Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հունիսի 13–ով սկսվող շաբաթը
Երգ 198
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել հունիսի 15–ի «Դիտարանը»։ Կարելի է նաև ցուցադրել ուրիշ գործնական մատուցում։ Մատուցման մեջ քարոզիչը պարբերագիրն առաջարկում է ոչ պաշտոնական վկայություն տալու ժամանակ։
15 ր. Օգնենք ուրիշներին դառնալ չմկրտված քարոզիչ։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ, որն անցկացնում է երեցը՝ հիմնվելով «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի վրա (էջ 79–81, ռուս.)։ Քննարկիր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են որոշելու համար, թե Աստվածաշունչ ուսումնասիրողը համապատասխանում է արդյոք ժողովի հետ քարոզչական ծառայությանը մասնակցելու սուրբգրային պահանջներին։ Հաջորդ շաբաթ մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել այն ուսումնասիրողներին, որոնք համապատասխանում են չմկրտված քարոզիչ լինելու պահանջներին, որպեսզի նրանք մասնակցեն տնետուն ծառայությանը։
20 ր. «Քարոզչական գործն օգնում է մեզ տոկալ»։a Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ նշված սուրբգրային համարների վերաբերյալ։
Երգ 149 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 20–ով սկսվող շաբաթը
Երգ 206
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ներկայացրու «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2003 թ. հուլիսի համարի 4–րդ էջում տեղ գտած նյութի գլխավոր մտքերը։ Բացատրիր, թե ինչպես կարող են քարոզիչները օտար լեզվով գրականություն ստանալ։ Քննարկիր, թե ինչ կիրառություն ունի այս տեղեկությունը տեղի տարածքի համար։ Օտար լեզվով ցանկացած հրատարակություն պետք է պատվիրել գրականության համար պատասխանատու եղբոր միջոցով, նույնիսկ եթե միայն մեկ հրատարակություն է անհրաժեշտ։ Այդպիսով ձեզ անհրաժեշտ գրականությունը կստանաք հնարավորին չափ շուտ։
15 ր. Աստծու Խոսքը զորավոր է (Եբր. 4։12)։ Ելույթ, որը հիմնված է «Դիտարանի» 2003 թ. նոյեմբերի 15–ի համարի վրա (էջ 11, պարբ. 13–17)։ Պատմիր դեպքեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Աստվածաշնչի կրթությունը մղել մարդկանց փոխելու իրենց ապրելակերպը (w00 01.01, էջ 3–5)։ Խրախուսիր բոլորին, որ Աստվածաշունչն արդյունավետորեն օգտագործեն ծառայության բոլոր ձևերում։
20 ր. «Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք—Մաս 10»։b Ընդգրկիր ցուցադրում, որում ցույց է տրվում, թե ինչպես կրկնել մատուցումը։ Երբ ուսումնասիրողը կրկնում է մատուցումը, ուսուցանողը, որը տանտիրոջ դերն է կատարում, մի տարածված առարկություն է առաջ քաշում, և երբ ուսումնասիրողը տարակուսում է, թե ինչ ասի, ուսուցանողը բացատրում է, թե ինչպես կարելի է պատասխանել այդ առարկությանը։ Բացի այդ, նախապես մեկ կամ երկու քարոզչի խնդրիր մեկնաբանություն տալ այն մասին, թե ինչպիսի գործնական օգնություն են ստացել իրենք, երբ սկսել են մասնակցել տնետուն ծառայությանը։
Երգ 208 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 27–ով սկսվող շաբաթը
Երգ 113
12 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին հունիս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Ֆինանսական հաշվետվություն։ Կարդա նվիրատվությունների համար մասնաճյուղի շնորհակալական նամակը։ 8–րդ էջում տրված մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել հուլիսի 1–ի «Դիտարանը»։ Կարելի է նաև ցուցադրել այլ գործնական մատուցում։ Ցուցադրումից հետո կրկնիր մատուցման նախաբանի խոսքերը, որոնց օգնությամբ քարոզիչը հետաքրքրություն առաջացրեց տանտիրոջ մեջ։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. Հուլիս և օգոստոս ամիսներին առաջարկում ենք գրքույկները։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված ներդիրի վրա։ Հակիրճորեն բացատրիր, թե ինչպես կարելի է օգտագործել այս ներդիրը և ուշադրություն հրավիրիր 3–րդ էջի շրջանակի վրա, ինչպես նաև ներկայացրու «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. հունվարի համարի 8–րդ էջում տեղ գտած նյութի գլխավոր մտքերը։ Քննարկիր այն մատուցումները, որոնք կիրառելի են ժողովի տարածքում առաջին այցելությունների ժամանակ գրքույկներ առաջարկելու համար։ Ցուցադրեք երկու կամ երեք մատուցումներ։ Ցուցադրումներից առնվազն մեկին երիտասարդ քարոզիչ է մասնակցում։
Երգ 196 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 4–ով սկսվող շաբաթը
Երգ 70
10 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. Ընտանեկան գրաֆիկ ունե՞ք։ Կրկնիր այն խորհուրդները, որոնք տրված են «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. մայիսի համարի ներդիրում, և հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչպես են կիրառել տրված խորհուրդները և թե ինչ օգուտներ են ստացել։
20 ր. «Արդյունավետորեն վկայություն տանք հասարակական վայրերում»։c Ցույց տուր, թե ինչպես կարելի է նյութը կիրառել ժողովի տարածքում։ Քարոզիչներին հիշեցրու «Այցելեք այս անհատին» (S-70) բլանկը գործածելու մասին, երբ դա տեղին է (տե՛ս «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. փետրվարի համարը, էջ 6)։
Երգ 120 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։