Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հունիսի 9–ով սկսվող շաբաթը
Երգ 12
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 8–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ պետք է ներկայացնել մի ցուցադրում, որը ցույց կտա, թե ինչպես կարելի է առաջարկել հունիսի 15–ի «Դիտարանը»։ Մատուցման մեջ ընդգրկիր մեկ սուրբգրային համար։
15 ր. «Քրիստոնեական ծառայություն. մեր ամենակարևոր գործը»։a Հորդորիր երիտասարդներին մտածել այն օրհնությունների մասին, որ նրանք կարող են վայելել՝ լիաժամ ծառայության անցնելով։ Ընդգրկիր մեկնաբանություններ «Երբ իրար են բախվում ընդունված հայացքներն ու խիղճը» ենթավերնագրի տակ գտնվող նյութից՝ վերցված 2000 թ. նոյեմբերի 1–ի «Դիտարանից», էջ 19, 20։
20 ր. «Թոշակի անցնելը ավելի մեծ գործունեության դո՞ւռ է բաց անում»։b Եթե հնարավոր է, կարճ հարցազրույց անցկացրու մի քարոզչի հետ, ով աշխատանքից թոշակի է անցել և այդ առիթը օգտագործել է Եհովայի ծառայության մեջ ավելին անելու համար։ Նրան հարցրու, թե ինչ փոփոխություններ է նա կատարել և որպես արդյունք՝ ինչ օրհնություններ է իր վրա զգացել։
Երգ 28 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 16–ով սկսվող շաբաթը
8 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
12 ր. Տեղական կարիքներ։
25 ր. «Եղիր ջանասեր՝ ‘հիմնովին վկայություն տալով’»։c Օգտվիր տրված հարցերից։ 5–րդ և 6–րդ պարբերությունները քննարկելուց հետո հարկավոր է ներկայացնել մի հակիրճ ցուցադրում՝ ցույց տալու համար, թե ինչպես կարելի է ոչ պաշտոնական վկայություն տալ խանութի վաճառողին և առաջարկել «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» թերթիկը։ Նախքան 7–րդ և 8–րդ պարբերությունները քննարկելը՝ ինչ–որ մեկը թող բարձրաձայն ընթերցի դրանք։ Վերջում կարդա և քննարկիր «Մի՛ մոռացիր նրանց» շրջանակը։
Երգ 22 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 23–ով սկսվող շաբաթը
Երգ 29
10 ր. Տեղական հայտարարություններ։ Օգտվելով 8–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ պետք է ներկայացնել մի ցուցադրում, որը ցույց կտա, թե ինչպես կարելի է առաջարկել հուլիսի 1–ի «Դիտարանը»։ Ցուցադրման ժամանակ քարոզիչը վկայություն է տալիս փողոցում։
20 ր. Ի՞նչ կարելի է անել վհատությունը հաղթահարելու համար։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ, որը հիմնված է 1999 թ. նոյեմբերի 15–ի «Դիտարանի» վրա, էջ 28, 29 (արևմտ.), ներառյալ «Լաւ տեսակէտ մը պահպանեցէք» ենթավերնագրի տակ գտնվող նյութը։ Քննարկիր գործնական առաջարկությունները, ինչպես նաև սուրբգրային խորհուրդները։ Նախօրոք խնդրիր մեկ կամ երկու հմուտ քարոզիչների, որ պատմեն, թե ինչն է իրենց օգնում պահպանել ուրախությունը ծառայության մեջ։
15 ր. «Քարոզում ենք մշտապես փոփոխվող աշխարհում»։d 2–րդ և 3–րդ պարբերությունները քննարկելիս հարցրու ունկնդիրներին, թե ինչ ընթացիկ իրադարձություն կարելի է հիշատակել ձեր տարածքում մարդկանց հետ զրույց սկսելու համար։ 4–րդ պարբերությունը քննարկելիս ներկայացրու հակիրճ ցուցադրում՝ օգտվելով նշված մատուցումներից որևէ մեկից։
Երգ 3 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 30–ով սկսվող շաբաթը
Երգ 11
10 ր. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու հունիս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Ներկայացրու հուլիս և օգոստոս ամիսներին տարածելու համար նախատեսված գրականությունը։ Հիշատակիր երկու գրքույկ, որոնք առկա են ձեր ժողովի պահեստում։ Հարկավոր է ներկայացնել լավ պատրաստված ցուցադրումներ՝ ցույց տալու համար, թե ինչպես կարելի է այդ գրքույկները գործածել ծառայության ժամանակ։ Առաջարկված մատուցումների համար տե՛ս 1998 թ.–ի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի հուլիսի համարը, էջ 8 (արևմտ.)։ Հավելյալ մատուցումներ կարելի է գտնել ««Դիտարանի» հրատարակությունների ցանկում» (ռուս.)՝ «Մատուցումներ» վերնագրի և դրան հաջորդող «Հրատարակությունների ցուցակ» ենթավերնագրի տակ։
15 ր. «Հաշմանդամ, սակայն արդյունավետ»։e Ընդգրկիր մեկնաբանություններ այն մասին, թե ինչպես կարող են մյուսները օգնել։ Օգտվիր 2000 թ. մայիսի 22–ի «Արթնացե՛ք»–ի «Ինչպես կարող եք օգնել» շրջանակից, էջ 11 (ռուս.)։
20 ր. Արդյունավետ կերպով գործածիր Աստծո Խոսքը՝ Թագավորությունը քարոզելու համար։ Քննարկում ունկնդիրների հետ, որն անցկացնում է ծառայողական վերակացուն։ Ծառայության ժամանակ մենք ջանում ենք մեզ հանդիպած յուրաքանչյուր անհատի սուրբգրային միտք հաղորդել Թագավորության մասին։ Այնուհանդերձ, անհրաժեշտ է ավելին անել, քան ուղղակի աստվածաշնչյան համարներ կարդալը։ Անհրաժեշտ է բացատրել, օրինակով պարզաբանել և ցույց տալ դրանց կիրառությունը։ Ցույց տուր, թե ինչպես կարելի է դա անել՝ որպես օրինակներ օգտագործելով որոշ սուրբգրային համարներ, որոնք մեջ են բերված «Գիտություն» գրքի 9–րդ և 10–րդ էջերում՝ «Կյանքը վերականգնված Դրախտում» ենթավերնագրի տակ։ Քննարկումից հետո լավ պատրաստված մի քարոզիչ ցուցադրում է, թե ինչպես կարելի է որևէ սուրբգրային համար արդյունավետ կերպով գործածել վերայցելության ժամանակ՝ տալով համառոտ բացատրություն, պարզ օրինակ բերելով և հակիրճ ցույց տալով համարի կիրառությունը, որպեսզի տանտիրոջը ցույց տա, թե ինչպես Թագավորության իշխանությունը օգուտներ կբերի անձամբ իրեն։ Ցուցադրման սկզբում քարոզիչը կարդում է աստվածաշնչյան համարը։ Ցուցադրումից հետո ամփոփիր, թե ինչպես բացատրվեց, օրինակով պարզաբանվեց և ցույց տրվեց աստվածաշնչյան համարի կիրառությունը։ Խրախուսիր բոլորին Աստծո Խոսքը արդյունավետ կերպով գործածելու կարողություն զարգացնել։
Երգ 5 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 7–ով սկսվող շաբաթը
Երգ 25
5 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. Դեպքեր՝ քարոզչական ծառայությունից։ Պատմիր կամ ցուցադրիր դեպքեր, որոնք տեղի են ունեցել ձեր ժողովի քարոզիչների հետ, երբ 1) վկայություն են տվել տարբեր էթնիկական խմբերի պատկանող կամ օտարախոս մարդկանց կամ էլ 2) վկայություն են տվել տնից տուն և, փողոցի ծառայությունից բացի՝ այլ իրավիճակներում։ Խրախուսիր բոլորին լավագույնս գործածել «Բարի լուր բոլոր ազգերի համար» գրքույկը և «Այցելեք տվյալ անհատին» (S–70) բլանկը, երբ հանդիպում են օտարախոս մարդկանց։ Տե՛ս 1999 թ.–ի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի սեպտեմբերի համարի «Հայտարարություններ» բաժինը, էջ 7։
25 ր. «Ճանաչեցնենք Աստծո անունը»։f Օգտվիր տրված հարցերից։ Մի փորձառու քարոզիչ ցուցադրում է, թե ինչպես է վերայցելություն կատարում։ Կիրառելով «Քննարկման նյութեր աստվածաշնչյան թեմաներով» գրքույկի 11Ա մասում գտնվող երկու կամ երեք սուրբգրային համարներ՝ ցույց տուր, թե ինչու է կարևոր իմանալ և գործածել Աստծո անձնական անունը։
Երգ 9 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
d Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
e Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
f Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։