։
4 Երկրորդ գրքի ուսումնասիրությունը։ Կա՞ արդյոք սահմանված կարգ, որ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի ուսումնասիրությունն ավարտելուց հետո անհատի հետ մեկ ուրիշ գիրք ուսումնասիրենք։ Այո։ Եթե ակնհայտ է, որ ուսումնասիրողը առաջադիմում է, թեպետև դանդաղորեն, և գնալով ավելի խորը գնահատանք է ցույց տալիս այն ամենի համար, ինչ սովորում է, ապա Աստվածաշնչի ուսումնասիրությունը կարելի է շարունակել «Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն» գրքով։ Մենք վստահ ենք, որ «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը զորեղ գործիք կլինի մեր ձեռքում աշակերտներ պատրաստելու մեր գործը կատարելիս (Մատթ. 28։19, 20)։