Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հուլիսի 14–ով սկսվող շաբաթը
Երգ 20
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 4–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ պետք է ներկայացնել իրականությանը համապատասխանող մի ցուցադրում, որը ցույց կտա, թե ինչպես կարելի է առաջարկել հուլիսի 15–ի «Դիտարանը»։
15 ր. Ինչպե՞ս է Եհովայի երկրպագությունը ավելի իմաստալից դարձնում մեր կյանքը։ Քննարկում ունկնդիրների հետ։ Ճշմարիտ երկրպագությունը երջանիկ, իմաստալից կյանքով ապրելու բանալին է։ 1) Այն օգնում է մեզ հաղթահարելու կյանքի խնդիրներն ու մտահոգությունները (Փիլիպ. 4։6, 7)։ 2) Այն մղում է, որ աստվածահաճո հատկություններ զարգացնենք մեր մեջ (Բ Պետ. 1։5–8)։ 3) Այն օգնում է մեզ ամենաարժեքավոր կերպով օգտագործել մեր ժամանակն ու միջոցները (Ա Տիմոթ. 6։17–19)։ 4) Այն տալիս է անսասան հույս ապագայի հանդեպ (Բ Պետ. 3։13)։ 5) Այն հնարավորություն է տալիս, որ մտերիմ հարաբերություններ հաստատենք Եհովայի հետ (Յակ. 4։8)։ Ցույց տուր հակադրությունը, թե ինչպես են այս բոլոր բաները բացակայում այն անձանց մոտ, ովքեր չեն ճանաչում կամ չեն ծառայում Եհովային։
20 ր. «Երախտագիտություն՝ Աստծո ողորմածության համար»։a 3–րդ պարբերությունը քննարկելիս նշիր առաջարկություններ, թե ինչպես սկսել պարբերագրերի մատակարարման երթուղի (հիմնված 1998 թ. հոկտեմբեր ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի վրա, էջ 8)։ Մեկ կամ երկու փորձառու քարոզիչների հարցրու, թե Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու համար որ մեթոդն են արդյունավետ համարում։ Խրախուսիր բոլորին նպատակ դնել սկսելու և անցկացնելու Աստվածաշնչի ուսումնասիրություն (om-U, էջ 91)։
Երգ 26 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 21–ով սկսվող շաբաթը
Երգ 15
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
10 ր. «Նոր շրջանային համաժողովի ծրագիրը»։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Հայտարարիր հաջորդ շրջանային համաժողովի ամսաթիվը։ Եթե ժողովը պատրաստվում է շրջանային համաժողով այցելել մոտակա ամիսների ընթացքում, հիշեցրու, որ մկրտվել ցանկացողները պետք է այդ մասին տեղեկացնեն նախագահող վերակացուին։ Քաջալերիր բոլորին հատուկ ջանքեր ներդնել՝ հրավիրելու Աստվածաշունչ ուսումնասիրողներին և ներկա գտնվելու համաժողովի յուրաքանչյուր մասին։
25 ր. Քարոզելու մեջ նրանց պես համարձակ եղեք։ Քննարկում ունկնդիրների հետ, որը հիմնված է «Երկրպագիր Աստծուն» գրքի 170, 171 էջերի վրա։ Հրավիրիր ունկնդիրներին պատասխանել 7–րդ պարբերության մեջ տրված հարցերին և իրենց մեկնաբանություններում ընդգրկել վկայակոչված սուրբգրային համարները։ Ընտրիր մի քանի սուրբգրային համար և ընթերցիր։ Ընդգծիր, թե ինչ դասեր ենք սովորում այս հաղորդագրություններից, և թե ինչպես են դրանք մեզ օգնում ճիշտ տեսակետ ունենալ քարոզելու մեր առաջադրանքի հանդեպ։
Երգ 18 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 28–ով սկսվող շաբաթը
10 ր. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու հուլիս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Օգտվելով 4–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ պետք է ներկայացնել մի ցուցադրում, որը ցույց կտա, թե ինչպես կարելի է առաջարկել օգոստոսի 1–ի «Դիտարանը»։ Քարոզիչը մատուցումը ներկայացնում է ոչ պաշտոնական վկայության ժամանակ։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. «Խմբակային վկայությունը ուրախություն է պարգևում»։b 3–րդ պարբերությունը քննարկելիս ընդգրկիր մեկնաբանություններ՝ վերցված 2001 թ. սեպտեմբեր ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից («Հարցերի արկղ»)։ Կարճ հարցազրույց անցկացրու ժողովի Գրքի ուսումնասիրության վերակացուներից մեկի հետ։ Նրան հարցրու, թե քարոզչական ծառայության ինչ միջոցառումներ է կազմակերպել իր խմբի համար, և, միասին վկայություն տալով, ինչպիսի օգուտներ է քաղում խումբը։
Երգ 22 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 4–ով սկսվող շաբաթը
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշատակիր այս ամիս տարածելու համար նախատեսված գրականությունը։ Ներկայացրու մեկ–երկու հակիրճ մատուցումներ, որոնք կարելի է գործածել։
20 ր. «Առաջարկում ենք գրականություն բազմալեզու տարածքում»։c Օգտվիր տրված հարցերից։ 3–րդ պարբերությունը քննարկելիս ներկայացրու մի հակիրճ մատուցում որևէ օտար լեզվով, որով խոսում են ձեր տեղանքում, սակայն այդ լեզվով խոսող ժողով չկա (km02 07, էջ 1, պարբ. 4)։
15 ր. Պատանիները փառաբանում են Եհովային։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ, ինչպես նաև հարցազրույցներ։ Մեզ հաճույք է պատճառում, երբ լսում ենք, թե ինչպես են պատանիները հանդիպումների ժամանակ տալիս լավ պատրաստված մեկնաբանություններ։ Ուրախալի է տեսնել նրանց ջանասիրությունն ու առաջադիմությունը Աստվածապետական ծառայության դպրոցում։ Ծառայության մեջ լավ վկայություն տալով՝ նրանք իսկական հավատ են դրսևորում։ Նրանց աստվածահաճո վարքը փառավորում է Եհովային (1998 թ. հունիս ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը, էջ 7, արևմտ.)։ Նրանց հոգևոր առաջադիմությունը հիմք է ծառայում ապագա առանձնաշնորհումներ ստանալու համար։ Հակիրճ հարցազրույց անցկացրու երկու կամ երեք քրիստոնյա պատանիների հետ, որոնք հաճույք են ստանում ժողովի գործունեություններին կանոնավորաբար մասնակցելուց։ Ջերմորեն գովեստի խոսքեր ուղղիր ժողովի պատանիներին Եհովային փառաբանելու մեջ իրենց գործադրած հիանալի ջանքերի համար։
Երգ 27 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։