Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Մարտի 14–ով սկսվող շաբաթը
Երգ 132
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ 7–րդ էջում տրված մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել մարտի 15–ի «Դիտարանը»։ Կարելի է նաև ցուցադրել այլ գործնական մատուցում։ Մատուցման մեջ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է վերայցելել պարբերագրերի մատակարարման երթուղու մեջ ընդգրկված ինչ–որ անհատի։ Մատուցման վերջում, գործածելով մարտի 15–ի «Դիտարանի» վերջին էջում տպագրված հրավերը, հիշեցրու անհատին Հիշատակի երեկոյի մասին, որը նշվելու է մոտ ժամանակներում։
20 ր. «Ավելի մե՛ծ շեշտ Աստվածաշնչի վրա»։a
15 ր. «Նամակ Կառավարիչ մարմնի կողմից»։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Նշիր նամակի ուշագրավ մտքերը, համաշխարհային գործի հաշվետվության աչքառու թվերը, ինչպես նաև պատմիր հավատն ամրացնող մի քանի դեպք «Դիտարանի» 2005 թ. փետրվարի 1–ի համարից։ Խրախուսիր բոլորին իրենց համար հասկանալի լեզվով կարդալ «Տարեգիրքը»։
Երգ 137 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 21–ով սկսվող շաբաթը
Երգ 140
10 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. «Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք—Մաս 7»։b Հանդիպման այս մասը նախապատրաստելիս աչքի անցկացրու 2002 թ. հուլիսի 15–ի «Դիտարանը» (էջ 27, պարբ. 5, 6)։
20 ր. Ի՞նչ է Արմագեդոնը։ Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը՝ հիմնվելով «Հայտնություն» գրքի (արևմտ., ռուս.) վրա։ Ունկնդիրներին հրավիրիր պատասխանել հետևյալ հարցերին. «Արդյոք Աստված թույլ կտա՞, որ մարդիկ երկիրը կործանեն միջուկային պատերազմի միջոցով» (գլուխ 1, պարբ. 5, գլուխ 26, պարբ. 8–10)։ Ըստ Աստվածաշնչի՝ ի՞նչ է Արմագեդոնը (գլուխ 32, պարբ. 31)։ Արդյո՞ք այդ պատերազմը տեղի է ունենալու միայն Մերձավոր Արևելքում (գլուխ 32, պարբ. 32)։ Ովքե՞ր կամ ի՞նչն է ոչնչացվելու Արմագեդոնի ժամանակ (գլուխ 39, պարբ. 20, 21)։ Ո՞վ կվերապրի Արմագեդոնից (գլուխ 20, պարբ. 22–25)։ Ո՞վ է աղբյուրը այն պրոպագանդայի, որը ազգերին կառաջնորդի Աստծու դեմ պատերազմելու (գլուխ 32, պարբ. 25, 26)։ Ցույց տվեք մեջբերված և նշված սուրբգրային համարների կիրառությունը։ Քննարկիր, թե ինչպես կարելի է այս տեղեկությունը կիրառել ծառայության ժամանակ։
Երգ 109 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 28–ով սկսվող շաբաթը
Երգ 144
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Կարդա նվիրատվությունների համար մասնաճյուղի շնորհակալական նամակը։ Քաջալերիր բոլորին, որ հետաքրքրվող անհատներին հրավիրեն ապրիլի 10–ին կայանալիք հատուկ հանրային ելույթին։ Հիշատակիր ապրիլ և մայիս ամիսներին տարածելու համար նախատեսված գրականության մասին։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. Ներկայացրու «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Կրկնիր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. փետրվարի համարում (էջ 8) տեղ գտած խորհուրդներն այն մասին, թե ինչպես կարելի է ավելի շատ պարբերագրեր տարածել։ Ընթացիկ պարբերագրերից քննարկիր որոշ հետաքրքիր մտքեր։ 7–րդ էջում տրված մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել ապրիլի 1–ի «Դիտարանը»։ Հնարավոր է, որ ժողովում կամ քարոզիչների տանը լինեն մի քանի ամիս առաջ լույս տեսած պարբերագրեր։ Օգտագործելով մեկ կամ երկու պարբերագրեր, որոնցից շատ օրինակներ են մնացել՝ ցույց տուր, թե ինչպես կարելի է արդյունավետորեն տարածել այդպիսի պարբերագրերը։ Մատուցման մեջ քարոզիչը բացատրում է, թե ինչպես է ֆինանսավորվում մեր համաշխարհային գործունեությունը (Տե՛ս «Դիտարան», էջ 2, կամ «Արթնացե՛ք», էջ 5)։
Երգ 116 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 4–ով սկսվող շաբաթը
Երգ 119
5 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. Իրար հանդեպ սեր ունենանք (Յովհ. 13։35)։ Երեցի ելույթը՝ հիմնված «Դիտարանի» 2003 թ. փետրվարի 1–ի համարի վրա (էջ 15–18, պարբերություններ 10–21)։ Ինչպես հիշատակվել է ապրիլ և մայիս ամիսներին տարածելու համար նախատեսված գրականության մասին հայտարարության մեջ, մեզ հորդոր է տրվում Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել այն անհատների հետ, ովքեր արդեն ուսումնասիրել են «Գիտություն» գիրքը և «Աստված պահանջում է» գրքույկը։ Նշիր, թե քարոզիչներն ինչպես կարող են համագործակցել երեցների հետ, երբ օգնում են հոգևորապես թույլ անհատներին։
25 ր. Գտնենք հետաքրքրվող անհատների՝ փողոցում արդյունավետ վկայություն տալով»։ Ծառայողական վերակացուն, կամ մեկ ուրիշ փորձառու եղբայր, որը արդյունավետորեն վկայություն է տալիս փողոցում, քննարկում է այս հոդվածը երկու–երեք քարոզիչների հետ, որոնք նույնպես փորձառու են՝ փողոցում վկայություն տալու մեջ։ Քննարկման ընթացքում կարելի է երկու–երեք դեպք պատմել։ Ցուցադրվում է, թե ինչպես կարելի է գործածել ընթացիկ պարբերագրերը։
Երգ 36 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։