Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Օգոստոսի 11–ով սկսվող շաբաթը
Երգ 9
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 8–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ պետք է ներկայացնել մի ցուցադրում, որը ցույց կտա, թե ինչպես կարելի է առաջարկել օգոստոսի 15–ի «Դիտարանը»։ Ցուցադրման մեջ ներկայացվում է, թե ինչպես կարելի է շարունակել զրույցը, երբ լսում ենք խոսակցությունն ընդհատող արտահայտություն՝ ես զբաղված եմ (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 11, 12)։
15 ր. «Ընդօրինակենք Եհովայի բարությունը»։a Հրավիրիր ունկնդիրներին հակիրճ պատմել դեպքեր, թե ինչպես են բարի գործերը վկայություն տալու դուռ բացել։ Գովասանքի խոսքեր ասա ժողովին՝ հավատակիցներին օգնելու նպատակով գործադրված ջանքերի համար։
20 ր. «Ռահվիրայական ծառայությունից ստացած օրհնությունները»։b Օգտվիր տրված հարցերից։ Հրավիրիր մեկ կամ երկու ռահվիրայի պատմել իրենց ծառայությունից ստացած օրհնությունների մասին։ Նշիր, որ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են ռահվիրայական ծառայությամբ, կարող են դիմումի բլանկ վերցնել քարտուղարից։
Երգ 22 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 18–ով սկսվող շաբաթը
Երգ 18
12 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Քննարկիր «Մեկօրյա հատուկ համաժողովի ծրագիրը» հոդվածը։ Հայտարարիր մեկօրյա հատուկ համաժողովի օրը և խրախուսիր բոլորին ներկա գտնվել։ Եթե համաժողովն անցկացվելու է գալիք երկու ամիսների ընթացքում, նշիր, որ մկրտվել ցանկացողները պետք է այդ մասին տեղյակ պահեն նախագահող վերակացուին։
15 ր. «Գործ, որ թարմություն է պատճառում»։c Նախօրոք խնդրիր մեկ կամ երկու հոգու մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչպես է քրիստոնեական ծառայությունը թարմություն պատճառում իրենց։
18 ր. «Մեր երկրպագության վայրը լավ վիճակում պահենք»։d (Պարբերություն 1–5)։ Օգտվիր տրված հարցերից։ 3–րդ և 4–րդ պարբերությունները քննարկելիս հիշատակիր ձեր ժողովում ձեռնարկված միջոցների մասին, որոնք վերաբերում են Թագավորության սրահը մաքրելուն։ Խոսիր այն բոլոր հարցերի մասին, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել։ Գովասանքի խոսքեր ուղղիր ժողովին՝ ճշմարիտ երկրպագության վայրը պատշաճ վիճակում պահելու նպատակով գործադրած ջանքերի համար։
Երգ 20 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 25–ով սկսվող շաբաթը
Երգ 28
10 ր. Տեղական հայտարարություններ։ Օգտվելով 8–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ պետք է ներկայացնել մի ցուցադրում, որը ցույց կտա, թե ինչպես կարելի է առաջարկել սեպտեմբերի 1–ի «Դիտարանը»։ Ցույց է տրվում, թե ինչպես է ծնողը իր տղայի կամ աղջկա հետ պատրաստվում պարբերագրերով ծառայությանը։ Նրանք հակիրճ կրկնում են յուրաքանչյուր մատուցումը, ապա ցուցադրում։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. Համարձակություն ձեռք բերենք քարոզելու (Ա Թեսաղ. 2։2)։ Ելույթ՝ ունկնդիրների հետ քննարկումով։ Բացատրիր, թե ինչու են շատերը վախենում Թագավորության պատգամի մասին մարդկանց քարոզել։ Սա կարող է վերաբերել նույնիսկ նրանց, ովքեր երկար տարիներ ակտիվորեն ծառայում են։ Պատմիր մի քանի դեպքեր «Դիտարանի» հետևյալ համարներից՝ 1999 թ. դեկտեմբերի 1, էջ 25, արևմտ., 1999 թ. դեկտեմբերի 15, էջ 25, արևմտ. և 1996 թ. ապրիլի 1, էջ 31, արևմտ.։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ, թե ինչպես են համարձակություն ձեռք բերել բարի լուրը քարոզելու, երբ վախը համակել է նրանց։ Հիմնվելով «Դիտարանի» 2000 թ. հունվարի 1–ի համարի վրա (էջ 15, 16)՝ ելույթդ ավարտիր՝ խրախուսելով քարոզիչներին շարունակ Եհովայից ուժ խնդրել։
Երգ 11 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 1–ով սկսվող շաբաթը
Երգ 23
10 ր. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու օգոստոս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Նշիր սեպտեմբեր ամսին տարածելու համար նախատեսված գրականության մասին։ Նախօրոք մեկ կամ երկու քարոզչի խնդրիր, որ ոգևորիչ դեպքեր պատմեն, որոնք տեղի են ունեցել ամառվա ամիսներին՝ մարզային համաժողովի օրերին, արձակուրդի ժամանակ կամ այլ առիթներով ոչ պաշտոնական վկայություն տալիս։
15 ր. Վերայցելելու խոստումդ պահո՞ւմ ես։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Դիտարանի» 1999–ի սեպտեմբերի 15–ի համարի վրա (էջ 10, 11, արևմտ.)՝ «Մեր Խոստումները Յարգելու Ուրիշ Կերպեր» ենթավերնագրի տակ։ Երբ ծառայության ժամանակ հանդիպում ենք հետաքրքրություն ցույց տվող անհատների, սովորաբար միջոցներ ենք ձեռք առնում զրույցը մեկ ուրիշ անգամ շարունակելու համար։ Արդյոք մեր խոստմանը հավատարիմ մնալով՝ կրկին այցելո՞ւմ ենք անհատին։ Խոսիր սուրբգրային սկզբունքների մասին, որոնք պետք է մղեն մեզ պահելու մեր խոստումը։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել դեպքեր, որոնք ցույց են տալիս, թե ինչ օրհնություններ են ստացել, երբ վերայցելել են մարդկանց՝ առանց հետաձգելու։
20 ր. «Մեր երկրպագության վայրը լավ վիճակում պահենք»։e (Պարբերություն 6–12)։ Օգտվիր տրված հարցերից։ Շեշտիր Թագավորության սրահը պատշաճ վիճակում պահելու կարևորության մասին և ուշադրություն հրավիրիր 5–րդ էջում տրված շրջանակի վրա։ Ելույթում ընդգրկիր հակիրճ տեղեկություններ ձեր Թագավորության սրահի վիճակի վերաբերյալ և հիշատակիր այն պլանների մասին, որ ծրագրված են ձեր Սրահը վերանորոգելու կամ բարելավելու համար։
Երգ 17 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
d Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
e Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։