Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Մայիսի 10–ով սկսվող շաբաթը
Երգ 193
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Եթե 4–րդ էջում տրված համապատասխան մատուցումը կիրառելի է ձեր ժողովի տարածքի համար, դրանից օգտվելով՝ ցույց տուր, թե ինչպես կարելի է առաջարկել մայիսի 15–ի «Դիտարանը»։ Կարելի է գործածել նաև ուրիշ մատուցումներ։ Ցույց տուր, թե ինչպես պատասխանել զրույցն ընդհատող հետևյալ առարկությանը՝ «ես իմ հավատքն ունեմ» (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 10, 11)։
15 ր. Թույլտվություն խնդրե՞լ ես գործատիրոջիցդ։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Այն ներկայացնում է երեցը՝ օգտվելով 2000 թ. հունվարի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում տեղ գտած «Դու էլ այնտեղ կլինե՞ս» վերնագրով հոդվածից (էջ 1)։ Ընդգրկիր նաև մտքեր «Ծառայության դպրոց» գրքից (էջ 67)։
20 ր. ««Լայնացէք»»։a Ընդգրկիր մտքեր «Երկրպագիր Աստծուն» գրքից (էջ 150, պարբերություն 14)։
Երգ 18 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 17–ով սկսվող շաբաթը
Երգ 188
10 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. «Ցույց տուր երախտագիտությունդ»։b Եթե ժամանակը ներում է, հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ տրված սուրբգրային համարների վերաբերյալ։ 3–րդ պարբերությունը քննարկելիս մեկ կամ երկու քարոզիչ, որ վերջերս ծառայել են որպես ենթառահվիրա, պատմում են, թե ինչ օրհնություններ են ստացել՝ ծառայության այդ ձևին մասնակցելով։
20 ր. Մենք հոգ ենք տանում միմյանց (Ա Կորնթ. 12։25, 26)։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Մեր ծառայությունը» գրքի՝ «Հոգատարություն միմյանց նկատմամբ» ենթավերնագրի վրա (էջ 156–158, ռուս.)։ Թեև մենք՝ Եհովայի ծառաներս, սփռված ենք ամբողջ աշխարհով մեկ, սակայն միավորված ժողովուրդ ենք։ Մենք բոլորս պետք է ամեն օր աղոթենք մեր եղբայրների համար։ Նաև պետք է պատրաստ լինենք նյութական օգնություն ցույց տալու մեր եղբայրներին, երբ հրատապ օգնության անհրաժեշտություն է առաջանում։ Կարդա և քննարկիր գլխավոր սուրբգրային համարները և պատմիր մեկ կամ երկու դեպք մեր հրատարակություններից։
Երգ 100 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 24–ով սկսվող շաբաթը
Երգ 128
12 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Ցույց տուր, թե ինչպես կարելի է առաջարկել հունիսի 1–ի «Դիտարանը»։ Մատուցումը փոխեք այնպես, որ այն հետաքրքրություն առաջացնի ձեր տարածքում գոյություն ունեցող որևէ կրոնական ուղղության հարող անհատի մեջ։
15 ր. «Երաժշտություն, որ թարմություն է պատճառում»։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Ընդգրկիր նաև մտքեր 2002 թ. «Տարեգրքից» (էջ 175, ռուս.) և «Դիտարանի» 1997 թ. փետրվարի 1–ի համարից (էջ 27, պարբերություն 1, 2, ռուս.)։
18 ր. Միշտ պատրաստ եղիր ոչ պաշտոնական վկայություն տալու։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2003 թ. հունիսի համարի վրա (էջ 3)։ Նախօրոք խնդրիր մի քանիսին, որ քննարկման ժամանակ պատմեն դեպքեր, երբ ոչ պաշտոնական վկայություն են տվել։ Հակիրճ ցուցադրվում է, թե «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» թերթիկը և «Բարի լուր բոլոր ազգերի համար» գրքույկը ինչպես կարելի է գործածել ոչ պաշտոնական վկայություն տալիս։
Երգ 211 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 31–ով սկսվող շաբաթը
Երգ 26
8 ր. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու մայիս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։
17 ր. Կյանքը պարգև է, որ հարկավոր է բարձր գնահատել։ Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Արթնացե՛ք» պարբերագրի 1995 թ. մարտի 8–ի համարի վրա (էջ 21, 22, ռուս.)։ Ընդգրկիր նաև մտքեր «Արթնացե՛ք»–ի 1996 թ. օգոստոսի 8–ի համարից (էջ 16, 17, ռուս.)։ Ինչպե՞ս կբացատրեիր արհեստական վիժման վերաբերյալ Եհովայի տեսակետը այնպիսի անհատի, որի կարծիքով՝ կինը իրավունք ունի սեփական մարմնին առնչվող հարցերում որոշումներ կայացնելու։ Պատմիր «Դիտարանի» 2000 թ. հունվարի 1–ի համարում գրված դեպքը (էջ 4, պարբերություն 4, 5)։
20 ր. «Մատուցումներ «Սովորիր Մեծ Ուսուցչից» գրքի համար»։ Հունիս ամսին տարածելու ենք այս գիրքը։ Ընդգծիր այն առանձնահատկությունները, որոնց մասին խոսվում է 7–րդ էջի 1–3 պարբերություններում։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչն է հատկապես իրենց դուր գալիս գրքում։ Քննարկիր տրված մատուցումները։ Շեշտիր, թե գիրքն առաջարկելիս ինչպես կարելի է ուշադրություն հրավիրել նկարների վրա։ Մի պատանի քարոզիչ ներկայացնում է առաջին մատուցումը, իսկ մի մեծահասակ քարոզիչ՝ մյուս երկուսից մեկը։ Եթե ձեր տարածքում ավելի արդյունավետ կլինի մեկ այլ մատուցում գործածելը, կարելի է այդ մասին խոսել, ապա ցուցադրել այն՝ նշված մատուցումներից մեկի փոխարեն։
Երգ 24 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 7–ով սկսվող շաբաթը
Երգ 136
10 ր. Տեղական հայտարարություններ։ Քննարկիր «Միջոց, որ կարող է օգնել մարդկանց» հոդվածի հիմնական մտքերը։ Նշիր լեզուներից մի քանիսի մասին, որոնցով խոսում են ձեր տարածքում։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. Ուսուցանելիս ազդեցիկ օրինակներ գործածիր։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Դիտարանի» 2002 թ. սեպտեմբերի 1–ի համարի վրա (էջ 22–24)։ Ի՞նչ չորս հանգամանքներ կան, որոնք բերված օրինակը ազդեցիկ են դարձնում։ Ինչո՞ւ է օգտակար պարզ օրինակներ գործածելը։ Որտեղի՞ց կարելի է լավ օրինակներ վերցնել։ Քննարկիր վերոհիշյալ պարբերագրի 23–րդ էջի շրջանակում տրված օրինակներից մի քանիսը և ցույց տուր, թե ինչպես կարելի է յուրաքանչյուր օրինակ ազդեցիկ դարձնել։
Երգ 133 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։