Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Մայիսի 12–ով սկսվող շաբաթը
Երգ 27
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 8–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ պետք է ներկայացնել մի ցուցադրում, որը ցույց կտա, թե ինչպես կարելի է առաջարկել մայիսի 15–ի «Դիտարանը»։ Ցուցադրման մեջ նաև տանտիրոջը հիշեցում է արվում կամավոր նվիրատվության մասին։
20 ր. Ծնողնե՛ր, օգնեք ձեր երեխաներին առաջադիմել։ Ելույթ, որում քննարկվում են ուշագրավ մտքեր «Ծառայության դպրոց» գրքից, էջ 9–12 և 21–38։ Հորդորիր ծնողներին, որ այս նյութից որոշ մասեր քննարկեն իրենց ընտանեկան ուսումնասիրության ժամանակ՝ նպատակ ունենալով սովորեցնել իրենց երեխաներին ծառայության մեջ առաջադիմելու։ Ուշադրություն դարձրու հատկապես այն կետերի վրա, որոնք կարելի է գործածել օգնելու համար պատանիներին հարկ եղած ունակությունները զարգացնել իրենց մեջ։
15 ր. «Մեզ վստահվել է բարի լուրը»։a Նախօրոք խնդրիր մեկ կամ երկու քարոզիչների, որ հակիրճ պատմեն, թե ինչ փոփոխություններ են կատարել իրենց կյանքում, որպեսզի ավելի շատ մասնակցություն ունենան քարոզչական գործում։
Երգ 5 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 19–ով սկսվող շաբաթը
Երգ 10
15 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Քննարկիր «Թագավորության սրահների միջազգային շինարարությունը եվրոպական մի շարք երկրներում» վերնագրով հոդվածը։ Նշիր, որ սահմանափակ ֆինանսական միջոցներ ունեցող երկրներում, ինչպես նաև մասնաճյուղի տարածքում կառուցվող Թագավորության սրահների շինարարությունն իրականացվում է Թագավորության սրահների ֆոնդի համար կատարած մեր նվիրատվությունների շնորհիվ։
15 ր. Տեղական կարիքներ։
15 ր. «Փառաբանենք Եհովային՝ ոչ պաշտոնական վկայություն տալով»։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ 3–րդ պարբերությունը քննարկելիս հարցրու ունկնդիրներին, թե ինչպես կարելի է հետևյալ իրավիճակներում աստվածաշնչային թեմայով զրույց սկսել. 1) խանութում հերթի կանգնած ժամանակ, 2) հասարակական տրանսպորտից օգտվելիս, 3) տնամերձ հողամասում աշխատող հարևանի հետ զրուցելիս, 4) աշխատավայրում աշխատակցի հետ զրուցելիս և 5) դպրոցում համադասարանցու հետ զրուցելիս։ Նախօրոք պատրաստիր մի դեպք ձեր տարածքից, որտեղ ցույց է տրվում, որ քարոզիչը արդյունավետ կերպով ոչ պաշտոնական վկայություն է տվել։
Երգ 4 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 26–ով սկսվող շաբաթը
Երգ 13
10 ր. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու մայիս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Օգտվելով 8–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ պետք է ներկայացնել մի ցուցադրում, որը ցույց կտա, թե ինչպես կարելի է առաջարկել հունիսի 1–ի «Դիտարանը»։ Ցուցադրման վերջում տանտիրոջը, որը մինչ այդ չի ընդունում պարբերագիրը, առաջարկել «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» թերթիկը։
10 ր. «Հարցերի արկղ»։ Ելույթ։ Հակիրճ քննարկիր հեռախոսով վկայություն տալու մատուցումների մի քանի ձև, որոնք տրվում են «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2001 թ. փետրվարի համարում (էջ 6, պարբ. 33–41) և 1997–ի մարտի համարում (էջ 5, 6, պարբ. 26, 27, ռուս., արևմտ.), կամ այլ մատուցումներ, որոնք արդյունավետ կիրառություն ունեն ձեր տարածքում։
25 ր. «Աստծո Խոսքը ճշմարտություն է»։b Օգտվիր տրված հարցերից։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել, թե ինչ օգնություն են ստացել ճշմարտությունը սովորելու հարցում, երբ իրենց հարցերին պատասխանելիս քարոզիչները օգտվել են Աստվածաշնչից։ 4–րդ պարբերությունը քննարկելիս մի հմուտ քարոզիչ ցուցադրումով ներկայացնում է, թե ինչպես է առաջին այցելության ժամանակ գործածում Աստվածաշունչը՝ օգտվելով «Աստծո Խոսքը ճիշտ ներկայացրու» հոդվածում տրված խորհուրդներից (km01 12, էջ 1, պարբ. 3, 4)։
Երգ 1 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 2–ով սկսվող շաբաթը
Երգ 14
10 ր. Տեղական հայտարարություններ։ Քննարկիր մեկ կամ երկու առաջարկ, որ տրված են «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2002 թ. հունվարի համարի ներդիրում, որոնք վերաբերում են «Աստված պահանջում է» գրքույկը և «Գիտություն» գիրքը առաջարկելուն։
20 ր. Պատվական ամուսնությունը՝ Աստծո կողմից պահանջ։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Շատ երկրներում ընդունված բան է, որ զույգերն ապրեն միասին՝ առանց պաշտոնական գրանցման։ Ոմանք պնդում են, թե դա գործնական օգուտներ է բերում։ Հայտնիր այդ հարցի վերաբերյալ Աստվածաշնչի տեսակետը, և շեշտիր, որ ամուսնության հիմնադիրը Աստված է։ Առանց գրանցման կենակցությունը՝ միասին ապրելը, պոռնկություն է (fy-R, էջ 17)։ Հակառակ շատերի ունեցած պատկերացմանը՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ ամուսնությունից առաջ միասին ապրելը նվազեցնում է հավանականությունն այն բանի, որ նրանց ամուսնությունը հաջող կլինի (g02-U 08.03, էջ 29; g92-U 08.09, էջ 28; g91-U 08.05, էջ 28)։ Քրիստոնյաները պատիվ են բերում Եհովային՝ նրա չափանիշները պահելով։ Այդպես վարվելով՝ նաև իրենք են օգուտներ քաղում (Ես. 48։17, 18)։
15 ր. Ի՞նչ օգուտներ ենք քաղում։ Քննարկում ունկնդիրների հետ, որն անցկացնում է Դպրոցի վերակացուն։ Հունվար ամսից սկսած՝ Աստվածապետական ծառայության դպրոցն անցկացվում է նոր կարգով։ Հակիրճ քննարկիր այն առանձնահատկությունները, որոնք նոր են Դպրոցում։ Խոսիր այն դրական արդյունքների մասին, որոնց արդեն հասել է ժողովը։ Ավելացե՞լ է Դպրոցին ցուցակագրվածների թիվը։ Դպրոցի ծրագրին մասնակցելու ավելի մեծ պատրաստակամություն նկատվե՞լ է։ Ի՞նչ օգուտներ են քաղում սովորողները խորհուրդներ տալու նոր միջոցառումից։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել, թե մինչև այժմ ինչ օգուտներ են քաղել անձամբ իրենք և թե, իրենց կարծիքով, նոր ծրագիրը ինչպես կօգնի նրանց ապագայում։
Երգ 29 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։