Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Ծանոթագրություն։ Ամառվա ամիսներին յուրաքանչյուր շաբաթվա համար «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում կտպագրվի Ծառայողական հանդիպման ծրագիրը։ Ժողովներն անհրաժեշտության դեպքում կարող են փոփոխություններ մտցնել Ծառայողական հանդիպման ծրագրում, որպեսզի կարողանան ներկա լինել «Փառք տվեք Աստծուն» մարզային համաժողովին։ Եթե դա տեղին է, համաժողովին անմիջապես նախորդող Ծառայողական հանդիպմանը 15 րոպե ժամանակ տրամադրեք, որպեսզի կրկնեք այս ամսվա թերթիկի ներդիրում տեղ գտած այն խորհուրդները, որոնք վերաբերում են ձեր ժողովին։ Հոկտեմբեր ամսվա Ծառայողական հանդիպումներից մեկն ամբողջությամբ պետք է տրամադրել համաժողովի ծրագրի ուշագրավ մտքերի քննարկմանը։ Այդ քննարկմանը պատրաստ լինելու նպատակով կարող ենք բովանդակալից գրառումներ կատարել համաժողովի ժամանակ, ինչպես նաև առանձնացնել այն մտքերը, որոնք մտադիր ենք կիրառել կյանքում և քարոզչական ծառայության մեջ։ Այդ դեպքում կկարողանանք ուրիշներին էլ քաջալերել՝ պատմելով, թե ինչպես ենք կիրառել այդ խորհուրդները համաժողովից հետո։
Ապրիլի 14–ով սկսվող շաբաթը
Երգ 10
15 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 8–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ պետք է ներկայացնել մի ցուցադրում, որը ցույց կտա, թե ինչպես կարելի է առաջարկել ապրիլի 15–ի «Դիտարանը»։
10 ր. Հարցերի արկղ։ Երեցի ելույթը։
20 ր. ««Փայլէք ինչպէս լուսատուներ»»։a Եզրափակիր հինգ րոպե տևող ելույթով՝ հիմնված «Դիտարանի» 1997 թ. սեպտեմբերի 1–ի համարի վրա, էջ 16, 17, պարբ. 8–13, արևմտ.։ Շեշտիր, թե ինչու գաղտնի չենք պահում Թագավորության պատգամը։
Երգ 22 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 21–ով սկսվող շաբաթը
Երգ 20
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
15 ր. «Հավաքվում ենք միասին, որպեսզի փառաբանենք Եհովային»։b Օգտվիր տրված հարցերից։ Հորդորիր բոլորին ներկա լինել ծրագրի յուրաքանչյուր մասին՝ սկսած ուրբաթ օրվա առավոտվանից մինչև կիրակի օրվա ետճաշյա մասը։ Շեշտիր, որ մեր սովորածը պետք է կիրառենք և ոչ թե պարզապես լսենք։ Քննարկիր վերը նշված ծանոթագրությունը, որը վերաբերում է հոկտեմբերին ծրագրված Ծառայողական հանդիպմանը, որի ընթացքում կկրկնվեն համաժողովի ուշագրավ մտքերը։ Հորդորիր բոլորին նշումներ անել։
20 ր. «Ձգտեք «տանել»»։c Ընդգրկիր նաև հարցազրույց մեկ կամ երկու հոգու հետ, որոնք իմաստությամբ են օգտագործում իրենց ամուրիությունը Թագավորության շահերի համար։ Նրանք պատմում են, թե ինչն է օգնել իրենց բավականություն ստանալ ծառայությունից։
Երգ 18 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 28–ով սկսվող շաբաթը
10 ր. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու ապրիլ ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Օգտվելով 8–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ պետք է ներկայացնել մի ցուցադրում, որը ցույց կտա, թե ինչպես կարելի է առաջարկել մայիսի 1–ի «Դիտարանը»։
15 ր. «Բարի գործերի օրինակ լինենք»։d Օգտվիր տրված հարցերից։ Շեշտիր, որ հարկավոր է ընդունել կացարանների հետ կապված այն միջոցները, որ ձեռնարկվել են հօգուտ մեզ։ Բացատրիր, թե ինչու է կարևոր, որ մեզանից յուրաքանչյուրը լավ վարք ունենա։
20 ր. «Վերայցելություններ կատարելով՝ Աստվածաշնչի ուսումնասիրություններ կսկսենք»։e Անցկացնում է երեցը՝ օգտվելով տրված հարցերից։ Հրավիրիր ունկնդիրներին հակիրճ պատմել դեպքեր քարոզչական ծառայությունից, որոնք համապատասխանում են ուսումնասիրվող կետերին։ 5–րդ պարբերությունը քննարկելիս ցուցադրումով ներկայացրու իրական մի դեպք ձեր տարածքից, երբ Աստվածաշնչի ուսումնասիրություն է սկսվել։
Երգ 3 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 5–ով սկսվող շաբաթը
Երգ 9
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հակիրճ քննարկիր այն խորհուրդները, որ տրված են «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2002 թ. ապրիլի համարում՝ «Նախօրոք պլաններ կազմել ամռան համար» հատվածում, էջ 2։
20 ր. «Վայելուչ հագուստով ցույց ենք տալիս մեր հարգանքը Աստծո հանդեպ»։f Անցկացնում է երեցը։ Օգտվիր տրված հարցերից։ Մի եղբայր, որը հմուտ ընթերցող է, բարձրաձայն կարդում է յուրաքանչյուր պարբերությունը։
15 ր. Լավ հաշվետվություն, որն ուրախության պատճառ է (Առակ. 15։30)։ Քննարկում է անցկացվում ունկնդիրների հետ, որը ցույց է տալիս, թե ինչ գործ է կատարվել մարտ և ապրիլ ամիսներին ժողովի գործադրած ջանքերի շնորհիվ։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել քաջալերական դեպքեր, որոնք տեղի են ունեցել հետևյալ մարզերում. 1) երբ օգնություն է ցույց տրվել հետաքրքրվող անհատին ներկա գտնվել Հիշատակի երեկոյին, 2) երբ ծառայել են որպես ենթառահվիրա, 3) խրախուսել են ոչ ակտիվ քարոզչի վերականգնելու համագործակցությունը ժողովի հետ, 4) օգնել են նոր անհատի, որ նա սկսի քարոզել և 5) զարգացրել են այն անհատների հետաքրքրությունը, ովքեր ներկա են եղել Հիշատակի երեկոյին։ Այս մեկնաբանություններից մի քանիսը պետք է նախօրոք պատրաստել։ Գովասանքի խոսքեր ուղղիր բոլորին և հորդորիր հետագայում էլ շարունակել նման ջանքեր գործադրել։
Երգ 8 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
d Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
e Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
f Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։