Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Փետրվարի 14–ով սկսվող շաբաթը
Երգ 174
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 8–րդ էջում տրված մատուցումներից (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար)՝ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել փետրվարի 15–ի «Դիտարանը» և հունվար–մարտի «Արթնացե՛ք»–ը։ Հակիրճ կրկնիր, թե տրված մատուցումներն ինչպես կարելի է հարմարեցնել ժողովի տարածքի կարիքներին (տե՛ս «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի հունվարի համարը, էջ 8)։
35 ր. «Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շրջան. ակտիվորեն գործելու ժամանակ»։a Անցկացնում է ծառայողական վերակացուն։ 6–րդ պարբերությունը քննարկելիս ընդգրկիր մտքեր «Արթնացե՛ք» պարբերագրի 2004 թ. սեպտեմբերի 8–ի համարից (էջ 12, 13, ռուս.)։ Հայտարարիր այն քարոզիչների անունները, ովքեր ծառայելու են որպես ենթառահվիրա։ Հիշատակիր քարոզչական ծառայության լրացուցիչ հանդիպումների մասին, որ ծրագրվում է անցկացնել։ Խրախուսիր բոլորին, որ Հիշատակի երեկոյին նախորդող ու հաջորդող շրջանում ինչ–որ ձևով ընդարձակեն իրենց հոգևոր գործունեությունը։
Երգ 14 և եզրափակիչ աղոթք։
Փետրվարի 21–ով սկսվող շաբաթը
Երգ 34
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կրկնիր «Ջանք թափիր, որ նրանք շարունակեն վկայություն ստանալ» շրջանակի հիմնական մտքերը (էջ 6)։ Խրախուսիր բոլորին, որ անհրաժեշտության դեպքում անմիջապես լրացնեն «Խնդրում ենք, հոգ տարեք, որ համապատասխան քարոզիչ այցելի այս անհատին» (S-70) բլանկը։
20 ր. «Շնորհակալություն հայտնիր Եհովային նրա սիրառատ բարության համար»։b Հայտարարիր Հիշատակի երեկոյի անցկացման ժամն ու վայրը, ինչպես նաև հռետորի անուն–ազգանունը և այդ իրադարձության հետ կապված այլ մանրամասնություններ։ 4–րդ պարբերությունը քննարկելիս ընդգրկիր կարճ ցուցադրում, որում քարոզիչը իր՝ պարբերագրերի տարածման երթուղու մեջ ընդգրկված անհատներից որևէ մեկին հրավիրում է Հիշատակի երեկոյին։ Հանդիպումից հետո ժողովում պետք է արդեն լինեն Հիշատակի երեկոյի հրավիրատոմսերը, եթե դեռ չկան։
15 ր. «Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք— Մաս 6»։c Ընդգրկիր 4 րոպե տևողությամբ մի ցուցադրում, որի ժամանակ Աստվածաշունչ ուսումնասիրողը հարցնում է, թե Հիշատակի երեկոյի արարողության ժամանակ ինչու են այդքան քիչ մարդիկ օգտվում գինուց ու հացից։ Ուսուցանողը գովասանքի խոսքեր է ասում ուսումնասիրողին նրա տված հարցի համար, գրի է առնում հարցը և առաջարկում է քննարկել այն իրենց շաբաթական ուսումնասիրության նյութը քննարկելուց հետո։ Ուսումնասիրությունն ավարտելուց հետո ուսուցանողը ուսումնասիրողի ուշադրությունը հրավիրում է «Գիտություն» գրքի 127–րդ էջի 18–րդ պարբերության վրա։ Նրանք քննում են պարբերության մեջ եղած մտքերը, և ուսումնասիրողը շնորհակալություն է հայտնում բարձրացված հարցին տրված հստակ պատասխանի համար։
Երգ 21 և եզրափակիչ աղոթք։
Փետրվարի 28–ով սկսվող շաբաթը
Երգ 42
15 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Քարոզիչներին հիշեցրու փետրվար ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել մարտի 1–ի «Դիտարանը»։ Կարելի է նաև ցուցադրել այլ գործնական մատուցում։
20 ր. Հոգ տանենք տկարներին (Գործք 20։35)։ Մեկ րոպեից քիչ տևող առաջաբանից հետո անցկացվում է հարց ու պատասխանով քննարկում՝ հիմնված «Դիտարանի» 2004 թ. հուլիսի 1–ի համարի վրա (էջ 17, 18, պարբերություն 12–16)։ Քննարկումն անցկացվում է այնպես, ինչպես «Դիտարանի» ուսումասիրության հանդիպումը։ Մի հմուտ եղբայր կարդում է պարբերությունները։ Հատուկ ուշադրություն հրավիրիր այն բանին, թե ինչպես կարելի է այս տեղեկությունը կիրառել Հիշատակի երեկոյի և հատուկ հանրային ելույթի առնչությամբ։
10 ր. Առաջարկում ենք «Արթուն կացե՛ք» գրքույկը։ Քննարկվում և ցուցադրվում են մատուցումներ, որոնց օգնությամբ կարող ենք մարտ ամսին տարածել գրքույկը։ Մատուցումների օրինակներ կարելի է գտնել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. հունվարի համարի ներդիրում։ Կարելի է նաև գործածել այլ մատուցումներ, որոնք արդյունավետ են ժողովի տարածքում։
Երգ 72 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 7–ով սկսվող շաբաթը
Երգ 12
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կրկնիր «Հիշեցումներ Հիշատակի երեկոյի համար» շրջանակի հիմնական մտքերը։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. «Ծառայության մեջ արդյունավետորեն գործածիր պարբերագրերը»։d 3–րդ և 4–րդ պարբերությունները քննարկելիս նշիր, թե ինչպես կարելի է նյութը կիրառել ձեր ժողովի տարածքում։ Կարճ հարցազրույց անցկացրու մեկ կամ երկու քարոզիչների հետ, որոնք արդյունավետորեն տարածում են պարբերագրերը գործարար տարածքներում, փողոցում, հասարակական վայրերում կամ ոչ պաշտոնական վկայություն տալիս։ Խնդրիր նրանց, որ պատմեն, թե ինչպես են առաջարկում պարբերագրերը այդ իրադրություններում։ Ներկայացվում է կարճ ցուցադրում կամ մի դեպքի բեմականացում։
Երգ192 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
d Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։