Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Նոյեմբերի 10–ով սկսվող շաբաթը
Երգ 26
10 ր. Տեղական հայտարարություններ և ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Իրականությանը մոտ ցուցադրումով պետք է ներկայացնել, թե ինչպես կարելի է օգտվել 4–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ նոյեմբերի 15–ի «Դիտարանը» ձեր տարածքում առաջարկելու համար։ Ցուցադրման մեջ քարոզիչը բացատրում է, թե ինչպես է ֆինանսավորվում մեր համաշխարհային գործը (տե՛ս «Դիտարանի» 2–րդ էջը)։
15 ր. ««Պատրաստ կացէք»»։a Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ի՞նչ են անում, որպեսզի իրերի ներկա համակարգում գոյություն ունեցող անհանգստություններն ու ուշադրությունը շեղող բաները չխլեն իրենց ժամանակը, որ ավելի օգտակար է օգտագործել հոգևոր նպատակների համար։
20 ր. Ինչպե՞ս ես ընկերներ ընտրում։ Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Երկրպագիր Աստծուն» գրքի վրա, էջ 47–49։ Օգտվելով 13–րդ պարբերության մեջ տրված հարցերից ու բերված համարներից՝ հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ Աստվածաշնչի այն սկզբունքների մասին, որոնցով պետք է առաջնորդվենք ընկերներ ընտրելիս։
Երգ 15 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 17–ով սկսվող շաբաթը
12 ր. Տեղական հայտարարություններ։ Հարցազրույց անցկացրու մեկ կամ երկու քարոզիչների հետ, որոնք կարող են պատմել հետաքրքիր դեպքեր իրենց ծառայությունից, երբ տարածել են ընթացիկ հրատարակությունները։ Ոմանք թերևս Աստվածաշնչի ուսումնասիրություններ են սկսել։
15 ր. Զարգացրեք առատաձեռնության ոգի։ Երեցի ելույթը՝ հիմնված «Դիտարանի» 2003 թ. նոյեմբերի 1–ի համարի վրա, էջ 26–29։
18 ր. «Գովասանքը թարմություն է պատճառում»։b Ընդգրկիր մեկնաբանություններ «Ընտանեկան Ուրախութիւն» գրքից, էջ 49, 50, պարբերություն 21։ Հրավիրիր մի քանիսին հակիրճ մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչպես են իրենց ոգևորել ուրիշների կողմից ուղղված գովասանքի խոսքերը։
Երգ 23 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 24–ով սկսվող շաբաթը
Երգ 12
12 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Ցուցադրումով ներկայացվում է, թե ինչպես կարելի է օգտվել 4–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ դեկտեմբերի 1–ի «Դիտարանը» առաջարկելու համար։ Կարելի է գործածել մատուցման մեջ տրված սուրբգրային համարից տարբեր համար։ Ցուցադրման մեջ ներկայացվում է, թե ինչպես կարելի է պարբերագիրն առաջարկել հասարակական տրանսպորտում կամ տարածքի ինչ–որ ուրիշ տեղում։
10 ր. «Հարցերի արկղ»։ Երեցի ելույթը։
23 ր. «Մտերմություն զարգացնենք Եհովայի հետ»։c Օգտվիր տրված հարցերից։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչպես կարելի է կիրառել տրված սուրբգրային համարները։ Նախօրոք մեկ կամ երկու քարոզչի խնդրիր, որ պատմեն, թե ինչն է օգնել իրենց բարելավելու Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունը։
Երգ 21 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 1–ով սկսվող շաբաթը
Երգ 22
10 ր. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու նոյեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Հիշատակիր դեկտեմբերին տարածելու համար նախատեսված գրականության մասին։ Հակիրճ ներկայացրու որևէ մատուցում (տե՛ս 1996 թ. դեկտեմբերի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը, էջ 8, արևմտ.)։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. Լավ պատրաստված՝ ուրիշներին ուսուցանելու։ Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Դիտարանի» 2000 թ. հունիսի 1–ի համարի վրա, էջ 25, 26, պարբերություն 9–13։ Արդյունավետ կերպով ուսուցանելը մեր ծառայության գլխավոր նպատակն է։ Որպեսզի հեզ անհատներին օգնելու հարցում հաջողության հասնենք, մենք պետք է կարող լինենք Թագավորության պատգամն այնպես մատուցել, որ այն հարկ եղած տեղեկությունը հաղորդի նրանց, ինչպես նաև գործերի մղի։ Քննարկիր հետևյալ հարցերը. 1) Ի՞նչ տարբերություն կա քարոզելու և ուսուցանելու միջև։ 2) Ինչո՞ւ են ոմանք վարանում փորձել Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել։ 3) Ինչպե՞ս կարող ենք կատարելագործել ուսուցանելու մեր կարողությունը։ 4) Ինչպե՞ս կարող ենք համոզվել, որ այն անհատը, որի հետ ուսումնասիրում ենք Աստվածաշունչը, ըմբռնում է սովորածը։ 5) Նրանց, ում հետ ուսումնասիրում ենք Աստվածաշունչը, պետք է օգնենք, որ ի՞նչ նպատակ հետապնդեն։
Երգ 25 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։