Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը բանավոր կերպով քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2003 թ. օգոստոսի 25–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է հուլիսի 7–ից մինչև օգոստոսի 25–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում տեղ գտած առաջադրանքները։
Դասեր
1. Ի՞նչ օգուտներ է բերում քարոզչական ծառայության ժամանակ տեսողական կապ հաստատելը։ [2, be, էջ 125, պարբ. 1, 2; էջ 125, շրջանակ] Ջերմ և հարգալից հայացք ունենալը շատ բան է ասում զրուցակցիդ քո ինչպիսի անհատ լինելու մասին և օգնում է նրան ավելի տրամադրված լինել քեզ լսելու։ Պատշաճ տեսողական կապ հաստատելով՝ դու կկարողանաս կողմնորոշվել, թե ինչպես վարվել տարբեր իրավիճակներում։
2. Եթե ծառայությունից առաջ ներքին լարվածություն ես զգում, ի՞նչը կարող է օգնել քեզ։ [4, be, էջ 128, պարբ. 4, 5] Լավ նախապատրաստվելու և ջերմեռանդորեն Եհովային աղոթելու հետ մեկտեղ՝ խորհիր, թե ինչպիսի ողորմածություն է ցույց տալիս Եհովան, որ հրավիրում է մարդկանց դրախտային պայմաններում վայելելու հավիտենական կյանքը. սովորիր մտածել մարդկանց կարիքների մասին։ Լավ է նաև հիշել, որ մարդիկ ազատ կամքի տեր են, ուստիև կարող են թե՛ լսել և թե՛ մերժել քո հաղորդած լուրը։ Մեր պարտականությունը ընդամենը քարոզելն է (Մատթ. 24։14; Գործք 4։29)։
3. Ի՞նչը կօգնի քեզ բնական և խոսակցական ոճով ելույթ ներկայացնել բեմից։ [5, be, էջ 129, պարբ. 2; էջ 129, շրջանակ] Հատուկ ուշադրություն դարձնելով ելույթի մտքերին և ոչ թե բառերի ճշգրիտ շարադրանքին՝ բնական, խոսակցական ոճով ելույթ կներկայացնես։ Ելույթը կարող է կոպիտ ու պաշտոնական երանգ ստանալ, եթե փորձում ես անգիր անել այն կամ մանրակրկիտ գրառումներ կատարել։
4. Ի՞նչ ազդեցություն պետք է թողեն մեր արտաքին տեսքի վրա Ղեւտացոց 16։4, 24, 26, 28, Յովհաննէս 13։10 և Յայտնութիւն 19։8 համարներում ամփոփված սկզբունքները, և ինչո՞ւ է դա կարևոր։ [7, be, էջ 131, պարբ. 3; էջ 131, շրջանակ] Աստվածաշունչը կոչ է անում մաքուր պահել և՛ մարմինը, և՛ հագուստը, հատկապես երբ գնում ենք երկրպագության վայր կամ ծառայության։ Մեր արտաքին տեսքը կարող է ազդել այն բանի վրա, թե ուրիշներն ինչպես կնայեն մեր քրիստոնեական համոզմունքներին և թե ինչ կմտածեն մեր ապրելակերպի մասին։
5. Նկարագրիր այն մարդուն, որը համեստ է և ողջամիտ (Ա Տիմոթ. 2։9, 10)։ [8, be, էջ 132, պարբ. 1] Համեստ անձնավորությունը չի ցանկանա տհաճություն պատճառել շրջապատին և ավելորդ ուշադրություն գրավել։ Ողջամիտ անձնավորությունը մտածված է գործում։ Նա հարգում է Աստծո չափանիշները և պատրաստ է իր կյանքում հետևել Աստվածաշնչի տված առաջնորդությանը։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Թեև քրիստոնյաները պետք է համբերատար լինեն միմյանց նկատմամբ, ի՞նչը նրանք չեն հանդուրժում (Կող. 3։13)։ [3, w01 15.07, էջ 22, պարբ. 7, 8] Քրիստոնյաները ոչ մի կերպ հավանություն չեն տալիս մեղք գործելուն, ոչ էլ աչք են փակում սխալների հանդեպ (Գաղ. 6։1)։
7. Ճի՞շտ է, թե՞ սխալ։ Դասական թվականը ամբողջ թիվ է։ Բացատրիր։ [4, bsi, դաս 2–րդ, պարբ. 24, 25] Սխալ է։ Դասական թվականը ցույց է տալիս հերթականության կարգ, ինչպես՝ առաջին, երկրորդ, երրորդ, բայց ամբողջ թիվ չէ։ Օրինակ՝ 21–րդ դարի մասին խոսելիս անհատն ի նկատի չունի, որ 21 լրիվ դարեր են անցել։ Հակառակ դասական թվականների՝ քանակական թվականները ամբողջ կամ լրիվ թվեր են։
8. Ո՞րն է Աստծո Խոսքը կարդալու ամենամաքուր մղումը, և ինչո՞ւ է կարևոր նման մղում ունենալը։ [5, be, էջ 24, պարբ. 1] Աստծո Խոսքը կարդալիս ամենամաքուր մղումը, որ կարող ենք ունենալ, սերն է Եհովայի հանդեպ։ Եհովային «բոլոր մտքով» սիրելով՝ մենք կարող ենք լիարժեք կերպով գործածել մեր մտային կարողությունները, որպեսզի աճենք Աստծո գիտության մեջ (Մատթ. 22։37)։
9. Ինչպե՞ս է իմաստուն անհատը «գանձում.... գիտութիւնը» (Առակ. 10։14)։ [6, w01 15.07, էջ 27, պարբ. 4, 5] Նա իր միտքը պետք է լցնի Աստծո կենարար գիտությամբ, որն արձանագրված է Աստծո Խոսքում (Բ Տիմոթ. 3։16, 17)։ Նաև սովորածի շուրջ խորհելը սովորություն դարձնելու շնորհիվ Գրություններում պարունակված գիտությունը պետք է հասնի նրա սրտին։
10. Ինչո՞ւ են Հոբի լավ սովորությունները արժանի ուշադրության (Յոբ 1։1, 8; 2։3)։ [7, w01 01.08, էջ 20, պարբ. 4] Հոբի լավ սովորությունները նպաստեցին նրա «կատարեալ եւ ուղիղ» մարդ լինելուն։ Նա, սովորության համաձայն, գործում էր որպես ընտանիքի քահանա իր երեխաների համար զոհեր մատուցելու հարցում (Յոբ 1։5)։ Հոբի ընտանիքում, անկասկած, Եհովայի երկրպագության հետ կապված լավ սովորություններ կային։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Ինչպե՞ս կառավարիչ մարմնի անդամները կարողացան «միաբան» որոշում կայացնել, որ պետք չէր, որ ոչ հրեա հավատակիցները թլփատվեին փրկվելու համար (Գործք 15։25)։ Նախ՝ Պետրոսն ասաց, որ Աստված իրենց անթլփատ հավատակիցներին սուրբ ոգի էր տվել, և մատնացույց արեց այն բանին, որ Կոռնելիոսն ու իր ընտանիքը փոխեցին իրենց հավատը (Գործք 15։7–9)։ Ապա՝ Պողոսն ու Բառնաբասը պատմեցին իրենց ծառայության ժամանակ տեղի ունեցած դեպքերի մասին, երբ տարբեր ազգերի մարդիկ հավատացյալ էին դարձել (Գործք 15։12)։ Եվ վերջում՝ Հակոբոսը ուշադրությունը հրավիրեց Ամովս 9։11, 12 համարների վրա (Գործք 15։13, 16)։ Այսպիսով՝ եղած փաստերը և ներշնչված Գրությունները ցույց տվեցին բոլորին, թե որն էր ճիշտ որոշումը։ [1, w90-U 15.06, էջ 13, պարբ. 14–15]
12. Ինչպե՞ս կարող էր կառավարիչ մարմինը խնդրել Պողոսին Մովսիսական օրենքի որոշակի պահանջներ կատարել, երբ Եհովան Օրենքը չեղյալ էր համարել (Գործք 21։20–26)։ [2, it-1-E, էջ 481, պարբ. 3; it-2-E, էջ 1163, պարբ. 6–ից մինչև էջ 1164, պարբ. 1] Մովսիսական օրենքը Հրեաստանում գործող օրենքն էր։ Երբ Օրենքի հետ կապ ունեցող ընդունված որոշակի սովորություններ չէին ոտնահարում քրիստոնեական սկզբունքները կամ շեղում քրիստոնեական ուսմունքներից, վաղեմի քրիստոնյաները հակասական ոչ մի բան չէին տեսնում դրանց մեջ և հետևում էին հրեաների սովորություններին, որպեսզի անհարկի վիրավորանք չպատճառեին մյուսներին։
13. Պողոս առաքյալի դեմ ուղղված ո՞ր սուտ մեղադրանքներն են հիշեցնում մեզ վերջին ժամանակներում Եհովայի վկաների դեմ ուղղված խոսքերը (Գործք 24։5, 6)։ [3, w01 15.12, էջ 22, պարբ. 7–ից մինչև էջ 23, պարբ. 2] Պողոսի հակառակորդները մեղադրում էին նրան պառակտիչ գործունեություններ ծավալելու մեջ, որոնք իբրև հասարակ ժողովրդի մեջ քաղաքացիական խռովություն էր առաջ բերում։ Նրանք նաև պնդում էին, թե նա տարօրինակ աղանդի առաջնորդ էր, քանի որ քրիստոնեությունը տարբերվում էր ավանդական հրեական հավատալիքներից։ Բացի այդ, նրանք Պողոսին մեղադրում էին տաճարի տարածքով անցնելու օրենքները խախտելու մեջ։
14. Ինչպե՞ս է Պողոսը Թագավորության քարոզչի լավ օրինակ թողել, նույնիսկ երկու տարի շարունակ տնային կալանքի տակ եղած ժամանակ (Գործք 28։30, 31)։ Չնայած որ Պողոսը սահմանափակումների մեջ էր, սակայն նա իր հանգամանքների ներածին չափով քարոզում և սովորեցնում էր «ամեն համարձակութեամբ»։ Բանտից նա ներշնչյալ նամակներ գրեց եփեսացիներին, փիլիպպեցիներին, կողոսացիներին, հրեա քրիստոնյաներին, ինչպես նաև Փիլիմոնին։ [4, w90-R 15.06, էջ 31, պարբ. 20; Rbi8-E, 13–րդ էջի աղյուսակը]
15. Ի՞նչ իմաստով են «բարձր իշխանութիւններ[ը]» «Աստուածանից.... կարգուած» և ի՞նչ ազդեցություն պետք է դա թողնի քրիստոնյաների վրա (Հռովմ. 13։1, 2)։ [8, w00 01.08, էջ 4, պարբ. 5] Պետական կառավարությունների գոյությունը ժամանակավորապես թույլ է տրվել, և դրանք հարաբերական դիրք են զբաղեցնում Աստծո նպատակների մեջ։ Քրիստոնյաները պատրաստակամորեն հնազանդվում են իշխանություններին այնքան ժամանակ, քանի դեռ նրանց հաստատած օրենքները չեն հակասում Աստծո կամքին։