Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Օգոստոսի 9–ով սկսվող շաբաթը
Երգ 57
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Եթե 8–րդ էջում տրված մատուցումները գործնական են ձեր ժողովի տարածքի համար, ապա օգտվելով համապատասխան մատուցումից՝ ցույց տվեք, թե ինչպես կարելի է առաջարկել օգոստոսի 15–ի «Դիտարանը»։ Կարելի է նաև գործածել այլ մատուցումներ։ Մատուցման մեջ նշվում է նաև նվիրատվություն կատարելու մասին։ Հիշեցրու ունկնդիրներին, որ հաջորդ շաբաթվա հանդիպմանը իրենց հետ ունենան «Աստված պահանջում է» գրքույկը։
15 ր. «Տոկունությունը վարձատրվում է»։a Ընդգրկիր կարճ մտքեր «Դիտարանի» 2000 թ. դեկտեմբերի 15–ի համարից (էջ 22, 23, պարբերություն 15–18)։
20 ր. Գործածենք թերթիկները՝ փորձելով Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2001 թ. նոյեմբերի համարի վրա (էջ 3, 4)։ Հատուկ շեշտիր այն, որ մենք պատրաստ ենք հարմարվել ուսումնասիրողի հանգամանքներին, ինչպես նշվում է 5–րդ պարբերության մեջ։ Ընդգրկիր մեկ կամ երկու կարճ ցուցադրումներ՝ հիմնված 8–10-րդ պարբերությունների վրա։ Եթե ձեր տեղանքի համար ավելի արդյունավետ է այլ մատուցում օգտագործելը, այդ դեպքում բացատրիր, ապա ցուցադրիր այն։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել դեպքեր, որ պատահել են «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» թերթիկն առաջարկելիս։
Երգ 74 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 16–ով սկսվող շաբաթը
Երգ 189
10 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. Ճշմարտությունը սերմանեք ձեր երեխաների սրտում։ Ելույթ, որը հիմնված է «Ընտանեկան երջանկություն» գրքի վրա (էջ 55–59)։ Քննարկիր չորս կերպերը, որոնցով ծնողները կարող են օգնել իրենց երեխաներին անձնական փոխհարաբերություններ զարգացնել Եհովայի հետ՝ տվյալ նյութը կյանքում կիրառելով։
20 ր. «Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք — Մաս 2»։b Ընդգրկիր 5 րոպեանոց մի ցուցադրում։ Քարոզիչը հարցնում է երեցին, թե ինչպես կարող է օգնել Աստվածաշունչ ուսումնասիրող անհատին առաջադիմելու։ Երեցը նշում է, որ հաճախ խնդիրն այն է, որ չափազանց շատ ժամանակ է հատկացվում ոչ կարևոր մանրամասնությունների և կողմնակի մտքերի քննարկմանը։ Օգտվելով «Աստված պահանջում է» գրքույկի 9–րդ դասից՝ նա ցույց է տալիս քարոզչին, թե ինչպես կարելի է՝ 1) կենտրոնանալ նյութի գլխավոր մտքերի վրա, 2) արդյունավետորեն գործածել տրված սուրբգրային համարները և 3) դասը հարմարեցնել ուսումնասիրողի կարիքներին։ Նա նշում է, որ հարկավոր է յուրաքանչյուր ուսումնասիրությունից առաջ լավ նախապատրաստվել։
Երգ 85 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 23–ով սկսվող շաբաթը
Երգ 33
15 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Ցուցադրեք, թե ինչպես կարելի է առաջարկել սեպտեմբերի 1–ի «Դիտարանը»։ Ցույց է տրվում, թե ինչպես կարելի է քարոզել ուսուցչին։
10 ր. «Նորամուծություն համաժողովների ծրագրերը կրկնելու հարցում»։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված 4–րդ էջում տեղ գտած հոդվածի վրա։ Նշիր հաջորդ շրջանային համաժողովի և մեկօրյա հատուկ համաժողովի ամսաթվերը, եթե արդեն հայտնի է։ Նրանք, ովքեր ցանկանում են մկրտվել, պետք է բավական վաղ այդ մասին տեղյակ պահեն նախագահող վերակացուին։
20 ր. Սեպտեմբեր ամսին առաջարկում ենք «Ստեղծիչ» գիրքը։ Ելույթ և ցուցադրում։ Ընդգրկիր գրքի վերաբերյալ նշված մի քանի մտքեր (w99-U 15.06, էջ 25, 26)։ Ներկայացրու գրքի բովանդակությունը և ընդգծիր որոշ մտքեր, որոնք գուցե հետաքրքրեն ձեր տարածքում ապրող մարդկանց (km99 02, էջ 1; km99 04, էջ 4; km99 09, էջ 2)։ Նշիր մի պարզ մատուցման մասին, որի առաջաբանի խոսքերը վերցված են «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկից կամ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից, նաև «Ստեղծիչ» գրքից մի սուրբգրային համար և ինչ–որ միտք կամ գլուխ։ Մի ընդունակ քարոզիչ ցուցադրում է մատուցումը։
Երգ 220 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 30–ով սկսվող շաբաթը
Երգ 90
10 ր. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու օգոստոս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։
15 ր. «Ծառայության կատարելագործման դպրոց. մեծ և արդյունավետ դուռ»։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Ընդգրկիր մտքեր 2004 թ. «Տարեգրքից» (էջ 239, 240, ռուս.)։ Հիշեցրու այն հանդիպման մասին, որն անցկացվում է շրջանային համաժողովին նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել Ծառայության կատարելագործման դպրոցում։ Հորդորիր, որ նրանք, ովքեր հարկ եղած որակումներն ունեն, ներկա գտնվեն այդ հանդիպմանը։
20 ր. Օգուտներ քաղե՞լ ես։ Քննարկում ունկնդիրների հետ։ Ամփոփիր այն խորհուրդները, որոնք բերված են եղել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում նախորդ ծառայողական տարվա ընթացքում։ Մատուցումը գրի առնել թղթի կտորի վրա (km03 10, էջ 8)։ Գովասանքի խոսքեր ասել, որոնք կոնկրետ են, անկեղծ և ուղղված են անհատին (km03 11, էջ 1)։ Քարոզել այն ժամերին, երբ մարդիկ ամենայն հավանականությամբ տանը կլինեն (km03 12, էջ 1)։ Կոնկրետ ժամանակ նշանակել Աստվածաշնչի ընթերցանության, ժողովի հանդիպումներին պատրաստվելու և քարոզչական ծառայության գնալու համար (km04 01, էջ 4)։ Անձնական ուսումնասիրություն կատարելիս և Աստվածաշունչը ընթերցելիս գործածել «Բարի երկիրը» գրքույկը (km04 03, էջ 2)։ Նպատակ դնել Աստվածաշունչն ամբողջությամբ կարդալ (km04 04, էջ 1)։ Քարոզել գործարար տարածքում (km04 07, էջ 4)։ Գործածել թերթիկները՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու համար (km04 08, էջ 2)։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչ օգուտներ են նրանք ստացել՝ այս խորհուրդները կիրառելով։
Երգ 145 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 6–ով սկսվող շաբաթը
Երգ 197
5 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. Տեղական կարիքներ։
25 ր. «Ռահվիրայական ոգի ցուցաբերիր»։c Կարճ հարցրազրույց անցկացրու մեկ կամ երկու ռահվիրայի հետ։ Նրանք պատմում են, թե ինչպես է իրենց ծնողների, երեցների կամ մյուս քարոզիչների օրինակը խրախուսել նրանց շարունակել լիաժամ ծառայությունը։
Երգ 142 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։