Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Սեպտեմբերի 8–ով սկսվող շաբաթը
Երգ 15
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Խրախուսիր բոլորին հաջորդ շաբաթվա Ծառայողական հանդիպմանը պատրաստվելիս վերանայել նախորդ ծառայողական տարվա շրջանային համաժողովին արված գրառումները։ Օգտվելով 4–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ պետք է ներկայացնել իրականությանը մոտ մի ցուցադրում, որը ցույց կտա, թե ինչպես կարելի է առաջարկել սեպտեմբերի 15–ի «Դիտարանը»։ Ցուցադրման մեջ ներկայացվում է, թե ինչպես է աշակերտը կամ ծնողը վկայություն տալիս ուսուցչին։
10 ր. Մասնաճյուղի նամակը։ Քննարկում երկար տարիներ ծառայող քարոզչի (ցանկալի է, որ երեց լինի) և ավելի երիտասարդ քարոզչի միջև։ Երիտասարդ քարոզիչը հարցնում է, թե արդյոք փորձառու քարոզիչը տեսե՞լ է մասնաճյուղի նամակը, որ տպագրված է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի առաջին էջի շրջանակում։ Փորձառու քարոզիչը բացատրում է, որ մասնաճյուղի նամակը «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի մի բաժինն է եղել 1960–ականների և 1970–ականների ընթացքում։ Ապա նրանք քննարկում են թերթիկի առաջին էջում տեղ գտած նամակը՝ նշելով գլխավոր մտքերը։
25 ր. «Երիտասարդնե՛ր, ապագայի լավ հիմք դրեք»։a Անցկացնում է երեցը՝ օգտվելով տրված հարցերից։ 5–րդ պարբերությունը քննարկելիս հատուկ շեշտ դիր լիաժամ ծառայության բերած ուրախության ու օրհնությունների վրա։
Երգ 27 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 15–ով սկսվող շաբաթը
Երգ 17
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
10 ր. ««Երկրպագիր Աստծուն» գրքի ուսումնասիրությունը»։ Գրքի ուսումնասիրության վերակացուներից մեկի ելույթը։ Ուշադրություն հրավիրիր ուսումնասիրության ծրագրի վրա։ Չորրորդ պարբերությունը քննարկելիս ընդգրկիր մեկնաբանություններ «Ծառայության դպրոց» գրքից, էջ 28, պարբերություն 1 և էջ 70։
25 ր. «Ապավինիր Եհովային և բարին գործիր» (Սաղ. 37։3)։ Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված ներքոհիշյալ հարցերի վրա, որոնք ընդգծում են անցած ծառայողական տարվա շրջանային համաժողովի ծրագրի հիմնական մտքերը։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչպես է իրենց հաջողվել անձամբ կամ ընտանիքով կիրառել դրանք։ Քննարկիր ծրագրի հետևյալ բաժինները. 1) «Ապավինենք Եհովային մեր գործերով»։ Ինչո՞ւ է կարևոր կյանքի բոլոր ասպարեզներում Եհովային վստահելը։ Ինչպե՞ս կարող է օգնել մեզ ««Դիտարանի» հրատարակությունների ցանկը»։ 2) «Մերժիր կյանքի ունայնությունները» (Ժող. 2։4–8, 11)։ Ո՞ր ունայն գործերից պետք է պաշտպանվենք, և ինչպե՞ս կարելի է անել դա։ 3) «Հեռու եղիր չարից, բարին գործիր»։ Ինչո՞ւ է կարևոր ամուր կառչել Եհովայի չափանիշներին (Ես. 5։20)։ Ի՞նչ բարի գործերով պետք է զբաղված լինենք։ 4) «Ամրացնենք Եհովայի հանդեպ մեր վստահությունը»։ Ի՞նչը կօգնի մեզ անսասան մնալ փորձությունների ու գայթակղությունների հանդիպելիս։ Ինչո՞ւ գուցե անհրաժեշտ լինի որոշ հարցեր թողնել Եհովային։ 5) «Արժանի կլինե՞ս ապրել Աստծո Թագավորության ներքո» (Կող. 1։10)։ Աստվածաշնչի ո՞ր օրինակներն են մղում մեզ շարունակել ընթանալ, ինչպես արժանի է Եհովային։ 6) «Վստահիր Եհովայի խոստումներին»։ Այդպես վարվելը ինչպե՞ս կանդրադառնա մեր կյանքի վրա։
Երգ 11 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 22–ով սկսվող շաբաթը
10 ր. Տեղական հայտարարություններ։ Օգտվելով 4–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ պետք է ներկայացնել մի ցուցադրում, որը ցույց կտա, թե ինչպես կարելի է առաջարկել հոկտեմբերի 1–ի «Դիտարանը»։ Ցույց է տրվում, թե ինչպես են երեցն ու ֆիզիկապես տկար քարոզիչը հեռախոսով վկայություն տալիս։
15 ր. Ի՞նչ կարող ենք ասել նախորդ տարվա մեր գործունեության մասին։ Ծառայողական վերակացուն ներկայացնում է 2003 թ. ծառայողական տարվա ժողովի հաշվետվության աչքի ընկնող թվերը։ Գովասանքի խոսքեր ասա ժողովին կատարված լավ աշխատանքի համար։ Ընդգրկիր համապատասխան մտքեր շրջանային վերակացուի վերջին հաշվետվությունից։ Հիշատակիր մեկ կամ երկու հասանելի նպատակներ գալիք տարվա համար։
20 ր. Բոլո՞ր կրոններն են ընդունելի Աստծուն։ Ունկնդիրների հետ քննարկում՝ հիմնված «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկի վրա, դաս 13։ Ցույց տուր, թե ինչպես կարելի է նրբանկատորեն տրամաբանել ինչ–որ մեկի հետ այս հարցի շուրջ (տե՛ս «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գիրքը, էջ 198, պարբ. 5–ից մինչև էջ 199, պարբ. 4)։ Ընդգծիր այն մի քանի կերպերը, որոնցով կարելի է ճանաչել ճշմարիտ կրոնը։ Մեր ծառայությունն օգնում է մարդկանց ընտրել երկրպագության այն ձևը, որն ընդունելի է Աստծուն (Կող. 1։9, 10)։
Երգ 18 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 29–ով սկսվող շաբաթը
Երգ 20
10 ր. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու սեպտեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Նշիր հոկտեմբեր ամսին տարածելու համար նախատեսված գրականության մասին։ Կարճ ցուցադրումով ներկայացվում է, թե ինչպես կարելի է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել «Աստված պահանջում է» գրքույկով։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. «Խոնարհությունը հագեք»։b Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչպես պետք է կիրառել հոդվածում տրված սուրբգրային համարները։
Երգ 28 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 6–ով սկսվող շաբաթը
Երգ 25
10 ր. Տեղական հայտարարություններ։ Այս ամիս մենք հատուկ ջանքեր ենք գործադրում Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու համար։ Հակիրճ կրկնիր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2002 թ. մայիսի համարում տեղ գտած նյութը (էջ 1, պարբ. 1)։
15 ր. «Համոզվիր, որ առաջնահերթությունը տալիս ես կարևորին»։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ, որը հիմնված է «Դիտարանի» 1998–ի սեպտեմբերի 1–ի համարում տեղ գտած հոդվածի վրա (էջ 29–31)։ Հիշատակիր հաջորդ մի քանի ամիսներին պլանավորված աստվածապետական կարևոր իրադարձությունների մասին և խրախուսիր բոլորին իրենց օրացույցներում նշել այդ ամսաթվերը։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել, թե ինչ են անում, որպեսզի հոգևոր միջոցառումները բաց չթողնեն։
20 ր. Դիմադրենք հասակակիցների ճնշմանը։ Հարցազրույց երեցի կամ ծառայող օգնականի հետ, որը մեծացել է քրիստոնեական ընտանիքում։ Ընտրիր մտքեր «Դիտարանի» 2003 թ. փետրվարի 15–ի համարից։ Ինչպիսի՞ ճնշման ենթարկվեց եղբայրը դպրոցում (էջ 24, պարբ. 3; էջ 25, պարբ. 4, 5)։ Ուրիշների վատ ազդեցությանը բախվե՞ց նա (էջ 26, պարբ. 4–6)։ Այժմ, երբ նա արդեն չափահաս է, դեռ բախվո՞ւմ է հասակակիցների ճնշմանը։ Ի՞նչն օգնեց նրան դիմադրել ճնշմանը։ Կարճ եզրափակիչ ելույթով՝ հիմնված «Դիտարանի» 1999–ի օգոստոսի 1–ի համարի վրա (էջ 24, 25, ռուս.), ընդգծիր առողջ ընկերակցություն ունենալու օգուտները։
Երգ 29 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։