Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հուլիսի 12–ով սկսվող շաբաթը
Երգ 108
12 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 4–րդ էջում տրված մատուցումներից՝ ցույց տվեք, թե ինչպես կարելի է առաջարկել հուլիսի 15–ի «Դիտարանը» և հուլիս–սեպտեմբեր «Արթնացե՛ք»–ը։ Ցուցադրումներից մեկի մեջ պարբերագիրն առաջարկվում է փողոցում ինչ–որ մեկի, որը լավ չի տիրապետում ձեր մայրենի լեզվին։
18 ր. «Ընդօրինակիր Եհովայի արդարությունը»։a Եթե ժամանակը ներում է, հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ նշված սուրբգրային համարների վերաբերյալ։
15 ր. Աստվածաշունչ. հավաստի մարգարեությունների գիրք։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Գիրք բոլորի համար» գրքույկի վրա (էջ 27–29)։ Հաճախ մենք ծառայության ժամանակ հանդիպում ենք մարդկանց, որոնց հետաքրքրում է ապագան։ Աստվածաշունչը հավաստի տեղեկություններ է պարունակում պայծառ ապագայի վերաբերյալ, որ սպասում է հնազանդ մարդկությանը։ Քննարկիր Աստվածաշնչի մարգարեություններից մի քանիսը, որոնք ամրացնում են ապագայի վերաբերյալ Աստվածաշնչի մարգարեությունների հանդեպ վստահությունը։ Մի քարոզիչ համառոտ ցուցադրում է, թե ինչպես կարող ենք Աստվածաշնչում արձանագրված դեպքերը գործածել, որպեսզի օգնենք հետաքրքրվող անհատին վստահություն զարգացնել Աստվածաշնչի հանդեպ։
Երգ 16 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 19–ով սկսվող շաբաթը
Երգ 83
10 ր. Տեղական հայտարարություններ։ Նշիր Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանության գրաֆիկ ունենալու կարևորության մասին, նույնիսկ եթե ամառային ծրագրերի պատճառով խախտվում է մեր առօրյան։ Ընդգրկիր մտքեր «Դիտարանի» 2000 թ. օգոստոսի 15–ի համարից, էջ 32։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. «Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք — Մաս 1»։ Ելույթ, որ ներկայացնում է ծառայողական վերակացուն։ Խնդրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ «Դիտարանի» 1997 թ. ապրիլի 1–ի համարում տեղ գտած նյութի վերաբերյալ (էջ 28–30, արևմտ.) և պատմել, թե ինչպես է զարգացել Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու գործը վերջին ժամանակներում։ Ոգևորություն առաջացրու այս հոդվածաշարի հետագա հոդվածների հանդեպ։ Այդ հոդվածներում այսպիսի թեմաներ կքննարկվեն, օրինակ՝ ինչպես պետք է պատրաստվենք ուսումնասիրություն անցկացնելուն, ինչպես օգնենք ուսումնասիրողին, որ նա պատրաստվի, որքան նյութ պետք է ուսումնասիրենք, ինչպես արդյունավետորեն գործածենք սուրբգրային համարները, ինչպես պատասխանենք ուսումնասիրողի տված հարցերին, ուսումնասիրություններն ինչպես սկսենք աղոթքով և ինչպես անհատին առաջնորդենք դեպի կազմակերպություն։ Խրախուսիր բոլորին կիրառել տրված խորհուրդները և այդ հոդվածները պահել հետագա գործածության համար։
Երգ 10 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 26–ով սկսվող շաբաթը
Երգ 216
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Քարոզիչներին հիշեցրու հուլիս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Օգտվելով 4–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ ցուցադրեք, թե ինչպես կարելի է առաջարկել օգոստոսի 1–ի «Դիտարանը»։ Ցույց է տրվում, թե ինչպես կարելի է շարունակել զրույցը, երբ այն ընդհատում են՝ ասելով. «Ինչո՞ւ եք դուք շարունակ գալիս» (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 12)։
10 ր. Հարցերի արկղ։ Քննարկում, որն անցկացնում է հմուտ երեցը։ Քննարկման մեջ ընդգրկիր հղված աղբյուրների նյութերը։
25 ր. «Ինչպես քարոզել գործարար տարածքում»։b Նշիր, թե ինչ միջոցառումներ են կազմակերպվել տեղի գործարար տարածքներում քարոզելու կապակցությամբ։ Հակիրճ ցուցադրիր 4–րդ և 5–րդ պարբերություններում տրված մատուցումները կամ մեկ այլ մատուցում, որը արդյունավետ է եղել ձեր տեղանքում։ Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրիր ունկնդիրներին պատմել քաջալերական դեպքեր, որ տեղի են ունեցել գործարար տարածքներում քարոզելիս։
Երգ 173 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 2–ով սկսվող շաբաթը
Երգ 60
8 ր. Տեղական հայտարարություններ։
22 ր. Պատճառներ բերո՞ւմ ես։ Ելույթ և քննարկում՝ հիմնված «Ծառայության դպրոց» գրքի վրա (էջ 254, պարբերություն 1, 2)։ Երբ քարոզչական ծառայության ժամանակ, ինչպես նաև ժողովում ելույթ ունենալիս բացատրում ենք և ցույց տալիս, թե ինչպես կարելի է կիրառել սուրբգրային համարները, մեր ուսուցումն ավելի ազդեցիկ է լինում, եթե, պարզապես որևէ պնդում ներկայացնելու փոխարեն, մեր ասածի համար պատճառներ ենք բերում։ Օգտվելով ձեր տարածքի համար գործնական հրատարակություններից՝ ցույց տուր, թե ինչպես 1) առանձնացնել և բացատրել սուրբգրային համարի որոշ կարևոր արտահայտություններ, 2) բերել ապացույցներ համատեքստից կամ քննարկվող թեմայի հետ առնչվող ուրիշ սուրբգրային համարից, 3) օրինակի միջոցով ցույց տալ ասված խոսքերի տրամաբանական լինելը և 4) գործածել հարցեր օգնելու համար ունկնդիրներին խորհել նյութի շուրջ։ Շեշտիր, թե ինչ օգուտներ կստանանք՝ ողջամիտ մոտեցում դրսևորելով։
15 ր. Դեպքեր, որ տեղի են ունեցել ձեր տարածքում։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել մի քանի ոգևորիչ դեպքեր՝ կապված մարզային համաժողովին ներկա լինելու, ենթառահվիրայական ծառայության կամ էլ ամառվա ամիսների համար ծրագրված հոգևոր այլ գործունեությունների հետ։
Երգ 32 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։