Երախտագիտություն՝ Աստծո ողորմածության համար
1 Նախքան քրիստոնյա դառնալը Պողոս առաքյալը դաժանությամբ արգելք էր հանդիսանում, որ քրիստոնեությունը չտարածվի։ Բայց քանի որ չգիտենալով էր այդպես վարվում, նրա հանդեպ ողորմածություն դրսևորվեց։ Եհովան ցուցաբերեց բարություն, որին Պողոսն արժանի չէր, և նրան տրվեց քարոզելու առաջադրանք։ Նա մեծապես գնահատում էր այդ առաջադրանքը (Գործք 26։9–18; Ա Տիմոթ. 1։12–14)։ Երախտագիտությունը Եհովայի ողորմածության համար մղեց Պողոսին անձնազոհ ոգի դրսևորել իր ծառայությունը կատարելու մեջ (Բ Կորնթ. 12։15)։
2 Աստծո ողորմածությամբ մեզ նույնպես ծառայություն է տրվել (Բ Կորնթ. 4։1)։ Պողոսի նման մենք ևս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը ցուցաբերված ողորմածության համար՝ անելով ամեն բան, որպեսզի օգնենք մարդկանց հոգևորապես առաջադիմել։ Այդ անելու ձևերից մեկը Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելն ու անցկացնելն է։
3 Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել։ Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու կերպերից մեկը պարբերագրերի մատակարարման երթուղի հաստատելն է։ Երբ կանոնավորապես այցելում ենք մեր երթուղու մեջ ընդգրկված մարդկանց, ավելի լավ ենք տեղեկանում նրանց մտահոգությունների մասին։ Ի վերջո, պարբերագրերից մի որևէ հոդված գուցե ծառայի որպես կամուրջ՝ «Աստված պահանջում է» գրքույկով Աստվածաշնչի ուսումնասիրության անցնելու։ Հետագա այցելությունների ժամանակ անհատին պարբերագրեր առաջարկելիս թերևս հնարավոր լինի շարունակել «Աստված պահանջում է» գրքույկով քննարկումները։
4 Անհրաժեշտ է աղոթել և ջանքեր ներդնել։ Աղոթելն ու մեծ ջանքեր գործադրելը կնպաստեն մեր քարոզչական գործունեության բարգավաճմանը։ Ռահվիրա մի քույր, որ Աստվածաշնչի մի ուսումնասիրություն էր անցկացնում, աղոթում էր Եհովային՝ խնդրելով նրա օրհնությունը՝ ավելի շատ ուսումնասիրություններ ունենալու համար։ Նա նաև գործում էր իր աղոթքներին համապատասխան. վերանայեց իր ծառայությունը և նկատեց, որ վերայցելություններ կատարելիս մարդկանց Աստվածաշնչի ուսումնասիրություն չէր առաջարկում։ Նա սկսեց այդպես անել և շուտով ունեցավ ևս երկու ուսումնասիրություն։
5 Ի՜նչ մեծ պատիվ է մեզ համար մարդկանց տեղեկացնել «Աստուծոյ շնորհաց աւետարանի» մասին (Գործք 20։24)։ Թող որ մեր երախտագիտությունը Աստծո ողորմածության համար մղի մեզ ժրաջանորեն օգնել մարդկանց օգտվելու Եհովայի շնորհից։