Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Մարտի 8–ով սկսվող շաբաթը
Երգ 9
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Հիշեցրու բոլորին, որ հաջորդ Ծառայողական հանդիպմանը իրենց հետ ունենան «Տեսեք «բարի երկիրը»» գրքույկը։ Օգտվելով 4–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ ցույց տուր, թե ինչպես կարելի է առաջարկել մարտի 15–ի «Դիտարանը»։
15 ր. Գործածենք թերթիկները՝ զրույց սկսելու համար։ Քննարկում ունկնդիրների հետ։ Հաճախ վկայություն տալու համար ամենադժվար բանը զրույցը սկսելն է։ Թերթիկների օգնությամբ կարելի է սկսել զրույցը տնից տուն ծառայության ժամանակ, գործարար տարածքներում կամ հասարակական վայրերում քարոզելիս։ Հակիրճ ներկայացրու երկու–երեք թերթիկներ, որոնք կարող են հետաքրքրել ձեր ժողովի տարածքում ապրող մարդկանց։ Ինչպիսի՞ մատուցում կարելի է օգտագործել թերթիկները առաջարկելիս։ Ինչպե՞ս կարելի է գործածել թերթիկներում պատկերված նկարները։ Ի՞նչ հարցեր կարելի է նրբանկատորեն առաջ քաշել։ Յուրաքանչյուր թերթիկից ներկայացրու մի պարբերություն, որից կարելի է օգտվել, եթե անհատը հետաքրքրություն ցույց տա։ Ցուցադրումով ներկայացվում է, թե ինչպես կարելի է սկսել զրույցը թերթիկի գործածությամբ։ Խնդրիր մի քարոզչի, որ հակիրճ քննարկի հետաքրքրություն ցույց տվող անհատի հետ թերթիկից մի պարբերություն, ապա ավարտի՝ առաջարկելով «Գիտություն» գիրքը։
20 ր. ««Սիրեցէք Տիրոջը, ով նորա ամեն սուրբեր»»։a 3–րդ պարբերությունը քննարկելիս խնդրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչպես են մարդկանց հրավիրել Հիշատակի երեկոյին։
Երգ 16 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 15–ով սկսվող շաբաթը
Երգ 26
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կրկնիր «Հիշեցումներ Հիշատակի երեկոյի համար» շրջանակի հիմնական մտքերը։ Հայտնիր, թե Հիշատակի երեկոյի շաբաթվա ընթացքում երբ է անցկացվելու «Դիտարանի» ուսումնասիրությունը։
15 ր. Հիշեցում Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շրջանում կազմակերպված հատուկ միջոցառումների մասին։ Քննարկում ունկնդիրների հետ, որն անցկացնում է ծառայողական վերակացուն։ Հիշատակիր այն հատուկ միջոցառումների մասին, որ կազմակերպվել են ժողովում։ Պատմիր մի քանի ոգևորիչ դեպքեր, որոնք տեղի են ունեցել այդ միջոցառումներն իրականացնելիս։ Խրախուսիր քարոզիչներին, որ հնարավորության դեպքում ապրիլ և մայիս ամիսներին ծառայեն որպես ենթառահվիրա։ Հակիրճ կրկնիր մի քանի մտքեր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի փետրվարի ներդիրից։
20 ր. Օգուտներ քաղենք «Տեսեք «բարի երկիրը»» գրքույկից։ Այս նոր գրքույկը կարող է Աստծո Խոսքի մեր ընթերցանությունն ու ուսումնասիրությունը ավելի իմաստալից դարձնել։ Գրքույկից օգտվելու բանալին գրքույկի վերջում տրված ցանկն է։ Կարդա Եսայիա 63։1–ը, որտեղ Եհովան նկարագրվում է որպես Բոսրայից եկող։ Հրավիրիր բոլորին իրենց գրքույկի ցանկում գտնել Բոսրայի համար տրված կոորդինատները։ Օգտվելով 34–րդ էջի շրջանակից՝ բացատրիր, թե ինչ է նշանակում «Բոսրա 11 Է11» նշումը, և այդ քարտեզի վրա գտիր Բոսրան և Եդովմը։ Ցանկից օգտվելով՝ գտիր Հիսուսի անցած ճանապարհը Երուսաղեմից դեպի Սյուքար (Յովհ. 4։3–5)։ Գտիր նաև Բեթհեզդա ավազանը (Յովհ. 5։1–3)։ Մեկ կամ երկու լրացուցիչ օրինակներ բեր Աստվածաշնչի շաբաթական ընթերցանությունից, որը ներկայացվում է Աստվածապետական ծառայության դպրոցում։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե որտեղ կարելի գտնել այդ տեղանքների անունները գրքույկում, և թե ինչ օգուտներ ենք քաղում մենք՝ քարտեզներից օգտվելով։ Հակիրճ ներկայացրու գրքույկում զետեղված քարտեզներից մի քանիսը՝ նշելով նրանցում ներկայացվող ժամանակաշրջանները։ Ամենաշատը 18, 19 էջերի քարտեզն է Աստվածաշնչի տեղանքների անուններ ընդգրկում։ Խրախուսիր բոլորին լավագույն կերպով օգտագործել «Տեսեք «բարի երկիրը»» գրքույկը։
Երգ 2 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 22–ով սկսվող շաբաթը
Երգ 21
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Խրախուսիր բոլորին հետևել Հիշատակի երեկոյի համար տրված Աստվածաշնչի ընթերցանության գրաֆիկին, որը ընդգրկում է մարտի 30–ից մինչև ապրիլի 4–ն ընկած ժամանակահատվածը։ Գրաֆիկը կգտնեք 2004 թ. «Գրությունները քննենք ամեն օր» գրքույկում և 2004 թ. «Օրացույցում»։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. «Հեծելազորի հարձակում, որի մեջ ներգրավված ես և դու»։b Եթե ժամանակը թույլ է տալիս, կարդա և քննարկիր տրված սուրբգրային համարները։
Երգ 11 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 29–ով սկսվող շաբաթը
Երգ 15
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին մարտ ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Հիշատակիր ապրիլին տարածելու համար նախատեսված գրականության մասին։ Օգտվելով 4–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ ցույց տուր, թե ինչպես կարելի է առաջարկել ապրիլի 1–ի «Դիտարանը»։
15 ր. «Նամակ Կառավարիչ մարմնի կողմից»։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Նշիր նամակի ուշագրավ մտքերը, համաշխարհային գործի հաշվետվության աչքառու թվերը, ինչպես նաև պատմիր հավատն ամրացնող մի քանի դեպք «Դիտարանի» 2004 թ. հունվարի 1–ի համարից։ Խրախուսիր բոլորին իրենց համար հասկանալի լեզվով կարդալ «Տարեգիրքը»։
20 ր. Ճշմարտությունը միավորում է ընտանիքներին։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Երբեմն հետաքրքրվող անհատները վարանում են Եհովային ծառայելու որոշում կայացնել ընտանիքի անդամների հակառակության պատճառով։ Պատմիր ներքոհիշյալ պարբերագրերում տեղ գտած դեպքերից մի քանիսը՝ «Դիտարան», 2002, 1 հունվարի, էջ 14, 15, «Դիտարան», 2000, 1 դեկտեմբերի, էջ 8, «Դիտարան», 1999, 1 սեպտեմբերի, էջ 32, «Դիտարան», 1999, 1 հունվարի, էջ 4, ռուս. և «Արթնացե՛ք», 1998, 22 փետրվարի, էջ 31, ռուս.։ Նշիր, որ հաճախ ընտանեկան կյանքը բարելավվում է, երբ նույնիսկ նրա մեկ անդամը ապրում է Աստվածաշնչի սկզբունքներով։
Երգ 29 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 5–ով սկսվող շաբաթը
10 ր. Տեղական հայտարարություններ։
20 ր. Մենք պետք է աչքի ընկնենք ֆիզիկական մաքրությամբ։ Ելույթ, որը հիմնված է «Դիտարանի» 2002 թ. հունիսի 1–ի համարի վրա, էջ 19–21։ Ելույթում ընդգրկվում է նաև ցուցադրում, որում մի երեց ցույց է տալիս ռահվիրային, թե «Աստված պահանջում է» գրքույկի 9–րդ դասի 5–րդ պարբերության օգնությամբ ինչպես կարելի է նրբանկատորեն օգնել Աստվածաշունչը ուսումնասիրող անհատին հասկանալ, որ կարևոր է տունը և բակը մաքուր վիճակում պահել։
15 ր. Պատմիր քաջալերական դեպքեր՝ կապված Հիշատակի երեկոյի, ինչպես նաև մարտ ամսին ծառայության ընդարձակման հետ։
Երգ 23 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։