Շրջանային համաժողովի կրկնություն
Այս նյութը կօգտագործվի 2006 թ. ծառայողական տարվա շրջանային համաժողովի ծրագիրը կրկնելու նպատակով համաժողովից առաջ և հետո Ծառայողական հանդիպման ընթացքում։ Նախագահող վերակացուն հոգ կտանի, որ այս կրկնությունները անցկացվեն, ինչպես նշված է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2004 թ. օգոստոսի համարում (էջ 4)։ Կրկնության ժամանակ բոլոր հարցերը հարկավոր է տալ՝ հատուկ շեշտ դնելով այն բանի վրա, թե ինչպես կարող ենք կիրառել այն տեղեկությունը, որ ստացանք համաժողովի ժամանակ։
ԱՌԱՋԻՆ ՕՐ
1. Ինչպե՞ս ենք հագնում նոր անձնավորությունը և ինչո՞ւ պետք է պահպանենք այն։
2. Ինչպե՞ս են ոմանք ավելի շատ ժամանակ տրամադրում քարոզչական գործին։
3. Ինչո՞ւ չպետք է համեմատենք մեզ ուրիշների հետ։
4. Ինչպե՞ս կարող են ընտանիքի անդամները ցույց տալ, որ նոր անձնավորություն են հագել։
5. Ինչպե՞ս կարող ենք անձնվեր աջակցություն ցույց տալ ժողովում։
6. Ինչո՞ւ պետք է քարոզչական ծառայության ժամանակ ցույց տանք, որ նոր անձնավորություն ենք հագել։
7. Ի՞նչ է իրենից ներկայացնում ճիշտ ձևով խորհրդածելը, և ի՞նչ օգուտներ ենք քաղում նման խորհրդածությունից։
8. Ո՞ր հատկություններն են օգնում մեզ, որ Եհովայի ձեռքում փափուկ կավի պես լինենք։
ԵՐԿՐՈՐԴ ՕՐ
9. Ինչո՞ւ է մեզ համար կարևոր, որ մեր լեզուն ճիշտ օգտագործենք։
10. Ի՞նչ օգուտներ ենք ստանում՝ աշխատակիցների, համադասարանցիների և ուրիշների հետ առնչվելիս մաքուր լեզու օգտագործելով։
11. Հավատակիցների հետ առնչվելիս ինչպե՞ս կարող ենք կիրառել Պողոսի տված խորհուրդը, որն արձանագրված է Եփեսացիս 4։25–32-ում։
12. Ո՞րն է մեր լեզուն գործածելու լավագույն միջոցը։
13. Ի՞նչ պետք է անենք Չարին հաղթելու համար։
14. Ո՞ր մարզերում մենք պետք է ձգտենք «աշխարհքից անարատ» մնալ։
15. Ինչո՞ւ պետք է ամեն օր նորոգենք մեր ներքին անձնավորությունը և ինչպե՞ս կարող ենք անել դա։
16. Այս տարվա շրջանային համաժողովի ծրագրի ո՞ր խորհուրդն ես պատրաստվում կիրառել։