Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը բանավոր կերպով քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2006 թ. փետրվարի 27–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է 2006 թ. հունվարի 2–ով սկսվող շաբաթից մինչև փետրվարի 27–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։ [Ծանոթագրություն. եթե հարցից հետո ոչ մի աղբյուր չի նշված, պատասխանը գտնելու համար հարկավոր է ինքնուրույն փնտրտուքներ կատարել (տե՛ս «Ծառայության դպրոց» գիրքը, էջ 36, 37)։]
ԴԱՍԵՐ
1. Ի՞նչ կերպերով է Աստվածապետական ծառայության դպրոցը օգնում մեզ ‘Աստծուն օրհնության պատարագ մատուցել և դավանել նրա անունը’ (Եբր. 13։15)։ [1, be, էջ 5, պարբ. 3–էջ 6, պարբ. 1] Դպրոցը մեզ ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք արդյունավետ կերպով օգտագործել մեր խոսելու ունակությունը, որն Աստծուց տրված պարգև է։ Մեր ստացած կրթությունը օգնում է մեզ մշակել այնպիսի արժեքավոր հմտություններ, ինչպիսիք են՝ լսելն ու մտապահելը, ուսումնասիրություններ ու փնտրտուքներ կատարելը, նյութը վերլուծելն ու ելույթ կառուցելը, զրույց վարելը, հարցերին պատասխանելն ու մտքերը գրավոր շարադրելը։ Քանի որ Դպրոցը հիմնված է Աստվածաշնչի վրա, մենք սովորում ենք խորհել Աստծու խորհուրդները։
2. Ինչո՞ւ պետք է մեծ ջանքեր ներդնենք ճիշտ ընթերցելու համար։ [2, be, էջ 83, պարբ. 1–էջ 84, պարբ. 1] Ճիշտ ընթերցանությունը Աստվածաշնչի ճշմարտության ճշգրիտ գիտությունը փոխանցելու հիմնական միջոցներից մեկն է, և որպես Եհովայի վկաներ՝ մենք լուրջ ենք մոտենում այս պատասխանատվությանը (Ա Տիմոթ. 2։4)։ Քանի որ Աստծու Խոսքը «կենդանի է եւ զօրաւոր» ու պարունակում է թանկարժեք գիտելիքներ, որոնք առաջնորդում են հավիտենական կյանքի, մեր նպատակը պետք է լինի հնարավորին չափ լավ կարդալ Աստվածաշունչը (Եբր. 4։12; Սաղ. 119։140; Երեմ. 26։2)։
3. Երբ խոսում և ուսուցանում ենք, ինչո՞ւ է հստակ արտասանությունը այդքան կարևոր։ [4, be, էջ 86, պարբ. 1–6] Եթե մենք հստակ չխոսենք, մեր ասածների զգալի մասը կկորչի։ Բացի այդ, մարդիկ չեն մղվի գործերի, եթե մեր խոսքը չլինի հստակ կամ պարզ (Ա Կորնթ. 14։8, 9)։ Եթե խոսենք չափազանց արագ, միաձուլված արտասանենք բառերը, բաց թողնենք վանկերը կամ վերջավորությունները, ապա դա կարող է թուլացնել մեր խոսքը կկորցնի իր արդյունավետությունը։
4. Ինչո՞ւ է ճիշտ արտասանությունը կարևոր, և ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնել։ [6, be, էջ 89, պարբ. 1–էջ 90, պարբ. 3, շրջանակ] Ճիշտ արտասանության շնորհիվ է, որ մեր քարոզած Թագավորության պատգամը ավելի արժեքավոր է դառնում։ Այն օգնում է ունկնդիրներին կենտրոնանալ Աստվածաշնչի ճշմարտությունների վրա, և ոչ թե արտասանության մեջ կատարված սխալների։ Մեր արտասանությունը բարելավել նշանակում է՝ 1) բառերն արտասանել ճիշտ հնչերանգով, 2) հիմնական շեշտը դնել ճիշտ վանկի վրա։
5. Որո՞նք են այն մի քանի խորհուրդները, որոնք կօգնեն մեզ ավելի սահուն խոսել։ [9, be, էջ 94, պարբ. 4, 5, շրջանակ] Մենք ավելի սահուն կխոսենք, եթե ջանքեր ներդնենք մեր բառապաշարը հարստացնելու ուղղությամբ. օգտագործենք բառարան՝ անծանոթ բառերի իմաստը ստուգելու համար։ Սահունությունը գալիս է այն դեպքում, երբ մենք նախ մտածում ենք, և հետո խոսում։ Մենք պետք է սովորենք մտածել, թե ինչ ենք ուզում ասել, և ապա խոսել ավարտուն նախադասություններով՝ չվերադառնալով ասվածին և անտեղի դադարներ չտալով։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ինչպե՞ս են Բ Մնացորդաց 36։17–23 համարները հաստատում աստվածաշնչյան մարգարեության վստահելի լինելը։ [2, bsi06, էջ 4, պարբ. 35] Բ Մնացորդաց 36։21–ում Եզրասի խոսքերը հաստատում են, որ այն, ինչ Երեմիան մարգարեացավ Երեմիա 25։12 և 29։10 համարներում, իրականություն դարձավ։ Բացի այդ, Եզրասի խոսքերը ցույց են տալիս, որ ամայացման 70 տարիների հաշվարկը սկսվում է մ. թ. ա. 607–ի ‘յոթերորդ ամսից’, երբ ‘սրից մնացածները գերի տարվեցին Բաբելոն’, մինչև որ հրեաները վերադարձան իրենց հայրենիք մ. թ. ա. 537–ի ‘յոթերորդ ամսում’ (Դ Թագ. 25։25, 26; Եզր. 3։1)։
7. Իրադարձությունների ինչպիսի՞ շղթան հնարավորություն տվեց հրեաներին մ. թ. ա. 537–ին վերադառնալ իրենց հայրենիք, որպեսզի վերաշինեն Եհովայի տունը։ [3, bsi06, էջ 5, պարբ. 1–3] Բաբելոնը կործանվեց մ. թ. ա. 539–ին՝ պարսից Կյուրոս թագավորի՝ Եհովայի ‘հովվի’ և ‘օծյալի’ կողմից (Ես. 44։28; 45։1)։ Իր գերիներին երբեք չազատելու վերաբերյալ Բաբելոնի քաղաքականությունը մերժելով՝ Կյուրոսը հրամանագիր արձակեց, որը թույլատրում էր հրեաներին վերադառնալ Երուսաղեմ։
8. Ինչպե՞ս է «Եզրաս» գիրքը հաստատում Եհովայի ճշմարիտ Աստված լինելը և վստահություն կերտում նրա հանդեպ։ [4, bsi06, էջ 6, պարբ. 14, էջ 7, պարբ. 18] «Եզրաս» գիրքը ընդգծում է Եհովայի մարգարեական խոսքի լիակատար ճշգրտությունը, որը նա ասել էր Երեմիայի միջոցով Երուսաղեմի ավերման և վերականգնման վերաբերյալ (Եր. 29։10)։ Այն ցույց է տալիս, որ Եհովան իր խոսքը կատարել է ճիշտ ժամանակին։ Հրեաների վերադարձը դեպի իրենց հայրենիք սպասումներ առաջացրեց, որ Եհովան հարմար ժամանակին Դավթի սերնդից առաջ կբերի իր խոստացյալ թագավորին (Բ Թագ. 7։12, 13)։
9. Ինչո՞ւ է «Արտաշէս թագաւորի քսաներորդ տարին» կարևոր Աստվածաշնչի ժամանակագրության մեջ (Նէեմ. 2։1, 5, 6, 11, 17, 18)։ [5, bsi06, էջ 7, պարբ. 2, էջ 8, պարբ. 5] Երուսաղեմի և նրա պարիսպների վերաշինման այս տարեթիվը (մ. թ. ա. 455) ժամանակը հաշվելու ցուցանիշ է՝ կապված Մեսիայի գալստյան հետ։ Վաթսունինը շաբաթ–տարիները, կամ 483 տարիները, որոնք սկսվում են մ. թ. ա. 455 թ.–ից, պետք է հասնեին մինչև մ. թ. 29 թ., այն տարին, երբ Հիսուսը օծվեց (Դան. 9։24–27; Ղուկ. 3։1–3, 23)։
10. Ինչո՞վ է Նեեմիան լավ օրինակ հանդիսանում Աստծու ներկայիս ծառաների համար։ [8, bsi06, էջ 8, պարբ. 16, 17] Աստծու հանդեպ նվիրվածությունը Նեեմիայի կյանքում առաջին տեղն էր զբաղեցնում։ Նա պատրաստ էր թողնելու առանձնաշնորհյալ աշխարհիկ պաշտոնը, որպեսզի կարողանար հետապնդել աստվածապետական նպատակներ (Նէեմ. 2։17, 18)։ Հանուն արդարության՝ նա անվախ էր, նույնիսկ երբ վտանգի առջև էր կանգնած (Նէեմ. 4։14)։ Նա իր դիրքը չօգտագործեց անձնական շահի համար։ Նա դատապարտեց նյութապաշտությունը (Նէեմ. 5։14)։ Նա շահագրգռված էր Եհովայի երկրպագուների հավատը զորացնելով, և Եզրասի հետ միասին ժրաջանորեն ձգտում էր Աստծու Խոսքը հասկանալի դարձնել ժողովրդի համար (Նէեմ. 8։8, 9)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Արդյոք Ուրիմն ու Թումիմը, որն օգտագործվում էր Եհովայից պատասխան ստանալու նպատակով, մատչելի էր վերադարձած աքսորյալներին (Եզր. 2։61–63)։ Գրություններում չկա արձանագրություն այն մասին, թե Ուրիմն ու Թումիմը օգտագործվում էին այն ժամանակ կամ դրանից հետո։ Հրեական ավանդության համաձայն՝ Ուրիմն ու Թումիմը անհետացել են մ. թ. ա. 607–ին տաճարի կործանումով։ [3, w06 15.01, «Եհովայի Խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Եզրաս» գրքից»; w86-E 15.01, էջ 8 (w86-U 15.06, էջ 8)]
12. Ինչո՞ւ Բաբելոնում գտնվող շատ հրեաներ չցանկացան Եզրասի հետ ‘վեր գնալ’ Երուսաղեմ (Եզր. 7։28–8։20)։ Վերադառնալ Երուսաղեմ նշանակում էր՝ նոր կյանք կառուցել ոչ հարմարավետ և վտանգավոր պայմաններում։ Այն ժամանակվա Երուսաղեմը նյութական առումով չէր գրավում այն հրեաներին, որոնք գուցե Բաբելոնում բարեկեցիկ կյանքով էին ապրում։ Բացի այդ, ճանապարհորդությունը վտանգավոր էր։ Վերադարձողները պետք է ունենային ամուր հավատ Եհովայի հանդեպ, նախանձախնդրություն ճշմարիտ երկրպագության համար, ինչպես նաև խիզախություն՝ այդ ճանապարհը գնալու։ [4, w06 15.01, «Եհովայի Խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Եզրաս» գրքից»; it-1-E, էջ 797, պարբ. 3]
13. Ինչպե՞ս էր հնարավոր պարսպի վերաշինման գործը կատարել միայն մեկ ձեռքով (Նէեմ. 4։17, 18)։ Բեռնակիրները հեշտությամբ կարող էին մեկ ձեռքով հավասարակշռել իրենց գլխին կամ ուսերին դրված բեռը, իսկ ‘մյուս ձեռքով բռնել զենքը’։ Շինարարները, որոնք իրենց գործը անելու համար երկու ձեռքերի կարիքն էլ ունեին, «ամեն մէկը սուրը մէջքին կապած բան էր անում»։ Եթե թշնամին հարձակվեր, նրանք պատրաստ կլինեին դիմադրելու։ [5, w06 01.02, «Եհովայի Խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Նէեմիա» գրքից»; w86-E 15.02, էջ 25 (w86-U 15.07, էջ 10)]
14. Քանի որ գաղտնի նամակները սովորաբար դրվում էին կնքված պարկի մեջ, ո՞րն էր պատճառը, որ Սանաբաղատը «բաց նամակ» ուղարկեց Նեեմիային (Նէեմ. 6։5)։ Սանաբաղատը թերևս ցանկանում էր հանրության ուշադրությանը հանձնել այն կեղծ մեղադրանքները, որոնք նա բերել էր բաց նամակում։ Հավանաբար նա հույս ուներ, որ դա կզայրացնի Նեեմիային այն աստիճան, որ նա իրեն պաշտպանելու նպատակով կթողնի շինարարությունը։ Կամ էլ Սանաբաղատը գուցե մտածում էր, որ այդ նամակի բովանդակությունը այնպիսի տագնապ կգցի հրեաների մեջ, որ նրանք ամբողջովին կդադարեցնեն իրենց աշխատանքը։ Նեեմիան չվախեցավ և հանգիստ շարունակեց կատարել Աստծուց ստացած հանձնարարությունը։ [3, w06 01.02, «Եհովայի Խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Նէեմիա» գրքից»; it-2-E, էջ 239, պարբ. 6]
15. Բացի նրանից, որ Նեեմիան ‘հանդիմանեց’ (ԱԱ) ուխտադրուժ հրեաների հետ, ինչպես որ ավելի շուտ նա արել էր իշխանների և ազնվականների հետ, ուրիշ ի՞նչ ուղղիչ միջոցներ նա ձեռնարկեց (Նէեմ. 13։25, 28)։ Նեեմիան ‘նզովեց’ նրանց այն իմաստով, որ Աստծու Խոսքից նրանց դեմ ուղղված դատաստաններ կարդաց։ Նա ‘ծեծեց նրանցից մի քանիսին’՝ թերևս կարգադրելով, որ նրանց մտրակեն, ինչը դատական իշխանության պաշտոնական գործադրում էր։ ‘Նրանցից ոմանց մազերը փետելով’՝ նա արտահայտեց իր արդարացի վրդովմունքը։ Նա նաև ‘իր կշտից դուրս արեց’ քահանայապետ Եղիասիբի թոռանը, որը ամուսնացել էր Որոնացի Սանաբաղատի աղջիկներից մեկի հետ։ [8, w06 01.02, «Եհովայի Խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Նէեմիա» գրքից»; it-2-E, էջ 487, պարբ. 5]