Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հոկտեմբերի 11–ով սկսվող շաբաթը
Երգ 219
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Խրախուսիր բոլորին, որ երբ պատրաստվեն «Քայլեք Աստծո հետ» մարզային համաժողովի ծրագրի քննարկմանը, որը կանցկացվի հաջորդ շաբաթվա Ծառայողական հանդիպմանը, իրենց գրառումները վերանայելիս օգտվեն առաջին էջում տրված հարցերից։ Օգտվելով 8–րդ էջում տրված մատուցումներից (եթե կիրառելի են ձեր ժողովի տարածքի համար)՝ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել հոկտեմբերի 15–ի «Դիտարանը» և հոկտեմբեր–դեկտեմբեր «Արթնացե՛ք»–ը։ Հորդորիր քարոզիչներին, որ իրենց մատուցման մեջ աստվածաշնչյան համար գործածեն։ Կարելի է նաև օգտագործել իրականության մոտ ուրիշ մատուցումներ։
15 ր. Մյուսներին օգնելուց ուրախություն ստացիր (Յովհ. 4։34)։ Հարցազրույցներ։ Մենք ուրախանում ենք՝ տեսնելով, թե ինչպես է անհատի երեսը փայլում, երբ նա Աստծո Խոսքից ճշմարտություններ է սովորում (w94-U 01.03, էջ 29, պարբ. 5, 6)։ Հարցազրույց անցկացրու երկու–երեք քարոզիչների կամ ռահվիրաների հետ, որոնք ծառայության ժամանակ արդյունավետ ձևով օգտվում են Աստվածաշնչից ու սկսում և անց են կացնում Աստվածաշնչի ուսումնասիրություններ։ Ինչպե՞ս են նրանք զարգացնում ցուցաբերված հետաքրքրությունը։ Ի՞նչ ուրախություն են ստացել՝ դա անելով։ Նրանց խնդրիր պատմել կամ բեմականացման ձևով ներկայացնել դեպքեր իրենց ծառայությունից։
20 ր. «Հատուկ քարոզարշավ նոր գրքույկը տարածելու համար»։a Ներկայացնում է ծառայողական վերակացուն։ Ցուցադրվում են առաջարկված մատուցումները։ Ցուցադրումներից մեկում բնակիչը նվազագույն հետաքրքրություն է ցույց տալիս սուրբգրային թեմայի հանդեպ, ուստի քարոզիչը գրքույկի փոխարեն նրան թերթիկ է առաջարկում։
Երգ 69 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 18–ով սկսվող շաբաթը
Երգ 127
5 ր. Տեղական հայտարարություններ։ Համառոտ հիշատակիր, թե ինչ միջոցառումներ են կազմակերպվել նոր գրքույկը տարածելու համար նախատեսված հատուկ քարոզարշավի կապակցությամբ։
40 ր. «Մարզային համաժողովը մղում է մեզ քայլել Աստծո հետ»։ Անց է կացնում երեցը։ Մեկ րոպե կամ ավելի քիչ տևողությամբ ներածական խոսքերից հետո սկսիր համաժողովի ծրագրի քննարկումն ունկնդիրների հետ՝ օգտվելով հոդվածում տրված հարցերից։ Այնպես բաշխիր ժամանակը, որ հնարավոր լինի քննարկել բոլոր հարցերը՝ թերևս որոշ հարցերի համար բավարարվելով միայն մեկ պատասխանով։ Բոլոր սուրբգրային համարները հնարավոր չէ կարդալ հատկացված ժամանակում. դրանք տրված են, որպեսզի ունկնդիրների համար հեշտ լինի հարցերի պատասխանները գտնելը։ Մեկնաբանություններում հիմնականում պետք է նշել այն օգուտների մասին, որ ստանում ենք մեր սովորածը կիրառելուց։
Երգ 165 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 25–ով սկսվող շաբաթը
Երգ 56
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Նոր գրքույկն առաջարկելու համար ցուցադրեք մի մատուցում, որը լավ արդյունքներ է բերել ձեր ժողովի տարածքում։ Եթե ժամանակը ներում է, պատմեք դեպքեր հատուկ քարոզարշավից։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. Աստծո Խոսքին թիկունք կանգնող փաստարկներ բեր։ Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Ծառայության դպրոց» գրքի վրա (էջ 256, 257)։ Ինչպե՞ս կարող ենք օգտագործել Աստվածաշնչից դուրս ուրիշ աղբյուրներում տեղ գտած փաստերը, որպեսզի օգնենք մարդկանց տեսնելու Գրություններում ասվածի տրամաբանական լինելը։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ հետևյալ հարցերի շուրջ. «Տիեզերքի հետ կապված ի՞նչ օրինակներ կարող ենք բերել, որոնք ապացուցում են Արարչի գոյությունը (dg, էջ 4, 5)։ Ինչպե՞ս կարող ենք օգտագործել աստվածաշնչագետների կամ ուրիշ մասնագետների խոսքերը, որպեսզի օգնենք մարդկանց հասկանալ, որ Աստվածաշունչը իրոք Աստծո Խոսքն է (gm-R, էջ 98–116; ba, էջ 8)։ Ի՞նչ օրինակներ կամ նմանաբանություններ կարող ենք բերել՝ օգնելու համար ուրիշներին տեսնել, թե ինչու է Աստված հանդուրժում չարության գոյությունը (kl, էջ 75, 76)։ Ի՞նչ օրինակներ ես բերել կամ ինչ դեպքեր ես պատմել, որոնք օգնել են անհատին գիտակցել, թե որքան խելամիտ է աստվածաշնչյան խորհուրդներին հետևելը»։
Երգ 62 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 1–ով սկսվող շաբաթը
Երգ 15
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու բոլորին քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։
20 ր. Ինչպես օգնենք նրանց, ովքեր ուրիշ լեզվով են խոսում։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Բարի լուր բոլոր ազգերի մարդկանց համար» գրքույկի նախաբանի վրա։ Նշիր նոր գրքույկի առանձնահատկությունները։ Քննարկիր այն երեք քայլերը, որ կարող ենք անել՝ օգնելու համար այն մարդկանց, որոնք խոսում են մեզ անհասկանալի լեզվով։ Ընդգրկիր մտքեր 2003 թ. հուլիս ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից (էջ 4)։ Նշիր, որ «Խնդրում ենք, հոգ տարեք, որ համապատասխան քարոզիչ այցելի այս անհատին» (S-70) բլանկը հարկավոր է լրացնել նույնիսկ այն դեպքում, երբ անհատը հետաքրքրություն չի ցույց տալիս Թագավորության լուրի հանդեպ։ Ցուցադրումով ներկայացվում է, թե ինչպես կարելի է օգտագործել նոր գրքույկը։
15 ր. Դեպքեր ծառայությունից։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել դեպքեր, որոնք տեղի են ունեցել նոր գրքույկը տարածելու համար կազմակերպված հատուկ քարոզարշավի ժամանակ։ Նախապես հոգ տար, որ հետաքրքիր դեպքերը բեմականացվեն։ Եթե ժողովի պահեստում գրքույկների քանակը նվազել է, խնդրիր քարոզիչներին, որ իրենց մոտ մնացած ավելորդ օրինակները դնեն գրականության սեղանին։
Երգ 175 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։