Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. հունվար. 192 էջանոց ցանկացած գիրք, որ ունեք ժողովի պահեստում։ Փետրվար. առաջարկելու ենք «Մոտեցիր Եհովային» գիրքը։ Եթե ժողովում չկա այս հրատարակությունից, կարելի է առաջարկել «Յայտնութիւն. Անոր Հոյակապ Յանգումը Մօտ Է» գիրքը։ Մարտ. առաջարկում ենք «Արթո՛ւն կացեք» գրքույկը։ Եթե անհատն անկեղծ հետաքրքրություն է ցույց տալիս, առաջարկիր «Գիտություն» գիրքը և ջանքեր գործադրիր Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսելու համար։ Ապրիլ. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրի առանձին համարներ։ Երբ վերայցելես հետաքրքրություն ցույց տված անհատներին, այդ թվում նրանց, ովքեր ներկա են եղել Հիշատակի երեկոյին կամ աստվածապետական մյուս միջոցառումներին, սակայն ակտիվորեն չեն համագործակցում կազմակերպության հետ, ուշադրություն դարձրու «Երկրպագիր Աստծուն» գիրքն առաջարկելու վրա։ Ամեն ջանք պետք է գործադրել Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսելու համար, հատկապես երբ անհատն արդեն ուսումնասիրել է «Գիտություն» գիրքը և «Աստված պահանջում է» գրքույկը։
◼ Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2004 թ. հոկտեմբերի 8–ին Հայաստանում պաշտոնապես գրանցվել է Եհովայի վկաների գործունեությունը։
◼ Սկսած 2005 թ. հունվարից՝ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը ռուսերեն լեզվով լույս կտեսնի Ռուսաստանի ու Բելառուսի համար առանձին, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի համար առանձին, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի համար առանձին ու Ղրղզստանի համար առանձին։ Անկախ այն լեզվից, որով որ լույս է տեսնում «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը՝ օտարալեզու ժողովների ու խմբերի երեցները պետք է հայտարարություններին հետևեն ոչ թե այն թերթիկով, որը տպագրվում է իրենց լեզվով, այլ այն թերթիկով, որը նախատեսված է այն երկրի համար, որտեղ որ նրանք ապրում են։ Ուստի երեցները պետք է իրենց համար «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի մի քանի օրինակ պատվիրեն այն երկրի լեզվով, որտեղ գործում են այդ ժողովներն ու խմբերը։
◼ Սկսած փետրվար ամսից (մարտի 6–ից ոչ ուշ)՝ շրջանային վերակացուները կներկայացնեն «Իմաստությամբ գործենք այս անմիտ աշխարհում» նոր հանրային ելույթը։
◼ Ժողովները պետք է համապատասխան պատրաստություններ տեսնեն Հիշատակի երեկոյի կապակցությամբ, որն այս տարի տեղի կունենա մարտի 24–ին՝ հինգշաբթի օրը՝ արևամուտից հետո։ Թեև ելույթը կարող է արևամուտից առաջ ներկայացվի, սակայն խորհրդանիշները նախքան արևամուտը չպետք է փոխանցվեն։ Տեղի աղբյուրներից տեղեկացեք, թե երբ է ձեր տեղանքում արևը մայր մտնելու։ Թեև ցանկալի է, որ յուրաքանչյուր ժողով առանձին անցկացնի Հիշատակի երեկոն, սակայն միշտ չէ, որ դա հնարավոր է։ Եթե մի քանի ժողովներ օգտվում են միևնույն Թագավորության սրահից, հավանաբար հարկ կլինի, որ ժողովներից մեկը կամ մի քանիսը մեկ ուրիշ շենք գտնեն։ Խորհուրդ ենք տալիս հնարավորության դեպքում իրար հաջորդող ծրագրերի միջև առնվազն 40 րոպե ընդմիջում տալ, որպեսզի բոլորը կարողանան լիարժեք օգուտներ քաղել միջոցառումից։ Ուշադիր պետք է լինել երթևեկության և ավտոմեքենաները կանգնեցնելու հարցում, այդ թվում նաև ուղևորների՝ փոխադրամիջոց նստելու և իջնելու հարցում։ Ելնելով տեղի պայմաններից՝ երեցների խորհուրդը պետք է որոշի, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել։
◼ Ծառայողական հանդիպմանը «Նոյ. նա քայլեց Աստծո հետ» տեսաֆիլմի քննարկման պլանը կտպագրվի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի մարտի համարում։ Այս ֆիլմը մատչելի է տեսաերիզի վրա։ «Նոյ. նա քայլեց Աստծո հետ» տեսաֆիլմը, ինչպես նաև «Դավիթ. նա ապավինեց Աստծուն» ֆիլմը թողարկվել են թվային տեսասկավառակի վրա, որը կոչվում է՝ «Նոյը քայլեց Աստծո հետ։ Դավիթն ապավինեց Աստծուն»։ Կարելի է տեսասկավառակի վրա ընտրել ութ լեզուներից որևէ մեկը։ Այդ լեզուներն են՝ անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, ճապոներեն, պորտուգալերեն (բրազիլական), ռուսերեն և ֆրանսերեն։ Տեսաերիզները և թվային տեսասկավառակները ժողովները կստանան գրականության հաջորդ պատվերի հետ։
◼ 2004 թ. օգոստոսի 28–ին տեղի ունեցավ Խակասիայի հանրապետության Աբական քաղաքի և Մայնա ավանի Թագավորության սրահների նվիրումը։ 2004 թ. սեպտեմբերի 15–ին տեղի ունեցավ Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքի Թագավորության սրահի նվիրումը, իսկ 2004 թ. հոկտեմբերի 6–ին՝ Վորոնեժ քաղաքի Թագավորության սրահի նվիրումը։ Նվիրման արարողությանը ներկա էր համապատասխանաբար 200, 174, 116 և 183 մարդ։