Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. փետրվար. առաջարկելու ենք «Մոտեցիր Եհովային» գիրքը։ Եթե ժողովում չկա այս հրատարակությունից, կարելի է առաջարկել «Յայտնութիւն. Անոր Հոյակապ Յանգումը Մօտ Է» գիրքը։ Մարտ. առաջարկելու ենք «Արթո՛ւն կացեք» գրքույկը։ Եթե անհատն անկեղծ հետաքրքրություն ցույց տա, առաջարկիր «Գիտություն» գիրքը և ջանքեր գործադրիր Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսելու։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրի առանձին համարներ։ Երբ վերայցելես հետաքրքրություն ցույց տված անհատներին, այդ թվում նրանց, ովքեր ներկա են եղել Հիշատակի երեկոյին կամ աստվածապետական մյուս միջոցառումներին, սակայն ակտիվորեն չեն համագործակցում կազմակերպության հետ, առաջարկիր «Երկրպագիր Աստծուն» գիրքը։ Մեր նպատակը պետք է լինի Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսելը, հատկապես այն անհատների հետ, ովքեր արդեն ուսումնասիրել են «Գիտություն» գիրքը և «Աստված պահանջում է» գրքույկը։
◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը մարտի 1–ին կամ դրանից հետո ընկած մոտ ժամկետում պետք է ստուգի ժողովի ֆինանսական հաշիվները։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին։
◼ Քարտուղարն ու ծառայողական վերակացուն պետք է վերանայեն բոլոր ընդհանուր ռահվիրաների գործունեությունը։ Եթե որևէ մեկը դժվարանում է լրացնել պահանջվող ժամերի քանակը, երեցները միջոցներ կձեռնարկեն, որպեսզի նա աջակցություն ստանա։ Խորհուրդների համար տես տարեկան նամակները (S–201)։
◼ 2004 թ. Հիշատակի երեկոյի առիթով հատուկ հանրային ելույթի վերնագիրն է՝ «Ինչո՞ւ Հիսուսը չարչարանքներ կրեց ու մահացավ»։ Այս ելույթի հետ կապված հայտարարությունը կարող ես գտնել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2004 թ. սեպտեմբերի համարում։
◼ Բոլորս էլ կցանկանանք ներկա լինել մարտի 20–ի (կիրակի) Հանրային հանդիպմանը, քանի որ այդ ժամանակ հատուկ հայտարարություն է արվելու կապված մի բանի հետ, որը մատչելի է լինելու բոլոր քարոզիչներին։
◼ Մասնաճյուղը գրականության համար քարոզիչների անհատական պատվերները չի կատարում։ Նախագահող վերակացուն պետք է հոգ տանի, որ ժողովի գրականության ամսական պատվերը մասնաճյուղ ուղարկելուց առաջ ամեն ամիս հայտարարություն արվի, որպեսզի անհատական պատվերներ կատարել ցանկացողները կարողանան այդ մասին տեղյակ պահել գրականության համար պատասխանատու եղբորը։ Խնդրում ենք, որ հիշեք, թե որ հրատարակությունները կարելի է ստանալ հատուկ պատվերով։
◼ 2004 թ. հոկտեմբերի 30–ին տեղի ունեցավ Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Միաս քաղաքի Թագավորության սրահի նվիրումը։ Նվիրման արարողությանը ներկա էր 146 մարդ։