Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հուլիսի 11–ով սկսվող շաբաթը
Երգ 49
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ 4–րդ էջում տրված մատուցումների օգնությամբ (եթե դրանք կիրառելի են ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել հուլիսի 15–ի «Դիտարանը» և «Արթնացե՛ք»–ի հուլիս–օգոստոս համարը։ Կարելի է նաև ցուցադրել ուրիշ գործնական մատուցումներ։ Յուրաքանչյուր մատուցման մեջ տարբեր կերպերով ցույց է տրվում, թե ինչպես կարելի է պատասխանել խոսակցությունն ընդհատող հետևյալ առարկությանը՝ «Ես զբաղված եմ» (տե՛ս «Ինչպե՞ս վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 11)։
20 ր. «Նոյ. նա քայլեց Աստծու հետ» տեսաֆիլմը օգտակար է բոլորի համար։ Անմիջապես սկսիր Նոյի մասին տեսաֆիլմի քննարկումը։ Քննարկումը անցկացվում է հարցերի օգնությամբ, որոնք տրված են տեսաֆիլմի տուփի վրա (տե՛ս «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. ապրիլի համարի հայտարարությունները)։
15 ր. «Բարի լուրը քարոզենք հնարավորին չափ շատ մարդկանց»։a 5–րդ պարբերությունը քննարկելիս կրկնիր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. հունիսի համարում տրված այն խորհուրդները, որոնք կիրառելի են ժողովի տարածքի համար։
Երգ 88 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 18–ով սկսվող շաբաթը
Երգ 173
10 ր. Տեղական հայտարարություններ։ Համառոտակի քննարկիր «Դիտարանի» 2000 թ. օգոստոսի 15–ի համարում տեղ գտած նյութը (էջ 32)։ Շեշտիր, թե ինչ օգուտներ ենք ստանում Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանության կանոնավոր գրաֆիկի հետևելու արդյունքում, նույնիսկ արձակուրդների շրջանում և այլ ժամանակ, երբ խախտվում է մեր գործերի ամենօրյա ընթացքը։
15 ր. «Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք—Մաս 11»։b Ընդգրկիր ցուցադրում, որում ուսումնասիրությունն անցկացնողը և նոր քարոզիչը պատրաստվում են վերայցելության։ Նրանք վերհիշում են առաջին այցելությունը և ընտրում համապատասխան թեմա, որի մասին կարող են խոսել վերայցելության ժամանակ։ Նրանք նաև պատրաստում են մի պարզ նախաբան և մի հարց, որը կարելի է տալ այցելության վերջում։ Ցուցադրման վերջում նրանք ասում են, որ այժմ պատրաստ են կրկնել մատուցումը։
20 ր. Օգնենք ուրիշներին գնահատել Աստվածաշունչը։ Հարց ու պատասխանով քննարկում՝ հիմնված «Երկըրպագիր Աստծուն» գրքի վրա (էջ 23–25, պարբ. 3–5)։ Օգտվիր ուսումնասիրության համար տրված հարցերից։ Ընդգրկիր «Գիրք բոլորի համար» գրքույկի 32–րդ էջում տրված հարցերը։
Երգ 10 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 25–ով սկսվող շաբաթը
Երգ 138
15 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա նվիրատվությունների համար մասնաճյուղի շնորհակալական նամակը։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել օգոստոսի 1–ի «Դիտարանը»։ Կարելի է նաև ցուցադրել այլ գործնական մատուցում։ Մատուցման մեջ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է պարբերագրեր առաջարկել շուկայում կամ այլ հարմար հասարակական վայրում ոչ պաշտոնական վկայություն տալիս։
10 ր. Ճշմարտությունը սերմանեք ձեր երեխաների սրտում (Բ Օրին. 6։7)։ Ելույթ, որը ներկայացնում է երեցը՝ հիմնվելով «Դիտարանի» 2002 թ. օգոստոսի 15–ի համարի վրա (էջ 30, 31)։ Ընդգծիր այն սուրբգրային սկզբունքները, որոնք երեխայի դաստիարակության համար առաջնորդություն են տալիս այն քրիստոնյա ծնողին, որի կողակիցը Վկա չէ։
20 ր. «Պարտք, որը պետք է տանք ուրիշներին»c Ընդգրկիր մտքեր «Դիտարանի» 2000 թ. հուլիսի 1–ի համարից (էջ 11, պարբ. 13)։
Երգ 82 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 1–ով սկսվող շաբաթը
Երգ 187
15 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին հուլիս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Խնդրիր ունկնդիրներին բաց անել «Ծառայության դպրոց» գրքի 70–րդ էջը, և ունկնդիրների հետ միասին քննարկիր 1–ին և 2–րդ պարբերությունները, ինչպես նաև «Ինչպե՞ս մեկնաբանություններ տալ հանդիպումներին» շրջանակը։
15 ր. «Օգնեք ձեր երեխաներին առաջադիմել ծառայության մեջ»։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Ընդգրկիր ցուցադրում, որում ծնողը և երեխան պարզ մատուցում են օգտագործում։ Զրույցն ավարտելիս ծնողը հակիրճորեն հիշատակում է նվիրատվությունների մասին։
15 ր. Փորձե՞լ ես ճկունություն հանդես բերել։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ, որը հիմնված է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. հունվարի համարի վրա (էջ 6)։ Կրկնիր տրված խորհուրդները և ցույց տուր, թե ինչպես կարելի է ճկունություն հանդես բերել օգոստոս ամսվա համար նախատեսված գրականությունը առաջարկելիս։ Ցուցադրվում է մեկ կամ երկու մատուցում։
Երգ 218 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։