Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հունվարի 9–ով սկսվող շաբաթը
Երգ 10
10 ր. Տեղական հայտարարություններ։ 8–րդ էջում տրված մատուցումների օգնությամբ (եթե դրանք կիրառելի են ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել հունվարի 15–ի «Դիտարանը» և հունվար–մարտ «Արթնացե՛ք»–ը։ Ցուցադրումներից մեկում ցույց է տրվում, թե ինչպես է քարոզիչը վկայություն տալիս գործարար տարածքում։
15 ր. ««Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը. Աստվածաշնչի ուսումնասիրության մեր հիմնական ձեռնարկը»։a Խրախուսիր քարոզիչներին, որ Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսեն նոր գրքով։
20 ր. «Ինչպես ուսումնասիրություններ սկսել «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքով»։ Քննարկում ունկնդիրների հետ և ցուցադրումներ՝ հիմնված 3–րդ էջի ներդիրի վրա։ Մենք կարող ենք արդեն հիմա սկսել գործածել «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը, որպեսզի ուսումնասիրություններ սկսենք և անցկացնենք այն անհատների հետ, որոնք հետաքրքրություն են ցույց տալիս։ Նախօրոք խնդրիր մի քանի քարոզիչների պատրաստել ցուցադրումներ, որոնցում ներկայացվում է, թե ինչպես Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել վերայցելության ժամանակ՝ օգտվելով 1) 4–րդ, 5–րդ էջերից, 2) 6–րդ էջից և 3) 7–րդ էջի առաջին պարբերությունից։ Յուրաքանչյուր մատուցում ներկայացնելուց առաջ ընդգծիր մատուցման կարևոր առանձնահատկությունները, իսկ ցուցադրումից հետո կրկնիր մատուցումը։ Ցուցադրման ժամանակ «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի պարբերությունների քննարկումը անհրաժեշտության դեպքում կարելի է դադարեցնել։ Յուրաքանչյուր ցուցադրում ավարտվում է Երգ 125 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 16–ով սկսվող շաբաթը
Երգ 178
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Խրախուսիր բոլորին դիտել «Բուժում՝ առանց արյան փոխներարկման. հաշվի են առնվում հիվանդի կարիքներն ու իրավունքները» տեսաֆիլմը (ռուս.), որի քննարկումը կանցկացվի երկու շաբաթ հետո՝ ծառայողական հանդիպման ժամանակ։
15 ր. Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի 4–7-րդ էջերի վրա (ռուս.)։ 3 րոպե կամ ավելի քիչ տևող նախաբանից հետո, որը հիմնված է 4–րդ պարբերության վրա, անցկացրու ունկնդիրների հետ քննարկում՝ հիմնվելով այն նյութի վրա, որը գտնվում է 5–րդ էջից մինչև 7–րդ էջի ենթավերնագիրը։ «Կազմակերպված ենք» գրքի մյուս բաժինները կքննարկվեն հետագայում՝ Ծառայողական հանդիպումների ժամանակ։
20 ր. «Պատանիներ, որոնք փայլում են լուսատուների պես»։b Հրավիրիր պատանիներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչպես է նրանց հաջողվել վկայություն տալ դպրոցում։ Մեկ կամ երկու մեկնաբանություններ կարելի է նախօրոք պատրաստել։
Երգ 107 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 23–ով սկսվող շաբաթը
Երգ 60
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրատվությունների համար մասնաճյուղի շնորհակալական նամակը։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել փետրվարի 15–ի «Դիտարանը»։ Մատուցումներից մեկը ներկայացնում է պատանի քարոզիչը։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. «Անձնական հետաքրքրություն ցույց տանք՝ հարցեր տալով և լսելով»։c 2–րդ պարբերությունը քննարկելիս հարցրու ունկնդիրներին, թե որ հարցերն են արդյունավետ եղել զրույցներ սկսելիս։ Ցույց է տրվում, թե ինչպես կարելի է նրբանկատ հարցերի և ուշադրությամբ լսելու շնորհիվ անհատին մղել արտահայտվելու։
Երգ 205 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 30–ով սկսվող շաբաթը
Երգ 197
10 ր. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու հունվար ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Նշել փետրվար ամսին տարածելու համար նախատեսված գրականության մասին և ցուցադրել մեկ մատուցում։
15 ր. Սիրառատ միջոցներ՝ մեր օգտի համար։ Ներկայացնում է երեցը։ Կարդա և քննարկիր 2006 թ. հունվարի 3–ի մասնաճյուղի գրասենյակից ստացված նամակը, որում նշվում է Հիվանդանոցների հետ կապի կոմիտեի (ՀԿԿ) և Հիվանդներին այցելող խմբի (ՀԱԽ) կազմակերպած միջոցառումներից օգուտներ քաղելու մասին։
20 ր. «Տեսաֆիլմ բժշկության կարևոր ուղղության մասին»։ Կարդա Գործք 15։28, 29 համարները և հակիրճորեն նշիր, որ ամենակարևոր պատճառը, թե ինչու են քրիստոնյաները հրաժարվում արյան փոխներարկումից, արյան սրբության վերաբերյալ Աստծու օրենքին հնազանդվելն է։ Ապա անմիջապես անցիր «Հիվանդի կարիքներն ու իրավունքները» տեսաֆիլմի քննարկմանը՝ օգտվելով հոդվածում տրված հարցերից։ Եզրափակիր քննարկումը՝ ընթերցելով վերջին պարբերությունը։
Երգ 45 և եզրափակիչ աղոթք։
Փետրվարի 6–ով սկսվող շաբաթը
Երգ 74
10 ր. Տեղական հայտարարություններ։
25 ր. Ծանոթանանք ուսումնասիրության մեր նոր ձեռնարկին։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի որոշ առանձնահատկությունների մասին, որոնք իրենց դուր են գալիս, ինչպես օրինակ՝ ներածական հարցերը և կրկնության շրջանակները, որոնք ընդգծում են յուրաքանչյուր գլխի հիմնական մտքերը (էջ 106, 114), զննական միջոցները (էջ 122, 123, 147, 198) և հավելվածները (էջ 197, պ. 1, 2)։ Գիրքը գրված է ջերմ ու գրավիչ լեզվով (էջ 12, պ. 12)։ Գրքում պարզ, հստակ բացատրություններ են տրվում (էջ 58, պ. 5), և տպավորիչ օրինակներ են գործածվում (էջ 159, պ. 12)։ Գրքի նախաբանը կազմված է այնպես, որ մենք կարողանանք Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել (էջ 3–7)։ Ցույց է տրվում, թե ինչպես կարելի է 7–րդ էջի օգնությամբ զրուցել այնպիսի անհատի հետ, որը նորերս է սկսել ուսումնասիրել Աստվածաշունչը։ Պատմիր դեպքեր, որոնք տեղի են ունեցել նոր գիրքը գործածելիս։
10 ր. Ենթառահվիրայությունը օրհնություններ է բերում (Առակ. 10։22)։ Հրավիրիր այն քարոզիչներին, ովքեր նախորդ տարի գարնանը ծառայել են որպես ենթառահվիրա, որ պատմեն, թե ինչպես են ծրագրել իրենց գործերը՝ ծառայության այդ ձևին մասնակցելու համար ու արդյունքում ինչ ուրախություն և օրհնություններ են ստացել։ Խրախուսիր բոլորին աղոթքով մտածել, թե կարող են արդյոք մարտ, ապրիլ և մայիս ամիսներին ծառայել որպես ենթառահվիրա։
Երգ 16 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։