Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 8/05 էջ 7
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2005 Մեր թագավորական ծառայությունը
2005 Մեր թագավորական ծառայությունը
km 8/05 էջ 7

Հայտարարություններ

◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. օգոստոս. առաջարկելու ենք «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա» և «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը» գրքույկները, ինչպես նաև ցանկացած 32–​էջանոց գրքույկ, որ կա ժողովի պահեստում։ Սեպտեմբեր. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը։ Կարելի է նաև առաջարկել «Ինչպե՞ս է առաջացել կյանքը. էվոլյուցիայի՞, թե՞ արարչագործության միջոցով» գիրքը (ռուս.)։ Հոկտեմբեր. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի առանձին համարներ։ Հետաքրքրություն նկատելու դեպքում առաջարկիր «Աստված պահանջում է» գրքույկը։ Նոյեմբեր. «Սովորիր մեծ ուսուցչից» գիրքը։ Եթե անհատն ասում է, որ երեխաներ չունի, առաջարկեք «Գիտություն» գիրքը կամ «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» թերթիկը։

◼ Քանի որ հոկտեմբերն ունի հինգ շաբաթ–​կիրակի օր, այդ ամիսը ենթառահվիրայության հրաշալի ժամանակ կարող է լինել։

◼ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի այս համարի 5–րդ և 6–րդ էջերը հարկավոր է պահել, քանի որ դրանք պետք կգան 2006 թ. ծառայողական տարվա շրջանային և մեկօրյա հատուկ համաժողովների ծրագրերի համար։

◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը սեպտեմբերի 1–ին կամ դրանից հետո ընկած մոտ ժամկետում պետք է ստուգի ժողովի ֆինանսական հաշիվները։ Եթե ժողովի համար բանկային հաշիվ է բացված, օրինակ՝ Թագավորության սրահի շահագործման և շինարարության համար, այդ հաշիվն էլ պետք է ստուգել։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին։

◼ Հիշեցնում ենք, որ մասնաճյուղի հասցեն երբեք պետք չէ օգտագործել որպես հետադարձ հասցե անձնական նամակների համար։ Սա վերաբերվում է բոլոր նամակներին և ցանկացած հրատարակության, որ մենք վկայություն տալու նպատակով ուղարկում ենք հետաքրքրություն ցույց տվող անհատներին, նաև նրանց, ովքեր տանը չեն եղել, կամ նրանց, ովքեր ապրում են դժվար հասանելի վայրերում։ Լավ կլինի, որ քարոզիչն օգտագործի իր անձնական հասցեն, քանի որ դա Աստծուն մատուցած ի՛ր ծառայությունն է (Մատթ. 28։19, 20; Հռովմ. 10։14, 15)։ Այնուամենայնիվ, եթե նա մտածում է, որ իմաստուն չէ վկայություն տալիս իր հասցեն թողնել, կարող է հայտնել իր անունը և տալ Թագավորության սրահի հասցեն (տե՛ս «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2002 թ. մայիսի համարի «Հարցերի արկղը»)։

◼ Ժողովում առկա ողջ գրականության ու պարբերագրերի տարեկան հաշվառումը պետք է անել 2005 թ. օգոստոսի 31–ին կամ այդ ամսաթվին մոտ օրերին։ Հաշվառումն անցկացվում է այնպես, ինչպես սովորաբար ամսական հաշվառումը, որն արվում է գրականությունը կոորդինացնող եղբոր կողմից։ Հաշվառման արդյունքները հարկավոր է անցկացնել «Գրականության հաշվառում» (S-18) բլանկ։ Պարբերագրերի ընդհանուր թիվը պետք է իմանալ պարբերագրերի համար պատասխանատու եղբորից (եղբայրներից)։ Կոորդինացնող ժողովի քարտուղարը պետք է հետևի հաշվառման ընթացքին։ Բլանկը ստորագրում են կոորդինացնող ժողովի քարտուղարը և նախագահող վերակացուն։ Յուրաքանչյուր կոորդինացնող ժողով կստանա «Գրականության հաշվառում» (S-18) բլանկի երեք օրինակ։ Խնդրում ենք բլանկի բնօրինակը ուղարկել մասնաճյուղ սեպտեմբերի 6–ից ոչ ուշ։ Մեկ օրինակը պահեք ժողովի քարտարկղում։ Իսկ երրորդ օրինակը կարող եք գործածել որպես սևագիր։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը