Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Դեկտեմբերի 13–ով սկսվող շաբաթը
Երգ 47
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Խրախուսիր բոլորին, որ հաջորդ շաբաթվա քննարկմանը պատրաստ լինելու համար դիտեն «Արյուն՝ ոչ մի դեպքում. բժշկությունն ընդառաջում է» տեսաֆիլմը։ Նշիր, թե հունվարի 1–ի և 6–ի համար քարոզչական ծառայության ինչ միջոցառումներ են կազմակերպվել։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ձեր տարածքի համար) ցուցադրվում է, թե ինչպես կարելի է առաջարկել դեկտեմբերի 15–ի «Դիտարանը»։ Կարելի է նաև ցուցադրել այլ գործնական մատուցումներ։ Մատուցման մեջ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է շարունակել զրույցը, եթե անհատն ասում է. «Ես արդեն բավականին ծանոթ եմ ձեր գործունեությանը» (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 12)։
15 ր. «Քո օգնության կարիքը կա»։a Կարճ հարցազրույց է անցկացվում երեցի հետ։ Նա պատմում է, թե ինչն է իրեն քաջալերել վերակացության ձգտելու ժողովում, և թե ինչն է օգնել իրեն համապատասխանելու այդ նշանակման պահանջներին։
20 ր. «Վկայություն տանք մեր հարազատներին. ինչպե՞ս»։b Օգտվիր տրված հարցերից։ Հրավիրիր ունկնդիրներին կարճ մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչպես է իրենց հաջողվել հետաքրքրություն առաջացնել իրենց բարեկամների մեջ և վկայություն տալ նրանց։
Երգ 17 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 20–ով սկսվող շաբաթը
Երգ 68
5 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. «Ինչ օգուտներ է տալիս Աստվածապետական ծառայության դպրոցը»։ Դպրոցի վերակացուի ելույթը։ Ընդգրկիր մտքեր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2004 թ. հոկտեմբեր ամսվա համարի ներդիրից։ Նախօրոք խնդրիր մեկ կամ երկու քարոզչի, որ մեկնաբանություն տան, թե ինչ օգուտներ են ստանում Դպրոցից։
25 ր. «Օգուտներ քաղիր «Արյուն՝ ոչ մի դեպքում. բժշկությունն ընդառաջում է» տեսաֆիլմից»։ Ունկնդիրների հետ քննարկիր այս տեսաֆիլմը՝ օգտվելով 6–րդ էջում տրված հարցերից։ Այնուհետև կարդա վերջին պարբերությունը։ Խրախուսիր բոլորին ներկա լինել հաջորդ հանդիպմանը, որի ժամանակ քննարկվելու է «Հնազանդվենք արյունից հեռու մնալու վերաբերյալ Աստծո պատվերին» թեման։
Երգ 50 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 27–ով սկսվող շաբաթը
Երգ 36
15 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Քարոզիչներին հիշեցրու դեկտեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ձեր տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել հունվարի 1–ի «Դիտարանը»։ Քննարկիր «Հարցերի արկղի» հիմնական մտքերը (էջ 7)։
20 ր. Հնազանդվենք արյունից հեռու մնալու վերաբերյալ Աստծո պատվերին։ Ելույթ, որը ներկայացնում է երեցը մասնաճյուղից ստացված պատրաստի տեքստով։ Պատրաստի տեքստը կարդալու ընթացքում հռետորը կարող է կարճ մեկնաբանություններ ավելացնել շեշտելու համար գլխավոր մտքերը, սակայն նա չպետք է տեքստին լրացուցիչ օրինակներ կամ սուրբգրային համարներ ավելացնի։ Ժամանակ լինելու դեպքում տրված սուրբգրային համարները կարելի է կարդալ Աստվածաշնչից կամ պարզապես մեջբերել։ Ժողովի քարտուղարի մոտ պետք է «Բժշկական դիրքորոշում» բլանկի և «Անձնական վկայական» փաստաթղթի բավարար քանակությամբ օրինակներ լինեն։ Մկրտված քարոզիչները բլանկները կարող են ստանալ այս հանդիպումից հետո։ Անձնական ստորագրությունը, վկաների ստորագրությունը և ամսաթիվը կարելի է դնել ցանկացած ժամանակ և ցանկացած տեղ։ Եթե անհատը ցանկանում է, կարող է դա անել ժողովի Գրքի ուսումնասիրության հաջորդ հանդիպմանը՝ անհրաժեշտության դեպքում Գրքի ուսումնասիրության վերակացուից օգնություն խնդրելով։ Քարոզիչը պետք է ստորագրի փաստաթուղթը այն ստորագրող վկաների ներկայությամբ։ Չմկրտված քարոզիչները կարող են անձամբ կազմել նմանատիպ փաստաթուղթ ինչպես իրենց, այնպես էլ իրենց երեխաների համար՝ օգտվելով այդ բլանկներից և դրանք հարմարեցնելով իրենց հանգամանքներին ու համոզմունքներին։
10 ր. Քո խղճի դերը։ Երեցի ելույթը, որը հիմնված է «Դիտարանի» 2004 թ. հունիսի 15–ի վրա (էջ 23, 24, պարբ. 16–19)։ Շեշտիր, որ խղճին թողնված հարցերի հետ կապված որոշումներին պետք է լրջորեն մոտենալ, քանի որ դրանք առնչվում են Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերություններին։
Երգ 8 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 3–ով սկսվող շաբաթը
Երգ 27
Ուշադրություն։ Ժողովները հունվարի 3–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպման ծրագիրը փոփոխության չպետք է ենթարկեն՝ բացառությամբ այն դեպքի, երբ այդ շաբաթ ժողով է այցելում շրջանային վերակացուն։ Բոլոր ժողովներում պետք է քննարկվի մարզային համաժողովի վերաբերյալ ներդիրը, ինչպես որ նշված է ծրագրում։ Եթե այդ շաբաթ շրջանային համաժողով է լինելու, ապա Գրքի ուսումնասիրության վերակացուները այդ շաբաթվա Գրքի ուսումնասիրության հանդիպման ժամանակ պետք է հայտարարեն մարզային համաժողովի անցկացման վայրի ու ամսաթվի մասին։ Վերակացուն պետք է ունենա «Առաջարկվող կացարանների ցուցակը», որպեսզի ներկաները կարողանան իրենց մոտ նշել հյուրանոցի հեռախոսահամարը՝ իրենց համար կացարան պատվիրելու նպատակով։ Սակայն ցուցակը չպետք է պատճենահանել առանձին քարոզիչների տալու համար։
5 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշատակիր հունվար ամսին տարածելու համար նախատեսված գրականության մասին։
15 ր. «Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք —Մաս 4»։ Օգտվելով առաջին պարբերությունից՝ ներկայացրու նախաբանը, որը պետք է տևի ամենաշատը մեկ րոպե։ Այնուհետև 2–րդ և 3–րդ պարբերությունների հիման վրա հինգ րոպե տևողությամբ ցուցադրում է ներկայացվում։ Ուսումնասիրություն անցկացնողը ցույց է տալիս անհատին, թե ինչպես նախապատրաստվել ուսումնասիրությանը։ Ցուցադրման ժամանակ քննարկվում է որևէ պարբերություն «Գիտություն» գրքից կամ «Աստված պահանջում է» գրքույկից։ Դրանից հետո հարց ու պատասխանով քննարկիր 2–5-րդ պարբերությունները և շեշտիր ցուցադրման գլխավոր կետերը։
25 ր. «Եհովայի վկաների 2005 թվականի «Աստվածահաճո հնազանդություն» մարզային համաժողովը»։c Անցկացնում է ժողովի քարտուղարը։ 2–րդ պարբերությունը քննարկելուց հետո կարդա 2004 թ. դեկտեմբերի 15–ի՝ մարզային համաժողովի մասին նամակը։ 4–րդ պարբերությունը քննարկելիս հարկավոր է քննարկել նաև 4–րդ էջի շրջանակների բոլոր կետերը։ Խրախուսիր բոլորին հնարավորին չափ շուտ լուծել մարզային համաժողովին ներկա լինելու հետ կապված հարցերը։
Երգ 79 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։