Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Սեպտեմբերի 13–ով սկսվող շաբաթը
Երգ 43
12 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Եթե 4–րդ էջում տրված մատուցումները գործնական են ձեր ժողովի տարածքի համար, ապա օգտվելով համապատասխան մատուցումից՝ ցույց տվեք, թե ինչպես կարելի է առաջարկել սեպտեմբերի 15–ի «Դիտարանը»։ Կարելի է նաև գործածել այլ մատուցումներ։ Ցուցադրումից հետո ընդգծիր, թե ինչով է գործնական մատուցումը։
15 ր. «Աչքդ պարզ պահիր»։a Օգտվիր տրված հարցերից։ Եթե ժամանակը ներում է, ուշադրություն հրավիրիր նշված սուրբգրային համարների վրա։
18 ր. Մարդիկ տեսնում են մեր բարի գործերը (Ա Պետ. 2։12)։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Դիտարանի» 2002 թ. նոյեմբերի 1–ի համարի վրա (էջ 12–14, պարբերություն 14–20)։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե մեր բարի գործերն ինչպիսի ազդեցություն են թողել մարդկանց վրա մեր տեղանքում։
Երգ 162 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 20–ով սկսվող շաբաթը
Երգ 88
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ներկայացրու մասնաճյուղի նամակի հիմնական մտքերը։ Նամակը կգտնեք «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի այս համարի առաջին էջում։
15 ր. Ի՞նչ կարող ենք ասել նախորդ տարվա մեր գործունեության մասին։ Երեցի ելույթը, որը հիմնված է 2004 թ. ծառայողական տարվա՝ ժողովի հաշվետվության վրա։ Ուշադրություն դարձրու հաշվետվության դրական կողմերի վրա և գովասանքի խոսքեր ուղղիր ժողովին՝ կատարված լավ աշխատանքի համար։ Նշիր ռահվիրաների եռանդուն ծառայության մասին։ Հիշատակիր մեկ կամ երկու ոլորտ, որոնց վրա ժողովը կարող է ուշադրություն դարձնել այս ծառայողական տարվա ընթացքում։
20 ր. Հարատևենք բարի գործեր անելու մեջ (Գաղ. 6։10)։ Հարցազրույց անցկացրու երկու–երեք քարոզիչների հետ, որոնք ընդհանուր ռահվիրաներ են կամ ժամանակ առ ժամանակ ծառայում են որպես ենթառահվիրա։ Ի՞նչ դժվարությունների են հանդիպել նրանք ծառայության մեջ և ինչպե՞ս են հաղթահարել դրանք։ Ի՞նչն է նրանց օգնել մարդկանց հանդեպ բարին գործելու մեջ հարատևել։ Քրիստոնեական ծառայության մեջ նրանց գործադրած ջանքերն ինչպիսի՞ օգուտներ են բերել իրենց և ուրիշներին։ Եթե գործնական է, նաև ընդգրկիր մեկնաբանություններ այն մասին, թե ինչ է արվել ձեր տարածքում օտարախոս մարդկանց բարի լուրը հայտնելու համար։ Գովասանքի խոսքեր ուղղիր բոլորին ‘իրենց հավատի գործի և սիրո աշխատանքի և հույսի համբերության’ համար (Ա Թեսաղ. 1։2, 3)։
Երգ 103 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 27–ով սկսվող շաբաթը
Երգ 221
15 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Քարոզիչներին հիշեցրու սեպտեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Ցուցադրեք, թե ինչպես կարելի է առաջարկել հոկտեմբերի 1–ի «Դիտարանը»։
10 ր. Եհովայի Խոսքը կենդանի է։ Ելույթ։ Աստվածապետական ծառայության դպրոցի համար նախատեսված Աստվածաշնչի շաբաթական ընթերցանության ծրագրից ավելի մեծ օգուտներ քաղելու նպատակով «Դիտարանի» որոշ համարներում սկսվել է տպագրվել հոդվածների շարք՝ «Եհովայի Խոսքը կենդանի է» խորագրով։ Օգտվելով «Դիտարանի» 2004 թ. սեպտեմբերի 15–ի համարից (էջ 24–27)՝ ընդգծիր այդ հոդվածների առանձնահատկությունները։ Հոդվածներում ընդհանուր նկարագրությունից հետո «Սուրբգրային հարցեր և պատասխաններ» բաժնում բացատրություններ են տրվում Աստվածաշնչի որոշ դժվարըմբռնելի հատվածների համար։ «Դասեր մեզ համար» բաժնի տակ տրված մտքերը մեր ուշադրությունը հրավիրում են ընթերցանության նյութի գործնական արժեքի վրա։ Մի քանի ուշագրավ օրինակներով ցույց տուր, թե հոդվածների այս շարքն ինչպես կարող է օգնել մեզ, որ Աստծո Խոսքն ավելի խորը հասկանանք։ Խրախուսիր բոլորին լիարժեքորեն օգտվել այս նորամուծությունից՝ հիշեցնելով, որ հաջորդ շաբաթվանից սկսում ենք «Երկրորդ Օրինաց» գրքի ընթերցանությունը։
20 ր. «Աստվածաշունչը արդյունավետ ձևով օգտագործիր»։b Օգտվիր տրված հարցերից։ Նախաբանը պատրաստիր «Ծառայության դպրոց» գրքի հիման վրա (էջ 145, պարբերություն 2, 3)։ Ընդգրկիր երկու կարճ ցուցադրում՝ առաջին այցելության և վերայցելության իրադրություններով, որոնցում ցույց է տրվում, թե ինչպես կարելի է կիրառել հոդվածում տրված խորհուրդները։
Երգ 38 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 4–ով սկսվող շաբաթը
5 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. Տեղական կարիքներ։
25 ր. «Թագավորության սրահների շինարարությունը»։ Հարց ու պատասխան։
Երգ 99 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։