Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Սեպտեմբերի 12–ով սկսվող շաբաթը
Երգ 29
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել սեպտեմբերի 15–ի «Դիտարանը»։ Կարելի է նաև ցուցադրել ուրիշ գործնական մատուցումներ։ Ցուցադրումը կարող է ներկայացնել երեցը կամ պատանի քարոզիչը։ Ցուցադրումից հետո ընդգծիր մատուցման լավ կողմերը։
20 ր. «Ժամանակդ իմաստությամբ օգտագործիր»։a Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություն տալ այն մասին, թե ինչպես են իրենք ամեն օր ժամանակ հատկացնում Աստվածաշունչն ընթերցելուն։ Հորդորիր ինչպես ընտանիքներին, այնպես էլ առանձին անհատներին օգտվել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. մայիսի համարի ներդիրից՝ հոգևոր գործերը ծրագրելու համար։
15 ր. «Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք»։b Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված ներդիրում տեղ գտած նյութի 1–ին և 2–րդ մասերի վրա։ Կարելի է նաև օգտվել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2004 թ. օգոստոսի համարից (էջ 1)։ Ինչո՞ւ է կարևոր ամեն անգամ հանգամանորեն նախապատրաստվել Աստվածաշնչի ուսումնասիրությանը։ Ի՞նչ է մտնում դրա մեջ։ Հրավիրիր ունկնդիրներին, որ պատմեն, թե ինչպես են իրենք կիրառել տրված խորհուրդները։ Եզրափակիր՝ մեկնաբանություն տալով ներդիրի առաջին էջի վերևում ընդգծված շրջանակը։
Երգ 110 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 19–ով սկսվող շաբաթը
Երգ 168
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ներկայացրու մասնաճյուղի նամակի հիմնական մտքերը, որը գտնվում է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի այս համարի առաջին էջում։
20 ր. Ի՞նչ կարող ենք ասել նախորդ տարվա մեր գործունեության մասին։ Ծառայողական վերակացուն ներկայացնում է նախորդ ծառայողական տարվա գործունեությունը՝ ընդգծելով այն հաջողությունները, որ ունեցել է ժողովը ծառայության մեջ։ Գովասանքի խոսքեր ուղղիր ժողովին։ Հիշատակիր մեկ կամ երկու ոլորտ, որոնց վրա ժողովը կարող է ուշադրություն դարձնել այս ծառայողական տարվա ընթացքում։ Նշիր ռահվիրաների եռանդուն ծառայության մասին՝ գովասանքի խոսքեր ուղղելով նրանց՝ նախանձախնդրությամբ կատարած գործի համար։ Պատմիր այն լավ արդյունքների մասին, որ հասել եք՝ օգնելով ոչ ակտիվ քարոզիչներին։
15 ր. «Շարունակեք կերտել միմյանց»։c Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչ օգուտներ են ստացել, երբ ուրիշները իրենց հանդեպ սիրալիր հոգատարություն են ցույց տվել։
Երգ 199 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 26–ով սկսվող շաբաթը
Երգ 122
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրատվությունների համար մասնաճյուղի շնորհակալական նամակը։ Հիշեցրու քարոզիչներին սեպտեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։
10 ր. «Հարցերի արկղ»։ Հարց ու պատասխանով քննարկում։
25 ր. Բարի լուրը հռչակենք պարբերագրերի օգնությամբ։ Հոկտեմբեր ամսին տարածելու ենք «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի առանձին համարներ։ Ելույթի նախաբանում քննարկիր հետևյալ խորհուրդները, որոնք գտնվում են «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. փետրվարի համարում (էջ 8, պարբ. 3–6). 1) երկու պարբերագրերը միասին առաջարկիր, 2) շաբաթվա մեջ մեկ օր հատկացրու պարբերագրերով ծառայությանը, 3) նպատակ դիր քո առջև ամսական որոշակի քանակությամբ պարբերագրեր տարածել, 4) յուրաքանչյուր հարմար առիթ օգտագործիր պարբերագրերն առաջարկելու համար, 5) տարածիր նաև պարբերագրերի հին համարները։ Խոսիր այն մասին, թե ինչպես կարելի է այս խորհուրդները կիրառել ձեր ժողովի տարածքում։ Այնուհետև ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել հոկտեմբերի 1–ի «Դիտարանը»՝ օգտվելով «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի այս ամսվա համարի 8–րդ էջում տրված համապատասխան մատուցումից (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար)։ Կարելի է նաև ցուցադրել ուրիշ գործնական մատուցումներ։ Բացի այդ, ուշադրություն դարձրու պարբերագրի մյուս հոդվածների վրա, որոնք գուցե հետաքրքրեն ձեր տեղանքում ապրող մարդկանց։ Այնուհետև ցուցադրվում է մի մատուցում այդ հոդվածներից մեկի համար։ Յուրաքանչյուր ցուցադրումից հետո ընդգծիր մատուցման լավ կողմերը։
Երգ 3 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 3–ով սկսվող շաբաթը
Երգ 54
5 ր. Տեղական հայտարարություններ։
20 ր. «Օգնենք ուրիշներին սրտանց հնազանդվել»։d Եթե ժամանակը թույլ է տալիս հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ նշված սուրբգրային համարների վերաբերյալ։
20 ր. Ուրախացնենք Եհովայի սիրտը (Առակ. 27։11)։ Հարցազրույց անցկացրու երկու կամ երեք քարոզիչների հետ, որոնք երկար ժամանակ հավատարմորեն ծառայում են Եհովային։ Խնդրիր յուրաքանչյուրին, որ պատմի մեկ կամ երկու բաների մասին, որոնք օգնել են իրեն շարունակաբար հնազանդվել Եհովային։ Կարելի է հիշատակել այնպիսի բաների մասին, ինչպիսիք են՝ Աստվածաշնչի ջանադիր անձնական ուսումնասիրությունը, ժողովի հանդիպումներին կանոնավորաբար հաճախելը, մյուս հավատարիմ ծառաների հետ հաղորդակցվելը, քարոզչական ծառայությանը ամբողջ սրտով մասնակցելը, սրտաբուխ աղոթքը և անառողջ զվարճություններից խուսափելը։ Ի՞նչ կերպերով է փորձվել նրանց հնազանդությունը, և ինչպե՞ս են նրանք հաջողության հասել այդ հարցում։ Ինչպիսի՞ օրհնություններ են ստացել նրանք իրենց հնազանդության համար։
Երգ 170 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
d Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։