Նոր շրջանային համաժողովի ծրագիրը
Այս ապականված աշխարհի վերջին օրերում շատ կարևոր է, որ մենք պահպանենք մեր հոգևոր հագուստը և պաշտպանենք մեր քրիստոնեական ինքնությունը (Յայտն. 16։15)։ Ուստի տեղին է, որ 2006 թ. ծառայողական տարվա շրջանային համաժողովի թեման է՝ «Հագիր նոր անձնավորությունը» (Կող. 3։10)։
Առաջին օր։ Առաջին ելույթաշարը, որ վերնագրված է՝ «Դրսևորիր նոր անձնավորության տարբեր կողմերը», ցույց կտա, թե նոր անձնավորություն զարգացնելը ինչ օգուտներ է բերում մեզ կյանքի յուրաքանչյուր բնագավառում։ Ինչպե՞ս ենք նոր անձնավորություն զարգացնում։ Դա կքննարկվի առաջին օրվա ծրագրի վերջին երկու ելույթներում՝ «Սովորիր ճիշտ ձևով խորհրդածել» և «Կրթություն, որը նոր անձնավորություն է կերտում»։
Երկրորդ օր։ Այն, թե ինչպես է նոր անձնավորությունը ազդում մեր լեզուն օգտագործելու վրա, կքննարկվի երկրորդ ելույթաշարում, որի վերնագիրն է՝ «Իմաստունների լեզու զարգացնենք»։ «Հաղթո՞ւմ ենք Չարին» վերնագրով հանրային ելույթը կշեշտի, որ անհրաժեշտ է զգոնություն պահպանել Սատանայի հնարքներին բախվելիս։ Համաժողովի վերջին երկու ելույթները՝ ««Աշխարհքից անարատ» մնա» և «Ամեն օր նորոգենք մեր ներքին անձնավորությունը», կօգնեն մեզ խուսափել այնպիսի մտածելակերպից և վարքից, որոնք հակասում են Աստծու արդար ճանապարհներին, և կօգնեն հարատևել Եհովայի երկրպագության մեջ։
Մենք անհամբերությամբ սպասում ենք այս համաժողովին, որի ժամանակ քաջալերություն կստանանք նոր անձնավորությունը հագնելու և պահելու վերաբերյալ։