Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Փետրվարի 9–ով սկսվող շաբաթը
Երգ 26
10 ր. Տեղական հայտարարություններ։ Օգտվելով 8–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ ցույց տուր, թե ինչպես կարելի է առաջարկել փետրվարի 15–ի «Դիտարանը»։ Մատուցման մեջ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է շարունակել զրույցը, երբ այն ընդհատվում է «ես իմ հավատքն ունեմ» խոսքերով (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 10, 11)։
10 ր. «Օգուտներ քաղենք «Մոտեցիր Եհովային» գրքի ուսումնասիրությունից»։ Ելույթ, որը ներկայացնում է Գրքի ուսումնասիրության վերակացուներից մեկը՝ հիմնվելով հոդվածի վրա։ Երկրորդ պարբերության քննարկման ժամանակ ուշադրություն հրավիրիր ուսումնասիրության ծրագրի վրա, իսկ երրորդի ժամանակ կարդա և քննարկիր գրքից 25–րդ էջի 23–րդ պարբերությունը։
25 ր. «Շարունակիր պատմել Եհովայի հրաշալի գործերի մասին»։a (Պարբերություններ 1–10) Անցկացնում է ծառայողական վերակացուն։ Օգտվիր տրված հարցերից։ Խանդավառություն առաջացրու քարոզիչների մեջ Հիշատակի երեկոյին հաջորդող և նախորդող շրջանում ծառայությունն ընդարձակելու հանդեպ։
Երգ 18 և եզրափակիչ աղոթք։
Փետրվարի 16–ով սկսվող շաբաթը
Երգ 11
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
15 ր. «Գործ, որի թիկունքում Աստված է կանգնած»։b Ընդգրկիր մեկնաբանություններ «Դիտարանի» 1994 թ. նոյեմբերի 1–ի համարից, էջ 22, 23, պարբ. 9–12, արևմըտ.։
20 ր. «Շարունակիր պատմել Եհովայի հրաշալի գործերի մասին»։c (Պարբերություններ 11–17) Օգտվիր տրված հարցերից։ Ընդգրկիր մի կարճ ցուցադրում, որում ներկայացվում է, թե ինչպես է քարոզիչը վերայցելության ժամանակ անհատին հրավիրում Հիշատակի երեկոյին։
Երգ 22 և եզրափակիչ աղոթք։
Փետրվարի 23–ով սկսվող շաբաթը
Երգ 20
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Օգտվելով 8–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել մարտի 1–ի «Դիտարանը»։ Վերջում մտածելու տեղիք տվող հարց է բարձրացվում, որին կարելի է պատասխանել հաջորդ այցելության ժամանակ՝ «Աստված պահանջում է» գրքույկի օգնությամբ։
15 ր. «Կանոնավորապես հանդիպումներին հաճախելը՝ առաջնահերթություն»։d Նախապես խնդրիր մեկ կամ երկու քարոզչի պատմել, թե ինչ քայլեր են ձեռնարկել ժողովի յուրաքանչյուր հանդիպմանը ներկա գտնվելու համար։
20 ր. Գովաբանիր Եհովային «ժողովին մէջ»։ Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Դիտարանի» 2003 թ. սեպտեմբերի 1–ի համարի վրա, էջ 19–22։ 1) Ինչպե՞ս է Սաղմոս 22։22, 25–ը ընդգծում հանդիպումներին մեկնաբանություններ տալու պատճառը։ 2) Ինչո՞ւ է աղոթելը օգտակար։ 3) Ինչո՞ւ է հարկավոր նախապատրաստվել։ 4) Ի՞նչ նպատակ պետք է ունենանք բոլորս ժողովի հանդիպումներին ներկա գտնվելիս։ 5) Առաջին շարքերում նստելն ինչո՞ւ է օգտակար։ 6) Ինչո՞ւ է կարևոր լսել մյուսների մեկնաբանությունները։ 7) Ինչպե՞ս կարող ենք մեր բառերով մեկնաբանություններ տալ։ 8) Ինչպե՞ս կարող ենք մեր մեկնաբանություններով ոգևորել ուրիշներին։ 9) Ի՞նչ պատասխանատվություն է դրված քննարկումն անցկացնողի վրա։
Երգ 15 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 1–ով սկսվող շաբաթը
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին փետրվար ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Հիշատակիր մարտին տարածելու համար նախատեսված գրականության մասին և հակիրճ կրկնիր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2002–ի հունվարի ներդիրում տրված մատուցումներից մեկը։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. «Մենք կարո՛ղ ենք անել այն, ինչ Եհովան պահանջում է մեզանից»։e Օգտվիր տրված հարցերից։ Եթե ժամանակը ներում է, ուշադրություն հրավիրիր տրված սուրբգրային համարների վրա։
Երգ 28 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
d Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
e Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։