Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Ծանոթագրություն։ «Աստվածահաճո հնազանդություն» մարզային համաժողովից մեկ կամ երկու ամիս անց Ծառայողական հանդիպումներից մեկի ժամանակ 15 կամ 20 րոպե (թերևս «Տեղական կարիքներ» բաժինը) տրամադրեք կրկնելու համաժողովի ծրագրից ուշագրավ մտքեր, որոնք օգտակար են եղել քարոզիչների համար ծառայության մեջ։ Ծառայողական հանդիպման այս հատուկ մասի ժամանակ մենք հնարավորություն կունենանք պատմելու, թե ինչպես ենք կիրառում համաժողովից մեր սովորածը, և թե ինչպես է դա օգնում մեզ ավելի արդյունավետորեն ծառայել (տե՛ս «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. ապրիլի համարը, էջ 2)։
Օգոստոսի 8–ով սկսվող շաբաթը
Երգ 125
5 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Հիշեցրու քարոզիչներին 2006 թ. ծառայողական տարվա շրջանային համաժողովի և մեկօրյա հատուկ համաժողովի անցկացման ամսաթվերը, եթե դրանք հայտնի են։
15 ր. Լավ վարք դրսևորենք ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպմանը։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Մենք բարձր ենք գնահատում այն ընտանիքների ցույց տված հյուրասիրությունը, որոնք իրենց տունը տրամադրում են Գրքի ուսումնասիրության հանդիպմանը։ Դա կարող է նրանցից բավականաչափ նախապատրաստություն պահանջել և անհարմարություններ ստեղծել նրանց համար։ Այս հանդիպմանը ներկա լինելիս մենք պետք է լավ և հարգալից վարք դրսևորենք և ուշադիր լինենք, ինչը կարող է ներառել հետևյալը. 1) ծնողները պետք է հսկեն իրենց երեխաներին և հետևեն, որ նրանք լավ վարք դրսևորեն ու մնան տան այն մասում, որը նախատեսված է Գրքի ուսումնասիրության հանդիպման համար։ 2) Թեև խումբը կարող է փոքրաթիվ լինել, և մթնոլորտը՝ ոչ պաշտոնական, այնուամենայնիվ, սա ժողովի հանդիպում է, և մենք պետք է այնպիսի հագուստ կրենք, ինչպիսին որ կրում ենք Թագավորության սրահ գնալիս։ 3) Հանդիպումից հետո շփումը չպետք է երկար տևի, որպեսզի ընտանիքը ժամանակ ունենա առանձին շփվելու։ 4) Թեև երբեմն տանտերը հանդիպումից հետո գուցե թեթև հյուրասիրություն ցույց տա, բոլորը պետք է հասկանան, որ տանտիրոջից ոչ ակնկալվում է և ոչ էլ պահանջվում է այդպիսի ծառայություն։
25 ր. «Հիմա՛ է քարոզելու ժամանակը»։a Նախապես խնդրիր մեկ կամ երկու ընդհանուր ռահվիրաների մեկնաբանություն տալ այն մասին, թե ինչ փոփոխություններ են կատարել, որպեսզի ռահվիրայական ծառայություն սկսեն, և ինչ օրհնություններ են ստացել արդյունքում։
Երգ 197 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 15–ով սկսվող շաբաթը
Երգ 11
10 ր. Տեղական հայտարարություններ։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել օգոստոսի 15–ի «Դիտարանը»։ Երեցը ֆիզիկապես տկար քարոզչի հետ հեռախոսով վկայություն է տալիս։
15 ր. Հիշո՞ւմ ես։ Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Դիտարանի» 2005 թ. ապրիլի 15–ի համարի վրա (էջ 30)։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ։ Ընդգծիր նյութի գործնական արժեքը։ Խրախուսիր բոլորին ուշադրությամբ կարդալ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի յուրաքանչյուր համարը։
20 ր. «Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսենք դռան շեմին և հեռախոսով»։b Ընդգրկիր կարճ ցուցադրում, որում ներկայացվում է, թե ինչպես կարելի է առաջին այցելության ժամանակ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել՝ օգտագործելով «Աստված պահանջում է» գրքույկից մեկ կամ երկու պարբերություն։ Հակիրճորեն պատմիր մեկ կամ երկու քաջալերական դեպք, հեռախոսով ուսումնասիրություններ սկսելու մասին։
Երգ 30 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 22–ով սկսվող շաբաթը
Երգ 161
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրատվությունների համար մասնաճյուղի շնորհակալական նամակը։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. «Թագավորության քարոզչությունը մեծ առանձնաշնորհում է»։c 4–րդ պարբերությունը քննարկելիս հիշեցրու այն մասին, որ նրանք, ովքեր տարիքի ու առողջության պատճառով խնդիրներ ունեն, կարող են հաշվետվություն տալ, նույնիսկ եթե ծառայել են 15 րոպե (տե՛ս «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2002 թ. հոկտեմբերի համարը, էջ 8, պարբ. 6)։
Երգ 204 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 29–ով սկսվող շաբաթը
Երգ 45
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին օգոստոս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել սեպտեմբերի 1–ի «Դիտարանը»։ Մատուցման մեջ ցույց է տրվում, թե ինչպես է քարոզիչը վերայցելում պարբերագրերի մատակարարման երթուղու մեջ ընդգրկված ինչ–որ անհատի։
15 ր. «Վկայություն՝ առանց խոսքերի»։d Հրավիրիր մի քանի քարոզիչների, որ պատմեն, թե Աստծու ժողովրդի լավ վարքը տեսնելը ինչպես է օգնել իրենց դառնալ Եհովայի ծառաներ։
20 ր. Աստվածաշունչը գործածենք առաջին այցելությունների ժամանակ։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Կրկնիր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2004 թ. սեպտեմբերի համարում (էջ 4, պարբ. 2) տրված մատուցումները, որոնք վերաբերում են առաջին այցելության ժամանակ անհատի ուշադրությունը Աստծու Խոսքի վրա հրավիրելուն։ Ցույց է տրվում, թե ինչպես կարելի է այդ մատուցումներից մեկը կամ երկուսը գործածել սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գրականությունը առաջարկելիս։ Եթե ժամանակը թույլ է տալիս, կարելի է նաև քննարկել և ցուցադրել մատուցումներ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. հունվարի համարի ներդիրից։
Երգ 71 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 5–ով սկսվող շաբաթը
Երգ 98
10 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. «Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք—Մաս 12»։e Նախապես խնդրիր մեկ կամ երկու քարոզչի մեկնաբանություն տալ այն մասին, թե ինչն է օգնել իրենց բարելավվելու Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու և անցկացնելու մեջ։
20 ր. Միջոցներ ձեռնարկել տարեցներին օգնություն ցույց տալու համար։ Երեցի ելույթը՝ հիմնված «Դիտարանի» 1993 թ. օգոստոսի 15–ի համարի վրա (էջ 28, 29, ռուս.)՝ «Կազմակերպվածությունը կարևոր է» ենթավերնագրի տակ։ Հիշատակիր այն միջոցառումների մասին, որ արդեն ձեռնարկվել են ժողովում հիվանդ ու տարեց անհատներին օգնություն ցույց տալու նպատակով։
Երգ 164 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
d Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
e Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։